Tag: Ա/Ձ

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե. ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին

Դավիթ Աատրյան. ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված: Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: 2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա: Հիմա այո՞, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք հսկիչ դրամարկղային մեքենա

Vahag. Հարգելի գործընկերներ, նորոբաց ԱՁ-ն զբաղվում է շինանյութի արտադրությամբ և վաճառքով: Անհրաժե՞շտ է արդյոք հսկիչ դրամարկղային մեքենա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության իրականացումը պահանջու՞մ է արդյոք լիցենզիա

Աննա. Վեբ դիզայնով զբաղվելը լիցենզավորում պահանջու՞մ է, թե՞ ոչ: Եվ հնարավո՞ր է արդյոք գրանցելով ԱՁ` զբաղվել այդ գործունեությամբ (հաճախորդների համար ընդունելի կլինի՞ իմ` որպես ԱՁ-ի կողմից դուրս գրած հաշիվը):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ, Ա/Ձ-ն ամեն ամիս սոց. հաշվետվություն ներկայացնու՞մ է, եթե տնօրենից բացի ուրիշ աշխատող չունի: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն 3 տարի հաշվետվություն չի ներկայացրել

Նունե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱՁ-ն, որը հարկվում է ԱԱՀ-ով, 3 տարի հաշվետվություն չի ներկայացրել: Ի՞նչ տույժ պետք է վճարի (բացի վարչականից) և ո՞ր հոդվածի համաձայն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Վ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և ավելացված արժեքի հարկ վճարող չէ, հիմա նա ցանկանում է նաև ապրանք ներմուծել դրսից իր խանութում վաճառելու համար, այդ դեպքում նա պարտադիր պե՞տք է համարվի ԱԱՀ վճարող:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է կնիք ունենալ

Լուսինե. Խնդրում եմ օգնել: Փաստաբանները, եթե ունեն ԱՁ-ի կարգավիճակ, ապա կնիք ունենու՞մ են, և եթե այո, ապա կնիքի վրա հարկային կոդ նշվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հացի արտադրամաս

Մարի. Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց. 1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում 2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով 3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Սոնյա. Խնդրում եմ պատասխանել: Ես ինքս հաշվապահ եմ: Սակայն դպրոցից տեղապոխվել եմ Ա/Ձ մոտ: Ներկա պահին գնում եմ ֆիզարձակուրդ: Աշխատել եմ դեկտեմբերի 1-ից, մայիսի 23-ին ստացել եմ արձակուրդ: Սակայն հարկայինը ինձ համոզում է, որ իմ 5 ամսվա աշխատավարձը պետք է բաժանեմ 12-ի: Արդյո՞ք նման օրենք կա, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք

Դավիթ Ասատրյան. Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ... մի խոսքով կարդացեք... Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն աշխատել է 1.5 ամիս

Լիանա. Խնդրում եմ ինձ պատասխանեք, եթե Ա/Ձ -ն աշխատել է նախորդ տարում 1.5 ամիս և սոցապում չի տվել տարեկան հաշվետվություն, արդյո՞ք տույժ հասնում է և ի՞նչ չափով, չկա՞ն արդյոք մեղմացուցիչ հանգամանքներ, խնդրում եմ գրեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, պարզաբանեք, խնդրում եմ, պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը. ԱԱՀ վճարող չհամարվող և արդյո՞ք միաժամանակ հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի մասին է խոսքը, որոնք 3 տոկոս են կատարում տարեկան սոցը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գործառնությունների վերաբերյալ

Տիրուհի. Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք անհատ ձեռներեցի համար լրացնել 300 գերազանցող դրամարկղի մուտքի օրդեր և եթե այո, խնդրում եմ նշեք օրդերի գումարի առավելագույն չափը, շնորհակալ եմ: