
Օտարերկրյա իրավաբանական անձ
Լիլյա.
Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն:

ԱԱՀ-ի հաշվարկ
Արփինե.
ԲԱՐև ՁԵԶ ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ
աշխատում եմ ԱԱՀ-ով 16.67:Հարցս :ԱԱՀ հաշվարկում ներկայացրել եմ հասույթը 20տոկոսի տողում, պարտադիր է ճշգրտում տալը?

Ա/Ձ-ն` ԱԱՀ վճարող
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ. ինչո՞վ է պայմանավորված Ա/Ձ-ի ԱԱՀ վճարող կամ չվճարող հանդիսանալը:
Կանխավ շնորհակալություն

Եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է
Սոնա.
Բարև բոլորին,
հարցս հետևյալն է. եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է, սակայն պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի ԱԱՀ-ից օրենքով ազատված կազմակերպությանը(բարեգործական կազմակերպություններ, զարգացման ծրագրեր և այլն) ինչ տեղեկանք պետք է պահանջի այդ կազմակերպությունից, որի հիման վրա նա կարող է հաշիվը տալ առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ նաև ասել որ օրենքի համաձայն:

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ
A.M.
Եթե այն ընկերությունը, ում ներկայացվում է հաշիվ ապրանքագիրը, ազատված է ԱԱՀ-ից, արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է լրացվել սովորական ԱԱՀ-ով հաշվարկվող ապրանքագրերի հերթական համարով, թե առանց ԱԱՀ-ի գործարքների համար դուրս են գրվում այլ փաստաթղթեր: Նաև խնդրում եմ բացատրել կրճատ հաշիվ-ապրանքագրերի կիրառման դեպքերը, և ինչ է այն իրենցի ներկայացնում: Շնորհակալություն:

Արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ
Արթուր.
Հարց 1ֆինանսական հաշվետվության մեջ ձև2 արտարժույթի կուրսի տարբերությունը/ծախս կամ եկամուտ ձև2-ի մեջ ներառվում է թե ոչ և ԱԱՀ-ի մասով գրված ակտի գումարը ձև2-ի մեջ ներառվում է թե ոչ /որ տողում/
շատ մերսի

Ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը
Զառա.
Ինչպե՞ս է ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը իրականացվում: Արդյո՞ք նրանք ԱԱՀ վճարողներ են համարվում:
Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

ԱԱՀ-ի հաշվանցման վերաբերյալ
Աննա.
Եթե կազմակերպությունը ապրանք է մատակարարում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնողներին և այդ ծրագիր իրականացնողի կողմից կա տեղեկանք, որ նրանք ազատված են ԱԱՀ-ից, տվյալ ապրանքի համար մաքսատանը վճարված ԱԱՀ-ն հաշվանցվում է?
Նախօրոք շնորհակալություն:

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ
Նառա.
Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն:

Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված
Հասվիրա Մինասարյան.
Հարգելի գործընկերներ, ես ունեմ մի հարց, որն ինձ անհանգստացնում է և նույնպես կապված է բարեգործական հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Ես թարգմանիչ եմ և ձևակերպված եմ որպես անհատ ձեռներեց: Այժմ ես բացել եմ բարեգործական հասրակական կազմակերպություն, որպեսզի անհատույց առանց շահույթ հետապնդելու օգնեմ հասարակությանը հոգ տանելով աղքատներին, թշվառներին, հիվանդներին, ծերերին, անապահով երեխաներին: Հարկային բաժնում ինձ ասացին, որ ես պետք է ավելացած արժեքի հարկ (ՆԴՍ)մուծեմ որովհետև երկու ձեռնակությունում էլ ես եմ նախագահը: Բայց չէ որ բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկերից: Մանրամասն

Հաշվանցման վերաբերյալ
Gohar.
Եթե 2008 թ կանխիկով գումարով ձեռքէ բերվել ԱԱՀ հաշիվ ֆակտուրա, որի գումարը կազմում է 250000 հազար դրամ իրավունք ունեմ այստեղից ԱԱՀ գումարը հաշվանցում անելու թե ոչ:Այսինքն սահմանփակում կա թե ոչ այդ թվականին

ԱԱՀ-ից ազատված գործունեություն
Խաչիկ.
Հարգելի գործընկերներ
Հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների և ծառայությունների անհատույց սպառումը ազատված է ԱԱՀ-ից:
Հարկային մարմինները պահանջում են ԱԱՀ-ի հաշվարկ`պահանջելով ԱԱՀ-ից ազատված գործարքների տողում նշել Հասարակական Կազմակերպության շրջանառությունը: Արդյոք ճիշտ եք համարում հարկային մարմինների ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու պահանջը, և եթե այո ապա որ օրենքի պահանջով է դա ամրագրված:

Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է
Աննա.
Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է, բայց ունի լիցենզիա 100 000 դրամից ավել, այդ իսկ պատճառով համարվում է ԱԱՀ վճարող, այդ կազմակերպությունը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ է ներկայացնելու:

Ա/Ձ – ն աշխատում է ԱԱՀ-ով
Աննա.
Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել. Եթե Ա/Ձ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով եկամտի հայտարարագիրը լրացնելիս ծախսերի մեջ կարող է արդյոք հաշվարկել տարվա ընթացքում վճարված ԱԱՀ վճարումները:
Նախապես շնորհակալություն

ԱԱՀ-ի մասին օրենքի 19-րդ հոդված
Albert.
Բարև բոլորին: ԱԱՀ-ի մասին Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ չվճարողները հարկային հաշիվ դուրս չեն գրում, այլ լրացնում են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր: Եթե հնարավորա տեղեկացրեք, որ ընդհանուր կարգի մասինա խոսքը:
Եթե ԱՁ-ն հանդիսանում է ԱԱՀ չվճարող և X կազմակերպության պահանջով, որին այդ ԱՁ-ն մատուցւմ է ծառայություններ, դուրս է գրել հաշիվ, որտեղ ԱԱՀ-ի գումարը նշված է 0%, արդյոք , նման դեպքը համարվում է խախտում:

Ինտերնետ կայքերի սպասարկման ծառայություն մատուցելու վերաբերյալ
Ruben.
Ինձ հետաքրքրումա մի հարց. Եթե իմ կազմակերպությունը, որը գտնվումա և գրանցվածա Հայաստանում ծառայությունա մատւցում Գերմանիա , ինչ առավելագույն հաշիվ ապրանքագիր կարող եմ ուղղարկել արտասահման ??? Ծառայության տեսակը` ինտերնետ կայքերի սպասարկում և հոդվածների պատրաստում:
Եվ այս ոլորտը ենթակա է լիցենզավորման թե ոչ ???
Ինչ հարկատեսակով պետքա աշխատեմ ??? ՓՄՁ ? ԱԱՀ ունեմ վճարելու եթե գեազանցում եմ 300000 դրամ հաշիվ ապրանքագիրը ???

Եթե կազմակերպությունը նորաբաց է
Աննա.
Խնդրում եմ կպատասխանեք,եթե կազմակերպությունը նորաբաց է`ծառայություն և արտադրություն միաժամանակ,որ հարկատեսակով է գերադասելի աշխատել ,ԱԱՀ-ով ,թե միայն շահութահարկով առանց ԱԱՀ առանձնացնելու :
Շնորհակալ եմ

ԱԱՀ-ի շեմի վերաբերյալ
Գրիգոր.
Բարի օր բոլորին: Հարգելի հաշվապաներ, ով տեղեկություն ունի այն մասին որ ՓՄՁ-ի 58մլն շեմը փոփոխվել է կամ փոփոխվելու է մարտի մեջ??? Արդեն մի քանի հավաստի աղբյուրներից լսել եմ, նայց դեռ ոչ մի տեղ պաշտոնական գրություն չեմ գտնում դրա մասին:

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները
N.H.
Հարգելի հաշպահներ այս տարի ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ինչպես պետք է աշխատեն` 2-10 % մինիմալ/մաքսիմալ շեմով, թե ուղղակի շահութահարկի 20%` նվազեցումները կատարելուց հետո: Տարբեր հ/տ տարբեր պատասխաններ տալուց հետո, չգիտեմ ինչպես աշխատել :(
Շնորհակալ կլինեմ հաշվապահական պարզաբանման համար :)

Անհատ ձեռնարկատերը 2009 թվականին հանդիսացել է ԱԱՀ չվճարող
Albert.
Բարև բոլորին:Անհատ ձեռնարկատերը 2009 թվականին հանդիսացել է ԱԱՀ չվճարող: Տարվա ընթացքում կատարել է ընդհանուր` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող, 100 միավորի ծախսեր: Այդ գումարից 10 միավորը` բաժին է ընկել ԱԱՀ-ին:Անհատ ձեռնարկատիրոջ 2009 թվականի տարեկան եկամուտների հաշվարկի մեջ ԱԱՀ-ին բաժին ընկած 10 միավորը ընդգրկվում է, արդյոք, ծախսերի մեջ, թե ոջ:
Վերջին մեկնաբանություններ