Tag: ԱԱՀ

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է

Վարդան․

Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Ստացված հարկային հաշիվ

Գայանե․

Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Հունվարի 26-ին ծառայությունների մատուցման հարկային հաշիվ են դուրս գրել դեկտեմբեր ամսվա համար: Ես այդ գումարը հունվա՞ր ամսվա հաշվետվության մեջ եմ ներառելու։

Տարածքի վարձակալություն

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`

1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։

2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։

3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Ապրանքի մնացորդ ընդհանուր դաշտ անցնելիս

Տիգրան․

Բարև Ձեզ։ Ես շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ անցնել ընդհանուր դաշտ։ Պահեստում ունեմ ապրանքային մնացորդ, որը ձեռք եմ բերել ՌԴ-ից և սահմանին վճարել եմ ԱԱՀ։ Ես կարո՞ղ եմ այդ ապրանքը մուտք անեմ որպես սկզբնական մնացորդ։ Դրա համար ինչ որ բան պե՞տք է վճարեմ։ Եվ այդ ապրանքի ԱԱՀ-ն ինձ կհաշվանցեն, թե՞ ոչ։ Եթե հնարավոր է՝ ուղղություն ցույց տվեք՝ ինչ անեմ, որ այդ մնացորդի ձևակերպումը ճիշտ լինի և կրկնակի չհարկվի։

ԱՁ-ն զբաղվում է freelance աշխատանքով

Աննա․

Բարի օր։ ԱՁ-ն զբաղվում է freelance աշխատանքով, ծառայություններն արտահանում է (0 - ական ԱԱՀ): Աշխատում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս, այդ պատճառով է ընդհանուր հարկման համակարգում:

Հնարավո՞ր է արդյոք ծառայությունն որպես արտահանված ձևակերպել, եթե վճարողն արտասահմանում օրինական բնակվող ՀՀ քաղաքացի լինի: Ծառայությունն օգտագործվելու է ՀՀ-ից դուրս փոքր նորաստեղծ ընկերության կողմից:

Հարկատեսակի դիմումներ դադարեցման դեպքում

Գոհար․

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․

  1. Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
  2. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

Ձեռքբերում գյուղացուց

Լիանա․

Բարև Ձեզ։ Գյուղացուց փաստաթղթավորված (ոչ էլեկտրոնային) ձեռքբերումը կարո՞ղ ենք շարունակել ծախս ճանաչել։ Հարցս վերաբերում է շրջանառության հարկով և ԱԱՀ- ով հարկվող կազմակերպություններին։

Տեխնիկայի ձեռքբերում լիզինգով

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն լիզինգով շինտեխնիկա է ձեռք բերում, ո՞ր դեպքում չի վճարում ԱԱՀ-ն։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ի՞նչ տարբերակներ կան, նախապես շնորհակալություն։

ԱԱՀ հաշվանցման ձևակերպումներ

Արթուր․

Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

ԱԱՀ հաշվետվության լրացման կարգ

Բաբկեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ եմ և ունեմ մսի խանութ։ Սխալի պատճառով միկրոձեռնարկատիրությունից անցել եմ ընդհանուր հարկման դաշտ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք 260 հաշվետվության լրացման կարգը, և ո՞ր տողում պետք է գրեմ ՀԴՄ շրջանառության թիվը, և մնացած տողերում ի՞նչ լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Դիզելային վառելիքի վաճառք

Աննա․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող ընկերությունը ՀՀ-ում ձեռք բերած դիզելային վառելիքը պետք է վաճառի այլ ընկերության։ Ի՞նչ հարկեր են առաջանում բացի ԱԱՀ-ից և շահութահարկից։ Հարցս վերաբերում է ակցիզային հարկին և բնապահպանական հարկին։

ԱԱՀ վերադարձ արտահանման ժամանակ

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ եթե ընկերությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, զբաղվում է ապրանքների ներմուծմամբ, որոնց ներմուծման ժամանակ առաջացել է ԱԱՀ, և այդ նույն ապրանքները արտահանում է Ռուսաստան արդյո՞ք այդ ԱԱՀ կարող է դիմումի համաձայն հետ ստանալ։

Շրջանառության հարկ 2024

Կիմ․

Ա/Ձ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ցանկանում ենք 2024 թվականը փոխել շրջանառության հարկի հարկատեսակով, խնդրում եմ ասել՝ ի՞նչ հայտարարություններ պետք է ներկայացնել և ե՞րբ պետք է ներլայացնել։ Կանխավ շնորհակալ եմ։