Հասույթի գիրք
Հասմիկ Ոսկանյան.
Խնդրում եմ պատասխանեք:
Ա/ձ- ն գործում է հանրային սննդի ոլորտում: Պարտադիր է արդյոք հասույթի գիրքը?
Ավտոլվացման կետ
Հասմիկ Ոսկանյան.
Բարև Ձեզ, խնդրում եմ ով որ չի զլանա, թող պատասխանի: Ա/ձ - ն պատրաստվում է մայիսի 1 - ից բացել ավտոլվացման կետ: Խնդրում եմ ասեք, ինչ հաշվետվություններ և ինչ ժամկետներում պետք է հանձնել: ա/ձ - ն հենց ինքն է աշխատելու ավտոլվացման կետում:
Հաշվետվությունների հանձնում
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. արդյո՞ք անհատ ձեռներեցը կարող է հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային կամ սովորական փոստով: Եթե այո, ապա արդյո՞ք դրա մասին պետք է նախօրոք հայտնել հարկային մարմիններին որևէ դիմում կամ ձև լրացնելով:
Շնորհակալություն
Ա/Ձ-ի վերաբերյալ
Anzhela.
Բարև, հարգելի' կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն
Ա/Ձ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով
Anzhela.
Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում:
Կանխավ շնորհակալություն!
Բանկային հաշիվ
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ ասեք ինձ արդյո՞ք անհատ ձեռներեցը պետք է ունենա բանկային հաշիվ նախքան հարկային մարմիններում գրանցվելը, թե՞ բանկային հաշիվը բացվում է հարկայինում գրանցվելուց հետո:
Շնորհակալություն
Սոցապ վճարումներ
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար:
Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք:
Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով:
Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր:
Կանխավ շնորհակալություն:
Ա/Ձ-ի վերաբերյալ
Ագաթա.
Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?
Հարկային մարմիններում հաշվառվելիս
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. պետ. ռեգիստրից անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը վերցնելուց հետո հարկային մարմիններում հաշվառվելիս ո՞ր ձևերը պետք է ներկայացնեմ:
Կանխավ Շնորհակալություն
Ա/Ձ-ն` ԱԱՀ վճարող
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ. ինչո՞վ է պայմանավորված Ա/Ձ-ի ԱԱՀ վճարող կամ չվճարող հանդիսանալը:
Կանխավ շնորհակալություն
Ա/Ձ գործունեության վերաբերյալ
Իրինա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ անհատ ձեռներեցը, որը զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ, ի՞նչ գիրք պետք է պահի:
Շնորհակալություն:
Անհատ ձեռներեց
Սոնա.
Բարև բոլորին,
Խնդրում եմ օգնեք. ինձ անհրաժեշտ է իմանալ արդյո՞ք անհատ ձեռներեցը իրավունք ունի իրականացնել ներկրում: Եթե հնարավոր է խնդրում եմ ասեք, թե որտեղից կարող եմ գտնել անհատ ձեռներեցությանը վերաբերող ամբողջական ինֆորմացիա:
Կանխավ շատ շնորհակալություն
Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով
Մերի.
Ա/Ձ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով, որևէ հարկային գիրք պե՞տք է արդյոք ունենա: Կանխավ շնորհակալություն:
Ա/Ձ գրանցում
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում.
Ես կուզենայի իմանալ Ա/Ձ գրանցման օրինական կարգը:
Շնորհակալություն
Հաշվապահական խնդրագիրք
Համեստ.
1. Որտեղից կարող եմ ձեռք բերել Հաշվապահական խնդրագիրք պատասխաներով:
2. Արդեն դադարեցված Ա/Ձ բացի Աշխատանքային տեսչության ձևից ուրիշ ինչ ձևեր պետք է ներկայացնի:
Նախապես շնորհակալություն:
Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկ
Տիգրան.
Բարև Ձեզ: Խնդրում եմ եթե կարող եք Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկի ՆՈՐ բլանկը ուղարկեք tiko11-84 շնիկ mail.ru հասցեով, կամ ասեք որտեղից գտնեմ:Նախապես շնորհակալություն:
Անհատ ձեռներեցության վերաբերյալ
EDGAR.
բարև ձեզ խնդրու եմ օգնեք...որ կայքից կարող եմ կարդալ անհատ ձերներեցուտյանը վերաբերվող օրենքները....
Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ
Ashkhen.
Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:
Ա/Ձ – ն աշխատում է ԱԱՀ-ով
Աննա.
Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել. Եթե Ա/Ձ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով եկամտի հայտարարագիրը լրացնելիս ծախսերի մեջ կարող է արդյոք հաշվարկել տարվա ընթացքում վճարված ԱԱՀ վճարումները:
Նախապես շնորհակալություն
Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ
Lika.
Խնդրում եմ պատասխանեիք, կարող է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ, և ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել այդ դեպքում?
Վերջին մեկնաբանություններ