
Բյուլետենի հաշվարկ
Յանա.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. հիվանդության նպաստը հաշվելիս քանի՞ օր պետք է հաշվել աշխատողի հաշվին, գործատուի հաշվին և պետ. բյուջեի հաշվին։ Խնդրում եմ` նաև նշեք օրենքի հոդվածը։ Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը բերում է աշխատանքի վայր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ բյուլետեն գնում է 2022 թվականի հունվարի մեկից: Կարո՞ղ եմ հրամանը տալ ներկայացնելու պահին` դեկտեմբերի 30-ին և հրամանի մեջ հղումը կատարեմ 2022 թվականի հունվարի 01-ից, իսկ գումարը ստանա 2022թվականի հաշվարկի մեջ:

Մայրության նպաստ
Տաթև.
Բարև Ձեզ: Կօգնե՞ք` հաշվեմ մայրության նպաստը, 12 ամիսների աշխատավարձը 500 000 է:

Միանվագ դրամական օգնություն
Անի.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք միանվագ դրամային աջակցություն (առաջին երեխայի դեպքում` 300 000 դրամ) տրամադրվում է նաև այն ընտանիքին, որի մայրը ծննդաբերելուց հետո (140 անաշխատունակության օրվա, օրինակ` 100-րդ օրը) դիմում է նպաստի համար, սակայն չի պատրաստվում կիրառել մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդը, այլ այդ 140 օրը լրանալուց հետո վերադառնում է աշխատանքի։

Մայրության նպաստի հաշվարկ
Արփինե.
Բարև Ձեզ:
Ես հունվ․ 25-ից լինելու եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, նախորդող 12 ամիսների ընթացքում աշխ. պայմանագիր ունեցել եմ երկու տարբեր կազմակերպություններում։ Հիմնական գործատուիս կներկայացնեմ նախորդ ընկերությունից ստացած եկամուտների մասին տեղեկանք:
Հարցս հետեւյալն է. այս մեկ տարվա ընթացքում ես ունեցել եմ նաև բազմաթիվ այլ «ծառայությունների մատուցման» կարճաժամկետ պայմանագրեր, արդյո՞ք դրանց համար նույնպես վճարվելու եմ, թե՞ ոչ:
Հարցնում եմ՝ հաշվի առնելով, որ որքան գիտեմ՝ կա օրենք, ըստ որի ամեն ամսվա համար հաշվարկվում է միայն մեկ գործատուից ստացված եկամուտը։ Այսինքն` ծառայությունների մատուցման պայմանագրերով եկամուտները չե՞ն հաշվարկվի, եթե այդ նույն ամիսներին ունեցել եմ նաև հիմնական աշխատանք։ Լսել եմ, որ հաշվարկվում են, բայց սա վճարում է ոչ թե գործատուն, այլ սոցապ նախարարությունը, բայց նման կարգավորում/օրենք չեմ գտնում, խնդրում եմ օգնեք այս հարցով։

Հիվանդաթերթիկը երկարաձգվել է
Աստղիկ․
Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։

Անաշխատունակության թերթիկ
Գրիգոր․
Բարև Ձեզ: Եթե աշխաողը ներկայացրել անաշխատունակության թերթիկ՝ տրված հիվանդանոցի կողմից մինչև դեկտեմբերի 01-ը, իսկ դեկտեմբերի 02-ից անաշխատունակության թերթիկ տրվել է պոլիկլինիկայի կողմից՝ բուժումը տանը շարունակելու համար, ապա դեկտեմբերի 02-ից նորից 5 օր գործատուի՞ կողմից եմ վճարելու։

Երեխայի խնամքի արձակուրդ
Հայկ.
Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ է գործատուն չընդունել անաշխատունակության թերթիկը
Աննա.
Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։
Շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկ
Լուսինե.
Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։

Մայրության նպաստի հաշվարկ
Դիաննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում ենք օգնել հետևյալ հարցում։ Աշխատողը 2021 թվականի մարտի 2-ից գտնվել է մայրության և ծննդաբերության արձակուրդում /140օր/։ 2021թվականի հուլիսի 20-ին վերադարձել է աշխատանքի։ 2022թվականի մարտի 17-ից նորից գտնվելու է մայրության և ծննդաբերության արձակուրդում։ Խնդրում եմ` հաշվարկել վերջինիս մայրության նպաստի չափը /կեղտոտ աշխատավարձը 180 000 դրամ/։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ
Արմինե.
Բարև ձեզ: Մանկապարտեզի գյուղաբնակ աշխատակցին ուղարկել ենք խնամքի արձակուրդ` 24.11.2021-ից (ավարտը երեխայի 2տ. լրանալու ամսաթիվը): Քիչ առաջ ասաց, որ նպաստ ստացել է 26 500դրամ, ինչու՞ կրկնակի չէ: Նշեմ, որ դիմում սոցապում գրել է մինչև արձակուրդ գնալը, հնարավո՞ր է նախքան արձակուրդ գնալը դիմում գրելու պատճառով է 26 500դր. ստացել, թե՞ ինչ-որ սխալ ենք արել հայտում։

Նպաստի փոխհատուցում
Գայանե.
Ընկերներ ողջույն: Կխնդրեմ օգնել. մայրության նպաստը վճարել է գործատուն, պետությունը պետք է ետ վերադարձնի: Մայրության նպաստը կազմել է ընդհանուր` եկամտային հարկը նեռարյալ, 1 347 384 և այդ ամսվա եկամտային հարկը` 201 701դր., միասին եկամտային հարկը կազմել է 498 125դր., պետությունը վճարել է այն, գործատուն վճարել է 1 050 960դր: Ինչքա՞ն պետք է լինի պետության վճարվելիք գումարը, իմ հաշվարկով 849 261դրամ։ Շնորհակալություն:

Դիմումի ձև
Անի.
Բարև ձեզ: Ինձ ԱՁ-ի աշխատողի ֆիզարձակուրդի դիմումի ձև է պետք, կարո՞ղ եք օգնել:

Ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը
Հասմիկ.
Բարև ձեզ: Աշխատողը գնալու է ֆիզարձակուրդ 2021թ. դեկտեմբերի 29-ին, ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը, եթե հաշվի առնենք, որ ֆիզարձակուրդի գերակշիռ մասը 2022 թվականի մեջ է:

Աշխատավարձի հաշվարկ
Գոհար.
Բարև։
Խնդրում եմ օգնեք հաշվել աշխատավարձս, եթե բյուլետենը բացվել է 17.11.21-ին և ավարտվել 02.12.21։
Նշեմ որ 1 օր, այսինքն` 16.11.21-ը դուրս է մնացել բյուլետենի օրերից։
Այսինքն` բացակայել եմ սկսած 16.11.21-ից, սակայն բժիշկը սխալմամբ տվել է ամսի 17-ով։

Աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել
Բարև Ձեզ, խնդրում եմ տալ պարզաբանում․ աշխատակիցը արձակուրդի մեջ հիվանդության թերթիկ է ներկայացրել, վճարել եմ արձակուրդը և նպաստը, օրենքով արձակուրդը պետք է երկարացվի, բայց նա մեր միակ բանվորն է, փոխարինող չունենք։ Կարո՞ղ եմ արձակուրդից ետ կանչել, խնդրում եմ օրենքի հղում տալ։

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ
Մարիամ.
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ իմ հարցին հիմնավոր պատասխան տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես ստանում եմ 112 000 մաքուր աշխատավարձ։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը գտնվել եմ հիվանդության արձակուրդում (бюлетень): Խնդրում եմ ասել` ինձանից ինչքա՞ն գումար է պահվելու։ Նախապես շնորհակալ եմ։

Մայրության նպաստ
Շողեր.
Բարև ձեզ: Հարցս դեկրետային արձակուրդի գումարի հաշվարկին է վերաբերում: Ես 01.11.18 սկսել եմ աշխատել x կազմակերպությունում, որտեղից 23.03.19 անցել եմ ֆիզարձակուրդի: Այնուհետև 28.06.21-ից սկսել եմ աշխատել y կազմակերպությունում, որտեղից 19.11.21 անցել եմ 2-րդ ֆիզարձակուրդի: Խնդրում եմ նշել` ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետային արձակուրդի տրամադրվող գումարը: Հ.գ - առաջին կազմակերպությունից ազատվել եմ աշխատանքից 23.09.21: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Աննա.
Բարև Ձեզ: Աշխատակցի հիվանդության պատճառով, բացակայող աշխատողի փոխարեն որոշակի ժամկետով պայմանագիր ենք կնքել նոր աշխատողի հետ, որն աշխատել է ընդամենը 5 օր: Խնդրում եմ պատասխանեք` 5 օրվա համար նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:
Վերջին մեկնաբանություններ