Tag: ԱԱՀ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն պե՞տք է ներկայացնի հաշվետվություն, եթե ազատված է ԱԱՀ-ից

Բարև Ձեզ, եթե ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից, պե՞տք է արդյոք հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնի հաշվետվություն` ԱԱՀ-ի ազատված տողում նշելով մատուցած ծառայությունից ստացված եկամուտների չափը։ Թե՞ իմաստ չունի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե արտոնագրային հարկով աշխատած Ա/Ձ-ն ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն չի ներկայացրել

Արփինե․ Բարև Ձեզ։ Մի հարց, եթե ԱՁ-ն 2019 թվականին գործունեություն է ծավալել բացառապես արտոնագրային հարկով։ Եվ փաստացի համարվել ԱԱՀ վճարող, սակայն չի ներկայացրել ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն։ Դա ինչ ո՞ր վարչական պարտավորություն է առաջացնում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Araqsya. Ինչպես պետք է հաշվեմ ԱԱՀ-ն, երբ ապրանքը ձեռք եմ բերել ԱԱՀ-ով և վաճառել ԱԱՀ-ով` վաճառված գնի 20%, ձեռք բերման գնի 16,67%, թե՞ վաճառված գնից էլ պետք է հաշվարկել 16,67%-ը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք

Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

Արաքսյա. Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկը ավտոմատ կերպով ճիշտ չի լրացվում

Սեդա․ Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի 260-ն համարի հաշվետվությունը լրացնելիս ավտոմատ կերպով թվերը ճիշտ չի լրացվում, ի՞նչ անեմ այդ դեպքում, ու՞մ դիմեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Խաչատուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը

Vahan. Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է 2019թ-ի հոկտեմբեր ամսին, հարկվում է ԱԱՀ-ով։ ԱՁ-ն բացվել է մրցույթի` շահում ստանալու նպատակով, և ոչ մի գործունեություն չի իրականացրել։ Շահումը փոխանցվել է նվիրաբերության տեսքով, որից հետո ԱՁ-ն 2020-ի փետրվար ամսին կասեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում ԱՁ-ն բացառապես ոչ մի վճար չի իրականացրել։ Ներկայացրել է 0-ական ԱԱՀ հաշվետվություններ, 0-ական շահույթ, 0-ական սոց. վճար։ Ի՞նչ վճարներ պետք է անի ԱՁ-ն։ Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Անի. Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՀԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն

Մառա. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, թվով 1 գործարք, արդյո՞ք այդ գործարքի մասով առաջանում է ԱԱՀ պարտավորություն, քանի որ ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Վաչե․ Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Հայկ․ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները

Մելինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․ 1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը: 2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար: 3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է մարել հին պարտքերը

Տիգրան. Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող: Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անի. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Արմեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ: