Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է փոխել գործունեության ոլորտը

Արթուր. Բարև ձեզ: Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել

Լևոն. Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան. Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում Ա/Ձ-ն

Ռոլանդ Զոհրաբյան. Բարև ձեզ: 47.91.0 դասակարգիչով (ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր) գրանցված Ա/Ձ֊ն ի՞նչ հարկատեսակով է հարկվում։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն

Շուշան. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք. եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրություն է, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն այլևս պետք չէ՞ ներկայացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Թխվածքաբլիթի արտադրության համար

Սամվել. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է լուծարել ԱՁ-ն

Սոֆյա. Բարև ձեզ։ Ամուսինս 8 տարի առաջ ԱՁ է բացել սննդի կետ աշխատացնելու համար, սակայն այդպես էլ գործունեություն չի ծավալել: Հիմա ինչպե՞ս պետք է լուծարել այդ ԱՁ-ն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը

Ամալյա. Բարև ձեզ: 3 տարի է ԱՁ եմ և շուտով պետք է ֆիզ. արձակուրդ գնամ, կասե՞ք՝ հիմա ինչպես են հաշվում ԱՁ-ների դեկրետային արձակուրդը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ

Արև․ Բարև ձեզ։ Ունեմ Ա/Ձ, հարկվում եմ շրջանառության հարկով։ Ինչպե՞ս կարող եմ անցնել միկրոձեռնարկատիրության համակարգին: Հնարավո՞ր է՝ իմ անունով Ա/Ձ-ն փակեմ, բացեմ ընտանիքիս անդամի անունով և հարկվեմ նոր ձևով։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է քսայուղեր, պահեստամասեր ներմուծել

Աննա. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը

Արման. Բարև ձեզ: Ես 2013թ. Ա/Ձ եմ բացել և մի տարի եմ աշխատել փաստացի, սակայն դադարեցման դիմում չեմ ներկայացրել մինչև օրս։ Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել և ի՞նչ տուգանք կունենամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Վահագն. Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը: 1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը): 2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս և ու՞ր դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար

Վիկա. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, սակայն 6 ամիս է, ինչ բալիկս ծնվել է, չեմ աշխատում: Բիզնեսով զբաղվում է ամուսինս, ով գրանցված աշխատող է այդ նույն վայրում: Կասե՞ք՝ ինձ պետությունից գումար հասնու՞մ է դեկրետի համար, թե՞ ոչ, նշեմ նաև որ հղիության 7 ամսից հետո էլ աշխատել եմ ու գումար բնականաբար չեմ ստացել: Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմեմ ամսական գումարի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն

Մարիամ․ Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։