Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ

Սամսոն. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն (ծրագրավորմամբ զբաղվող և այլ աշխատող չունեցող) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ: Հաշվապահության հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել, կուզեի նաև Ձեր կարծիքն իմանալ: Վճարումներ՝ 1․ Շրջանառության հարկ՝ ամսական (կամ եռամսյակը մեկ) ստացված գումարի 5 %-ի չափով՝ միասնական հարկային հաշվին: 2․ Շահութահարկ՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին: 3․ Սոցիալական վճար՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին: 4․ Դրոշմանիշային վճար (ժողովրդական լեզվով ասած՝ զինվորի փող)՝ տարեկան 12 000 դրամի չափով՝ 900005001186 հաշվին: Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է համակարգիչների և տպող սարքերի լիցքավորման ծառայություններ

Շավարշ. Բարև ձեզ: Ա/Ձ-ն մատուցում է համակարգիչների և տպող սարքերի լիցքավորման ծառայություններ՝ յուրաքանչյուր ամիս հաշիվ դուրս գրելով, կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացնել

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Տարվա ամփոփ հաշվետվության համար կասե՞ք՝ շահութահարկի հաշվետվությունը ո՞ր ձևով է պետք ներկայացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է սննդի արտադրությամբ և վաճառքով

Մարինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ա/Ձ-ն գործում է մարզում և զբաղվում է սննդի արտադրությամբ և վաճառքով, կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Մելինե. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ, այժմ ցանկանում է զբաղվել նաև սոց. փաթեթների սպասարկմամբ: Խնդրում եմ նշել քայլերի հաջորդականությունը, ի՞նչ պետք է անեմ, դրա համար լիցենզիա պե՞տք է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատել է ավելացված արժեքի հարկով

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., իսկ հարկայինում գրանցվել է 22.11.2019թ.: Մինչ այդ որևէ հաշվետվություն չի ներկայացվել: Աշխատել է ԱԱՀ-ով: Գրանցված աշխատող չունի, ինքնազբաղ է: Ի՞նչ պարտավորություններ ունի, և ի՞նչ եկամտային և սոց. վճարներ պետք է անել մինչ ապրիլի 20-ը և ո՞ր հաշվեհամարով: Նաև հաշվետվությունների տեսակները խնդրում եմ նշել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ և իրացմամբ

Լիլի. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ, հուշեք. ԱՁ-ն գործում էր որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, զբաղվում էր կահույքի արտադրությամբ և իրացմամբ, այժմ կարո՞ղ է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնելու է շրջ. հարկի դաշտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք փոխել ներկայացրած հայտարարությունը

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ԱՁ եմ, այս տարվա սկզբից հարկային ծառայություն եմ ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու հայտ, բայց իմ առևտրի շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարո՞ղ եմ այն փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Անի. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծվող ապրանքի մաքսազերծում

Հակոբ. Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!! Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Արուս. Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ի գործունեությունը դադարեցվել է

Անահիտ. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունը կասեցվել է, բայց տարվա կեսին, և չի հանձնվել սոց.-ի հաշվետվություն, ի՞նչ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է ծաղկաբուծությամբ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ա/Ձ եմ և զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ջերմոցիս սածիլները ներկրում եմ, հետո աճեցնում և վաճառում, տարեկան շրջանառությունս չի գերազանցում 13 000 000 դրամը, ունեմ 3 աշխատող: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բացի աշխատողների 5 000 դրամից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, աշխատողի համար որքա՞ն սոց. վճար պետք է վճարեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք գրանցել ՀԿ

Սերգեյ. Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները: Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Արփինե. Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, միկրոձեռնարկատիրության համար որևէ դիմում պետք է գրի՞ և նոր աշխատող գրանցելու համար միայն աշխատողի հա՞յտն է լրացվում, և միայն 5 000 դրամ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարի ու վե՞րջ, կա՞ այլ պարտավորություն: Շնորհակալ եմ: