Tag: ԱԱՀ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք

Դավիթ. Բարև Ձեզ, Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք. Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով: Հարցս հետևյալն է` 1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն, 2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը: 3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ (շրջանառությունը քիչ է), բացի եկամտահարկի և սոց.ապ. հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով

Tatev. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է: Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող

Hasmik. Բարև ձեզ, խնդրում եմ ասացեք` կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող, ունի արտադրություն, արտադրանքը առաքվում է միայն իր սեփական խանութը, որտեղից իրականացվում է բացառապես մանրածախ առևտուր, նա արդյոք պետք է վարի առաքման գիրք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վաճառվել են սարքավորումներ

Arpin. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք: Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը: Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդված

ANNA. Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը: Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի տեղեկություններ

Լևոն. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ԱԱՀ-ի հաշվետվությամբ ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող ձեռք բերումները արտացոլում է, արդյոք պետք է, որ տեղեկություններում նույնպես ներառվեն առանց ԱԱՀ-ի հաշիվ ապրանքագրերի գումարները: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք

Armen. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկ

Gayane. Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվարկ

Ժաննա. Բարև բոլորին, բարեգործական հիմնադրամը աշխատանքները կատարելու համար երկու կազմակերպություններից գումար է ստացել, արդյոք դա և դրանով կատարած աշխատանքների արժեքը պետք է արտացոլել ԱԱՀ-ի հաշետվությունում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալություն

R.A. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ: Այն ունի հետևյալ տեսքը` Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ զրոյական հաշվետվություն

Արփինե. Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի վերաբերյալ

Ella. Խնդրում եմ ինձ մանրամասն տեղեկություններ հաղորդել ԱԱՀ-ի վերաբերյալ: Ինչպե՞ս է այն գանձվում, արդյոք այն հնարավոր է հետ վերադարձնել որոշակի ժամանակահատվածում և այլն: Նախապես շնոհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Արուսյակ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Ես տնօրեն եմ մի կազմակերպությունում, որը աշխատում է առանց ԱԱՀ: Կարո՞ղ եմ ես դառնալ միաժամանակ տնօրեն ուրիշ կազմակերպությունում, թե՞ կդառնամ ԱԱՀ վճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվարկ

Անի. Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել լրացնել ԱԱՀ-ի հաշվետվություն: ԱԱՀ-ի հաշվետվության ձևի մեջ 16.2 հոդվածի Բ կետում /պակասեցման տակ/ ի՞նչ պետք է լրացնել: Ո՞ր հաշիվներն են օգտագործում այն լրացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Դավիթ. Բարև Ձեզ, Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք. Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ: Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը: Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru Կանխավ Շնորհակալ եմ.......
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն... Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ. ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ. ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը, ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ և վարձակալության վկայական 27.07.2010թ. Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ. Բարև ձեզ: Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս: Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Դավիթ Ասատրյան. Ընկերությունը ապրանք է ներմուծում, որի համար պետք է վճարի մաքսատանը 600000 դրամ, ձևակերպվում է այն, սակայն չի վճարում և չի հաշվանցվում ԱԱՀ-ից, մնում է պարտք: Մեկ տարի այդ ընկերությունը պետությանը վճարում է 1մլն-ից ավելի ԱԱՀ, ընդանրապես, ընթացիկ գործունեությունից: Եվ մաքսատնից ասում են, որ Ձեր 600000դրամ պարտքը զրոյացել է, քանի որ վճարվել է 1մլն-ից ավել ԱԱՀ: Արդյոք կա՞ այդպիսի օրենք: