
Ինչպե՞ս կատարել աշխատողի վերջնահաշվարկը
Սասուն.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի արձակուրդ չի գնացել և ազատվել է աշխատանքից դիմումի հիման վրա, նա աշխատել է համայնքի ղեկավար: Ինձ իրավաբանը ասեց` պետք է հաշվարկը անեմ 2005 թվականից սկսած, քանի որ նոր աշխատանքային օրենսդրությունը ուժի մեջ է մտել 2005 թվականի հոկտեմբերի 22-ին:

Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը ազատման դիմում ներկայացնել
Արշավիր.
Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը, գտնվելով հղիության արձակուրդում, ազատման դիմում ներկայացնել:
Շնորհակալություն:

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ
Պողոսյան Թամարա.
Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Վերջնահաշվարկը քիչ է հաշվարկվել
Անի.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, օգնեք, շտապ է պետք:
Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001թ. ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:

Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան
Քնարիկ.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Վերջնահաշվարկ
Վերգի.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք կարող են աշխատողին ազատել աշխատանքից
Satenik.
Բարև ձեզ: Մեկ հարց.
կարո՞ղ են ֆիզ. արձակուրդի կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատողին ազատել աշխատանքից:

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ
Արմեն.
Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ
Արմեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել:
Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2015 թ-ի մայիսի 6-ին և ազատվել է աշխատանքից 2016 թ-ի հոկտեմբերի 10-ին:
2016թ-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-թ-ի սեպտեմբերի 1-ը գտնվել է արձակուրդում 24 աշխատանքային օր, քանի որ աշխատողը համայնքային ծառայող է: 2016թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմել է 150 000 դրամ, իսկ 2005թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը` 130 000 դրամ:
Աշխատողն ազատվել է աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ:
Ասացեք խնդրեմ` հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և վերջնահաշվարկ, և եթե հասնում է` գրեք խնդրում եմ արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը
Անի.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:

Վերջնահաշվարկի վճարման կարգ
Ռուզաննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ներկայացնել վերջնահաշվարկի վճարման կարգը: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.10.2010թ. և ազատվել 01.09.2016թ.:

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք
Նաիրա.
Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել
Լիլիթ.
Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից
Armen.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար:
Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:

Արդյո՞ք կարելի է աշխատողին ազատել աշխատանքից
Սիրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Անի.
Խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ., ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ., աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը:

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ
Հերմինե.
Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:

Արդյո՞ք աշխատողը ունի չօգտագործված արձակուրդի օրեր
Լիանա.
Խնդրում եմ պարզաբանել: Ես 2013թ. սեպտեմբերի 2-ից աշխատում եմ դպրոցում ուսուցչուհի, 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Տարվա համար հասնում է 35 օր: Ազատվում եմ աշխատանքից 19.08.2016թ: Օգտագործել եմ այդ տարիների արձակուրդը 2013-2014թթ. ուս. տարվա համար՝ 35 օր, 2014-2015թթ.՝ 35 օր և 2015-2016թթ.՝ 35օր: Արդյո՞ք ունեմ արձակուրդի օրեր:

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից
Լաերտ.
Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից, դա ինքնաբերաբար հանգեցնու՞մ է արդյոք պայմանագիրը լուծելուն:

Աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցագիր
Հերմինե.
Խնդրում եմ ուղարկել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցագրի ձև:
Վերջին մեկնաբանություններ