Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Արմո. Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կես դրույք ձևակերպելու վերաբերյալ

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, ո՞վ կարող է ինձ հիմնավոր պատասխան տալ` նվազագույն աշխատավարձի հետ կապված: Ունենք խանութ, որտեղ աշխատում են մայրս և հայրս, մայրս որպես ԱՁ-ի տնօրինող, իսկ հայրս` աշխատող, առևտուրը իրականացվում է երկուսով 13 քառակուսի մետր տարացքում: Կարո՞ղ եմ հայրիկիս աշխատավարձը ձևակերպել կես դրույքով, երբ ամսական շրջանառությունը կազմում է 150.000-ից - 220.000 դրամ, եթե ոչ, ինչու՞: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Հ.Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Առաջարկել են վարել վարսավիրանոցի հաշվապահությունը, սակայն այդ ոլորտի հաշվապահությանը ծանոթ չեմ: Վարսավիրանոցը պետք է նոր բացվի, ԱՁ է լինելու, և առայժմ 1 աշխատող է գրանցվելու: Խնդրում եմ հուշեք` ինչի՞ց պետք է սկսել նորաբաց վարսավիրանոցի հաշվապահությունը, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և ի՞նչ կարժենա այդ տեսակ վարսավիրանոցի հաշվապահություն վարելը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմակերպել վաճառքը

Նարինե. Բարև Ձեզ, ես գրանցված եմ որպես ԱՁ, զբաղվում եմ կահույքի ներմուծումով: Ինչպե՞ս իրականացնել վաճառքը, եթե չունեմ խանութ: Կարո՞ղ եմ արդյոք ֆիզ. անձի անձի տվյալների հիման վրա դուրս գրել հաշիվ-ապրանքագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը

Hasmik. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում: Շատ շնորհակալություն կանխավ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝ 1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի 2. Համակարգիչների վերանորոգում 3. Փաստաթղթերի պատճենահանում 4. Գրենական պիտույքների վաճառք Ունենալու եմ մեկ վարձու աշխատող: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որպես ԱՁ գրանցվելու համար

Գոհար. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ու հարկայինի ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կողմից վճարվող 5 000 դրամ եկամտային հարկ

Արման. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք դադարեցում տված ԱՁ-ն ազատվում է 5 000 դրամ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Լսել եմ, որ ինչ-որ փոփոխություն է կատարվել այս հարցի հետ կապված:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

18 000 դրամ երեխայի խնամքի նպաստ

Շուշանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք. ես Ա/Ձ եմ, մայիսի 12-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Ես երեխայի խնամքի նպաստը՝ ամսական 18 000 դրամը կստանա՞մ, թե՞ ոչ, և այդ ընթացքում ամսական 5 000 դրամը պե՞տք է մուծեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Արթուր. Հարգելի հաշվապահներ, եթե գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր մայիսի 29-ին, արդյո՞ք մայիս ամսվա համար պետք է վճարեմ 5000 դրամ եկամտային հարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճար վճարել

Agapi. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գրանցված եմ այլ ձեռնարկությունում, և սկզբնական շրջանում աշխատող չեմ ունենալու: Ես պե՞տք է սոց. վճար վճարեմ, թե՞ ոչ: Կամ ե՞ս միայն գրանցված լինեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել ԱԱՀ-ի հարկման դաշտով

Հարութ. Ա/Ձ-ն ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակից ցանկանում է աշխատել ԱԱՀ-ի հարկման դաշտով: Ե՞րբ պետք է դիմի հարկային տեսչություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե. ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ: Խնդրում եմ ասեք. 1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ 2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիրմային անվանման գրանցում

Հունան. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք. արդյո՞ք անհատ ձեռներեցը կարող է գրանցել ֆիրմային կամ այլ տիպի անուն: Օրինակ, համակարգչային մանրածախ խանութին հնարավոր է փակցնել ասենք xxx-computers կամ նման մի անուն: Եթե այո, ու՞ր պետք է դիմել դրա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

Տաթև. Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ատամնաբուժական ծառայություններով

Սարգիս. Բարև Ձեզ: Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ

Միլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարևցում. Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ, և հանդիսացել է արտոնագրային հարկ վճարող: Աշխատացրել է 1 բոքս և վճարել է 15750 դրամ: Հիմա ավելացրել է ևս 3 բոքս (ավտովերանորոգողներ): Ինչպե՞ս ներկայացնել վերջին տաղավարների ավելացումը և կատարել վճարումներ: Եվ արդյո՞ք գործունեությունների տարբեր լինելը կազդի արտոնագրային հարկ վճարող համարվելու վրա: Կանխավ շնորհակալ եմ: