
ԱՁ վաճառել է ավտոմեքենա
Մանե.
Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ:

Սուրճի սարք գազալցակայանում
Գարիկ.
Բարև ձեզ:
Ես գազալցակայանում տեղադրել եմ սուրճի ապարատ (vending machine), դրա համար պետք է գրանցեմ ԱՁ, կասե՞ք` ինչ հարկատեսակով է հարկվելու` ամսակա՞ն, թե՞ եռամսյակային, ու ինչպե՞ս են հաշվարկում հարկը: Հումքը գնում եմ կազմակերպությունից ՀԴՄ կտրոններով:
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք միակողմանի գնման ակտից պահվում է եկամտային հարկ
Տաթև.
Խնդրում եմ ինձ ասել` միակողմանի գննման ակտից եկամտային հարկ պահվու՞մ է: ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով:

Ընկերության կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ


Արդյո՞ք ԱՁ-ն կարող է նպաստ ստանալ
Սիլվի.
Ես անհատ ձեռներեց եմ և ունեմ աշխատողներ, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Արդյո՞ք ինձ հասնում է երեխայի խնամքի նպաստ 18 000 դրամ:

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ
Armine.
Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:

Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող
Նորայր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք մի հարցում. Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու և այդ դեպքում ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ
Գեորգի.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն
Tigran.
Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն, որը աշխատացնում է համակարգչային խաղերի սրահ - game zone (sonyplaystation):

Արդյո՞ք ԱՁ համար էլ պետք է վճարումներ կատարել
Anna.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ պետք է կատարի սոցիալական վճարներ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ,
Հանդիսանում եմ սոց. վճար վճարող, և այդ վճարները գերազանցում են 25 000 դրամը: Ստացել եմ ծանուցում հաշվեհամարս ներկայացնելու համար, որին կփոխանցվեն այդ 25 000 դրամը գերազանցող գումարները: Զուգահեռ բացել եմ ԱՁ, որը չունի այլ աշխատողներ:
ՀԱՐՑ՝ մինչև 2017թ. հունվարի 1-ը պե՞տք է կատարեմ սոց. վճարներ ԱՁ-ի կողմից:
Շնորհակալություն:

ԱՁ-ն ցանկանում է վարսավիրանոց բացել
Տաթև.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց:
1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ՝ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համա՞ր է, այսինքն՝ եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45 000՞:
2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ:
3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի:
4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ:
5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ:

Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից
Սոնա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև "Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից" վճարող է, թե՞ ոչ:

Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
ԱՁ աշխատում է շրջանառության հարկով: Նախորդ տարի ներկայացրել եմ տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ: Սակայն 2014թ-ի համար նախատեսված հաշվետվաձևում, որը 2-3 օր է ինչ տեղադրվել է կայքում, չկան տողեր, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը: Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ:

Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել


Ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկել շրջանառության հարկը
Tatev.
Բարև ձեզ, հարգելիլի հաշվապահներ:
Ես վարում եմ մանրածախ առևտրով զբաղվող (խոսքը վերաբերում է հագուստին) ԱՁ հաշվապահություն: Կարո՞ղ եք ասել` ես շրջանառության հարկ 1%-ով, թե՞ 5%-ով պետք է հաշվարկեմ:

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը
Հրայր.
Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.
1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:
2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ վարձակալությամբ հեծանիվներ է տրամադրում
Կարեն.
Հարգելի հաշվապահներ,
հետաքրքրում է մի հարց.
Անհատ ձեռնարկատերը, որը հարկվում է շրջանառության հարկով, այլ գործունեություններից զատ զբաղվում է նաև հեծանիվների վարձույթով (առաջարկում է հեծանիվների վարձույթ):
Հարկային առումով ծառայությունը ո՞ր հոդվածի տակ է ներառվելու՝
1.Որպես ծառայություն և հարկվի 5 %
թե՞
2. Որպես վարձակալություն և կհարկվի 10 %

ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:

Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը
Nelly.
Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը, ապա 5000 - ի նկատմամբ է՞լ է տույժ հաշվարկվում 0.15%-ի չափով: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ