Tag: ԱԱՀ

ԱԱՀ հաշվանցում

Սուրեն. Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:

Արտահանման հայտարարագիր

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Փոխկապակցված կազմակերպություններ

Քրիստինե. Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ընդունել աշխատող, ով մեկ այլ կազմակերպությունում գործադիր տնօրեն է և ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և աշխատում է ԱԱՀ-ով, դա չի՞ համարվի փոխկապակցված։ Նախապես շնորհակալություն։

Ներմուծման հայտարարագիր

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, Ռուստաստանի Դաշնությունուից որպես ֆիիկական անձ իրականացրել եմ ապրանքի ներկրում` անձնական օգտագործման նպատակով: Ներկրված ապրանքի քաշը գերաանցել է սահմանված 25 կգ և կազմել 265կգ, քանակը 2 հատ: ԵՏՄ գործարքների դարանում լրացրել եմ այս տվյալները` քանակը - 2, քաշը - 265: Հարց 1. արդյո՞ք պետք է լրացնեմ ներմուծման հայտարարագիր, թե՞ ոչ, լրացնելու դեպքում ի՞նչ արժեք պետք է նշեմ ԱԱՀ հարկման բազա տողում:

Գործունեության դադարեցում

Գոհար. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է մայիս ամսից, մինչև հունիսի 20-ը ներկայացրել եմ մայիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ներկայացնելու տարվա համար:

ԱՁ-ն ԱԱՀ վճարող է

Նարինե․ Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:

ԱԱՀ հաշվանցում

Անի. Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և' շահութահարկից, և' ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից: