Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Arman Levoni. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու

Աղունիկ. Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու: Հաստատագրված վճարո՞վ, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով

Ա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է թարգմանչություններով

Մինասյան. Ցանկանում եմ գրանցել ԱՁ գրավոր և բանավոր թարգմանչություն իրականացնելու համար։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ, ի՞նչ կարգով: Ի՞նչ կարգ է կիրառվում, եթե, ենթադրենք, տվյալ եռամսյակում գործունեություն չեմ ծավալել և հետևաբար եկամուտ չեմ ունեցել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին. 1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո 2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել 3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ օրգանական ելակ է աճեցնում ու իրացնում

Մարիամ. Բարև ձեզ, եթե ես օրգանական ելակ եմ աճեցնում ու իրացնում ու գրանցվում եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել արտոնագրային վճարով

Իննա. Բարի օր, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել` եթե ԱՁ-ն արագ սննդի կետ ունի շատ փոքր տարածքում (4քմ), կարո՞ղ է աշխատել արտոնագրային վճարով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար

Mari. Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն...): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մսի վաճառքով

Մխիթար. Բարև ջեզ, ես Ա/Ձ եմ ներկայացնում, որը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը մսի վաճառք է: Ես կխնդրեի ինձ ասեք` ո՞ր տոկոսադրույքով կհարկվեմ, եթե անասունները ես եմ բուծում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Ռուզաննա. Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գեղեցկության սրահի հարկային պարտավորություններ

Ռաֆայել. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպիսին են գեղեցկության սրահի հարկային պարտավորությունները: Ունի 3 աշխատող` ԱՁ-ն ներառյալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա. Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ մատուցելու է վեբ ծառայություններ

Անի Սմոյան. Հարգելի՛ ընկերներ, ես ցանկանում եմ ստեղծել ԱՁ, որը կատարելու է վեբ ծառայություններ, կայքերի ստեղծում սպասարկում և այլն: Խնդրում եմ ասեք` այս դեպքում ի՞նչ հարկեր են մուծվելու և ի՞նչ տոկոսադրույքներով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ իրականացնում է միջազգային ուղևորափոխադրումներ

Tamara. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային ՀՀ-ՌԴ - ուղևորափոխադրումներ իրականացնող ԱՁ-ն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Արմ. ԱՁ-ն կնքելու է մատակարար ընկերության հետ մատակարարման պայմանագիր` հանդիսանալով միջնորդ ՀՀ քաղաքացիների կողմից Ռուսաստանյան կայքից օնլայն գնված ապրանքները ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու համար: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասացեք` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը

Անի. Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբու՞մ, թե՞ վերջում, միանվագ 12 000, թե՞ ամեն ամիս 1 000-ական դրամ: