Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե. Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ հաշվարկելիս

Կարինե. Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 - ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում: Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատողին

Սյուզաննա. Բարև ձեզ, ինձ նման հարց է հետաքրքրում. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում տվյալ տարվա փետրվարի մեկից, ինձ քանի՞ օր արձակուրդ է հասնում տվյալ տարում` 24, թե՞ ավելի քիչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Marina. Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Սոնա. Բարև ձեզ: Աշխատում եմ դպրոցում: Մաքուր աշխատավարձս` 54 000 դրամ, կեղտոտը` 78 000 դրամ: Նոյեմբերի սկզբին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Որքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե հուլիս - օգոստոս ամիսներին եղել եմ արձակուրդում 20 օր: Շատ շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Մերի. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը

Ամալյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։ Նախապես շնորհակալ եմ, Ամալյա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը

Հասմիկ. Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չաշխատող մայրերի նպաստի հաշվարկ

Նունե. Բարև ձեզ: Կխնդրեի բացատրել չաշխատող մայրերի մայրության 126 600 դրամ տրվելիք գումարը ինչպես են հաշվում: Գիտեմ՝ միջին աշխատավարձը 55 000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ

Սիրարփի. Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Նաիրա. Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի հիման վրա

Ծովինար. Բարև ձեզ: Ես պատրաստվում էի ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատողին ազատել աշխատանքից

Սիրանուշ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության ժամանակ

Կարինե. Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում: