
Հարսանեկան զգեստների վարձույթի սրահ բացելու համար
Ռոման.
Բարև ձեզ:
Հարսանեկան զգեստների վարձույթի սրահի համար ԱՁ՞, թե՞ ՍՊԸ խորհուրդ կտաք:
Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Ում կարող եմ դիմել թղթաբանության հարցերով օգնելու համար:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս է ճիշտ աշխատել
Միլետա.
Ողջույն: Ես վարձակալած տարածքում կատարում եմ դասապատրաստումներ և երբեմն, ըստ անհրաժեշտության, ներգրավում եմ այլ մանկավարժների ևս։ Ինչպե՞ս է ճիշտ աշխատել, գրանցվել որպես ԱՁ և մյուսների հետ կնքել քաղ. իրավական պայմանագի՞ր:

Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Հասմիկ.
Եթե ես ունեմ ընտանեկան ԱՁ, արդյո՞ք դա ստաժ համարվում է։

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ
Գոռ.
ԱՁ-ն գնել է բեռնատար և ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ։ Ի՞նչ թույլտվություն (լիցենզիա) է դրա համար անհրաժեշտ։

ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր
Արմեն.
Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից:
Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ
Արեգ.
Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:
Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:
2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել
Դավիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով
Սեյրան.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատեր եմ: Կարո՞ղ եմ առանց բանկ այցելելու կատարել հարկերի վճարումը (էլեկտրոնային ձևով):

Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով
Նվարդ.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով
Արփինե.
Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։
Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ի հաշվետվության և հարկերի վերաբերյալ
Հայկ.
Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, ԱԱՀ վճարող եմ: Իմ հաշվետվությունը և գոյացած հարկերը պիտի վճարեմ եռամսյակը մե՞կ, թե՞ ամեն ամիս:

ԱՁ-ն զբաղվելու է բեռնափոխադրումներով
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

Կարող է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն նաև հիմնադիր է դադարեցված ՍՊԸ-ի, որն ունի 6 մլն. կապիտալ, կարո՞ղ է ընտանեկան գրանցվել, ոլորտը՝ քարի մշակում:

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով
Լիդա.
ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:

Եթե Ա/Ձ չի վճարել հարկերը
Լիլիթ.
Բարև ձեզ:
Որ խնդրեմ, կասե՞ք, մոտ 2 ամսվա բացած ԱՁ-ի համար ոչ մի վճարում չեմ արել՝ շահութահարկ, սոց. վճար և այլն, ինձ ի՞նչ է սպասվում։

ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ
Սոնա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում:
Շնորհակալություն:

Գործունեություն չծավալելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարել
Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե Ա/Ձ բացեմ և ինչ-որ գործունեություն չծավալեմ, դրա համար գումար միևնույն է վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ, ասեք՝ ընտանեկան Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ պայմաններ են, եթե նույնպես բացեմ և գործունեություն չծավալեմ: Եթե միևնույն է պետք է վճարեմ, ապա ի՞նչ գումարներ են դրանք և որքա՞ն ժամանակը մեկ պետք է վճարվեն:
Շնորհակալություն:

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում
Գարիկ Գևորգյան.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք:
Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:

Վարձակալության վճարի վերաբերյալ
Գարիկ.
Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:

Ա/Ձ հաշվետվության վերաբերյալ
Քնարիկ Խաչատրյան.
Բարև ձեզ: Ես ԱՁ եմ, վճարում եմ շրջանառության հարկ, եկամտային հարկ և դրոշմանիշների հարկ, կասե՞ք՝ որ դաշտերը պետք է լրացնեմ տարեկան հաշվետվության մեջ:
Վերջին մեկնաբանություններ