
ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել
Arman Levoni.
Բարև ձեզ:
Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:

Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու
Աղունիկ.
Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու: Հաստատագրված վճարո՞վ, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով
Ա.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

ԱՁ զբաղվելու է թարգմանչություններով
Մինասյան.
Ցանկանում եմ գրանցել ԱՁ գրավոր և բանավոր թարգմանչություն իրականացնելու համար։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ, ի՞նչ կարգով: Ի՞նչ կարգ է կիրառվում, եթե, ենթադրենք, տվյալ եռամսյակում գործունեություն չեմ ծավալել և հետևաբար եկամուտ չեմ ունեցել:

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո
2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել
3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։
Նախապես շնորհակալություն։

ԱՁ օրգանական ելակ է աճեցնում ու իրացնում
Մարիամ.
Բարև ձեզ, եթե ես օրգանական ելակ եմ աճեցնում ու իրացնում ու գրանցվում եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել արտոնագրային վճարով
Իննա.
Բարի օր, հարգելի հաշվապահներ:
Կարո՞ղ եք ասել` եթե ԱՁ-ն արագ սննդի կետ ունի շատ փոքր տարածքում (4քմ), կարո՞ղ է աշխատել արտոնագրային վճարով: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել
Արթուր.
Բարև ձեզ, արդյո՞ք ժամանակավոր դադարեցված ԱՁ-ն պարտավոր է շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնել:

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար
Mari.
Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն...): Կանխավ շնորհակալություն:

Խմորեղենի արտադրամաս բացելու համար
Արման.
Բարև ձեզ: Ես փորձում եմ բացել խմորեղենի արտադրամաս, խնդրում եմ ասեք` որտե՞ղ դիմեմ որպես Ա/Ձ գրանցվելու համար, ու ասեք` որտե՞ղ դիմեմ լիցենզիա ձեռք բերելու համար:

ԱՁ զբաղվում է մսի վաճառքով
Մխիթար.
Բարև ջեզ, ես Ա/Ձ եմ ներկայացնում, որը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը մսի վաճառք է: Ես կխնդրեի ինձ ասեք` ո՞ր տոկոսադրույքով կհարկվեմ, եթե անասունները ես եմ բուծում:

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված
Arsine.
ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.
Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:
Կանխավ շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ
Ռուզաննա.
Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Գեղեցկության սրահի հարկային պարտավորություններ
Ռաֆայել.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպիսին են գեղեցկության սրահի հարկային պարտավորությունները: Ունի 3 աշխատող` ԱՁ-ն ներառյալ:

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն
Սիլվա.
Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել
Նունե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:

ԱՁ մատուցելու է վեբ ծառայություններ
Անի Սմոյան.
Հարգելի՛ ընկերներ,
ես ցանկանում եմ ստեղծել ԱՁ, որը կատարելու է վեբ ծառայություններ, կայքերի ստեղծում սպասարկում և այլն: Խնդրում եմ ասեք` այս դեպքում ի՞նչ հարկեր են մուծվելու և ի՞նչ տոկոսադրույքներով:

ԱՁ իրականացնում է միջազգային ուղևորափոխադրումներ
Tamara.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային ՀՀ-ՌԴ - ուղևորափոխադրումներ իրականացնող ԱՁ-ն: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն
Արմ.
ԱՁ-ն կնքելու է մատակարար ընկերության հետ մատակարարման պայմանագիր` հանդիսանալով միջնորդ ՀՀ քաղաքացիների կողմից Ռուսաստանյան կայքից օնլայն գնված ապրանքները ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու համար:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասացեք` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալություն:

Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը
Անի.
Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբու՞մ, թե՞ վերջում, միանվագ 12 000, թե՞ ամեն ամիս 1 000-ական դրամ:
Վերջին մեկնաբանություններ