Tag: ԱԱՀ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցված անձինք

Հայկ. Հարգելի կոլեգաներ, բոլորիդ հրավիրում եմ ակտիվորեն կարծիքներ հայտնել, քննարկել ԱԱՀ-ի մասին օերնքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի և հետևաբար նաև Հարկերի մասին օրենքի 11.1 հոդվածի վերաբերյալ: Կա՞ն արդյոք ձեր պրակտիկայում նշված հոդվածներով փոխկապակցված անձինք, որոնք առ այսօր ԱԱՀ վճարող չեն, ի՞նչ տարբերակներ եք մտածում այս խնդրի հետ կապված, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս այն կկիրառվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու համար

Տիգրան. Եթե շրջանառությունս փոքր է, սակայն ցանկանում եմ աշխատել ԱԱՀ -ով, տարվա ընդացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ եմ հայտարարություն տալ ԱԱՀ-ով աշխատելու վերաբերյալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային արտոնությունների վերաբերյալ

Մնացական. Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանրածախ առևտրի դեպքում

Սոֆյա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է

Ella. Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, սակայն գնում է հումք նյութեր առանց ԱԱՀ և օգտագործում է շինարարության մեջ, ԱԱՀ հաշվարկի մեջ այդ գումարից հաշվանցու՞մ են 16.67%, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու համար

Հերմինե. Հարգելի հաշվապահներ , Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի «է» կետից հետո առաջին պարբերությունում գրավոր հայտարարությունը փոխվել է վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարություն: Ինչ-որ մեկը տեղեխություն ունի՞, թե ինչ ձև է դա, որտե՞ղ կարող եմ գտնել: ՀՀ Օրենքը ԱԱՀ-ի մասին. Անձինք, որոնք, սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն, չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող կազմակերպություն

Գայանե Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե արտադրական կազմակերպությունը 2010թ աշխատել է ԱԱՀ-ով, սակայն շրջանառությունը փոքր է եղել, ապա 2011թ առանց ԱԱՀ աշխատելու համար ի՞նչ է հարկավոր անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն

Anna. ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մարդատար ավտոմեքենայի ձեռք բերում

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Մեր ընկերությունը գնել է ավտոմեքենա` ներմուծող ընկերությունից: Ավտոմեքենան մարդատար է և օգտագործվելու է որպես ծառայողական: Նրանց կողմից տրված հաշիվ-ապրանքագրում նշված է ԱԱՀ, որը մուծվել է մեր ընկերության կողմից: Խնդրում եմ պարզաբանեք, նշված ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա է, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ, ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած "վերահսկիչ թվով" հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՍՊԸ-ն

Лиана. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք հուշել, թե ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի ՍՊԸ-ն, որը չի համարվում ԱԱՀ վճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պետք է արտացոլվի ներմուծված ապրանքների ինվոյսի գումարը, թե՞ մաքսային արժեքը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Lia. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ինձ հուշել, թե ինչպես կարող է վարվել կազմակերպությունը, որը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, բայց ունի ԱԱՀ-ի գերավճար: Ինչպե՞ս կարել է այդ գումարը հաշվանցել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, կխնդրեի հուշել. ապրանքների մատակարարման հարկային հաշիվ թղթային տարբերակով դուրս գրելու դեպքում դուրսգրման ամսաթիվը լրացնելուց հետո մատակարար ամսաթիվն նու՞յնպես պիտի լրացնել: Իսկ ընդամենը որ նշված է մուգ տողով, բացի ԱԱՀ-ի դաշտից, պիտի վերևում լրացված տվյալները ասենք գինը քանակը և այլն դրա դիմաց լրացվի՞, թե աղյուսակի գրածը բավարար է: Եվ կնիքը պիտի դրվի չէ՞, եթե ՍՊԸ-է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն. Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն): Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի հետ կապված

Ա.. ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների դուրսգրում

Vahagn. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: 1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար: 2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչպես են ներկայացվելու հաշվետվությունները

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: 2011թ. հունվարի 1-ից հետո հաշվետվությունները ի՞նչ տարբերակով ենք ներկայացնելու հարկային մարմնին, եթե կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: