Tag: ԱԱՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Դավիթ Ասատրյան. Հարգելի կոլեգաներ: Ալֆա ՍՊԸ 2009թ. ապրանքներ է վաճառել 99 տոկոսը մեկ հարկ վճարողի, և հանդիսանում է ԱԱՀ չվճարող: 2010թ. ստեղծվեց Բետա ՍՊԸ, որը շարունակեց նույն գործը: Հիմա 2011թ.-ին Ալֆա ՍՊԸ կարող է ասպարեզ գա և շարունակի վաճառքը մեկ տարի, իսկ Բետա ՍՊԸ-ն 2012թ.-ին: Եվ այդպես շարունակ: Կենտ տարեթվերը Ալֆան, Զույգ տարեթվերը Բետան: Նպատակը ԱԱՀ-ով չհարկվելն է: Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Margarita. Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը մինչև ԱԱՀ-ի 58.35մլն դր ներմուծել է ապրանքներ, որոնց ԱԱՀ-ն միացրել է ինքնարժեքին, ԱԱՀ վճարող դառնալու պահին վաճառքի նպատակով ձեռք բերած ապրանքային մնացորդի մասով նախկինում չհաշվանցած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, թե` ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք

Hripsime. Բարև հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Emil. Հարգելի կոլեգաներ, բանկը մատուցել է ծառայություն, որի արժեքի մեջ կա նաև ԱԱՀ-ի գումար, բայց հաշիվ ապրանքագիր չի տվել, այլ միայն հիշարար օրդեր է տվել, հարց, ես կարող եմ այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցեմ: Նշեմ նաև, որ հաշիվը խոշոր հաշիվ է, եթե այո, տեղեկությունները լրացնելուց ինչպե՞ս պետք է ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ
  • ԱԱՀ-ի հաշվարկ
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշիվ-ապրանքագրի ինքնուրույն լրացում

Թերեզա. Բարեվ բոլորին: Եթե ես մատակարարից վերցրել եմ կտրոն եվ ինքս եմ գրել հաշիվ ապրանքագիրը, պետք է այդ մասին եռամսյակային հաշվետվությունում տեղեկություն ներկայացնել հարկային (մատակարարս հարկվում է ԱԱՀ-ով, իսկ ես պարզեցվածով): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ից ազատում

Artak. Մեր կազմակերպությունը աշխատում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը ունի ՀՀ-ում ներկայացուցչություն, սակայն, մեր պայմանագիրը կնքվում է բանկի կենտրանական գրասենյակի հետ, որը գնտվում է Լոնդոնում, իրենք էլ մեզ վճարում են: Մեր հաշվետվությունը նույնպես ուղարկվելու է Լոնդոն: Արդյոք մենք պետք վճարենք ԱԱՀ թե ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ տարեկան շրջանառություն

Արփինե. Բոլորին ողջույն: Անչափ շնորհակալ եմ կարծիքների համար: Դրանք ինձ շատ են օգնում: Խնդրում եմ պատասխանեք ևս 2 հարցի` 1 դրամարկղի գիրքը քանի օրը մեկ է պետք փակել; 2 որքան պետք է կազմի ՓՄՁ տարեկան շրջանառությունը ԱԱՀ -ի դաշտում գործելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով

Սուսաննա ք. Աբովյան. Ողջույն բոլոր հաշվապահներին! Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից: Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ, և ընդհանուր գումարը գերազանցում է 100000 դրամը, հարկային մարմնին տեղեկանք ներկայացնել պետք է, թե ոչ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ

Արմեն. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ ապա օգտվում է ԱԱՀ արտոնությունից (զրոյական), բայց եթե դրա հետ միասին կատարում է նաև գովազդային ծառայություն մատուցմամբ, ապա 58,35 միլիոն դրամ գերազանցելու դեպքում հարկվելու է միայն գովազդայինի մասով, թե ընդհանուրի (գովազդ + թերթերի իրացում) մասով. Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ապրանքի մնացորդի ստուգում

ACC. Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությունը 100000 դրամը գերազանցող հարկային հաշվի դեպքում (երբ ձեռք բերողն ինքն է) հարկային մարմնին տեղեկանք պե՞տք է ներկայացնի, թե` ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Նաիրա. Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. 2008 թվականին ընկերությունը ներմուծել է անմիջական արտադրողից ապակյա շշեր խմիչք շշալցնելու համար: ԱԱՀ-ն,որ մուծվել է հայտարարագրելիս չի հաշվանցվել և հետաձգվել է և հաշվանցվել է համամասնորեն միայն խմբաքանակում ընդգրկված շշերի չափով ամեն արտահանման ժամանակ:Որպես հղում եղել է հոդված 26-ը և այն,որ ապակյա շիշը հանդիսանում է բազմակի օգտագործման տարա:Ինձ թվում է,որ սխալ եմ վարվել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենզինի գնման ֆակտուրա

N.N. Հարգելի կոլեգաներ արդյոք կա նման օրենք, որ բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Խնդրում եմ նշել, որ օրենքի համաձայն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսային արժեքի վերաբերյալ

Ռաֆս. Ողջույն արդի Հայ հաշվապահական մտքի ներկայացուցիչներին ! :) Ժողովուրդ այսպիսի մի իրավիճակ. Ներմուծվել է ապրանքների խմբաքանակ, ասենք 10 տեսակի, որոնք ունեն մեկը մյուսից զգալիորեն տարբերվող "ինվոյսային" գին : Մաքսային մարմինների կողմից այդ բոլոր տասը տեսակի ապրանքները գնահատվել են նույն գնով(ելնելով կիլոգրամի հսկիչ գնից) և սահմանվել այդ խմբաքանակի մաքսային արժեք: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նույնականացնել իրեն բաժին ընկնող մաքասային արժեքը, հետագայում "բացասական ԱԱՀ"-ի հարթության մեջ ամուր կանգնելու նպատակով :) P.S. Հաջորդ քայլով, խնդիրը բարդացնելու համար, ասեմ որ ինվոյսում չափի միավորը "հատ"-ն է , ի տարբերություն մաքսայինի "կգ"-ի :