
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ
Աննա.
Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում
Վարդ.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Հիվանդության նպաստի հաշվարկ
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ավագ դպրոցում: Ես հիվանդացել եմ հարբուխով և աշխատանքի չեմ ներկայացել 7 օր: Բոլոր 7 օրերի համար ես ունեմ բժշկի տեղեկանք: Ինչպե՞ս է հաշվարկվելու իմ աշխատավարձը: Ես լսել եմ, որ այդ դեպքում չի վճարվում առաջին երեք օրը բացակայության, նույնիսկ եթե պատճառը հիվանդությունն է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի այդ երեք օրերի բացական: Շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված
Լուսինե.
Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է "հեռացվել է աշխատանքից" և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք ԱՁ-ն չի օգտվում մայրության նպաստից
Արմինե.
Եթե անհատ ձեռներեցը սոց. վճար կատարող չէ, ապա չի՞ օգտվում մայրության նպաստից:

Մայրության նպաստի հաշվարկ երկվորյակների դեպքում
Հռիփսիմե.
Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը
Արմինե.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Մայրության նպաստի վերաբերյալ
Մարիամ.
Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ
Աղունիկ.
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ մայրության նպաստը ստանալու համար:

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից
Հրաչյա.
Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել
Քնարիկ.
Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ
Կարինա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և տվել եմ ազատման դիմում: Ինձ հասնու՞մ է վերջնահաշվարկ, թե՞ ոչ:

Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է
Զառա Սարգսյան.
Բարև ձեզ:
Եթե Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է, արդյո՞ք նա կստանա ծննդաբերության նպաստ թե որպես Ա/Ձ և թե աշխատավայրից։
Շնորհակալություն:

Վերջնահաշվարկի կատարում
Հաս.
Բարև, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, ասեք` եթե աշխատողը մինչև ամենամյա արձակուրդը երեք ու կես ամիս գտնվել է բյուլետենի մեջ, և պետք է վերջնահաշվարկ տալ, արդյո՞ք բյուլետենները հաշվարկի մեջ ընդգրկվում են:

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Անահիտ.
Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Նանե.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում
Իննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝
1. հիվանդության նպաստ,
2. պրոթեզավորման նպաստ,
3. առողջարանային բուժման նպաստ,
4. հղիության և ծննդաբերության նպաստ,
5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը
Էլինա.
Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000 դրամ է, սպասում եմ զույգերի, ֆիզ. արձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն
Lusine.
ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:
Վերջին մեկնաբանություններ