Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալ դեկրետային օրերի հաշվարկը և չափը: Աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում 03/09/2013թ.-ից՝ 145 000 դրամ համախառն աշխատավարձով, երկուշաբթիից - ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-14։00: Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ, արդյո՞ք հնարավոր է այդ ամիսները հետաձգել և ավելացնել ծննդաբերությունից հետո տրամադրվող օրերին: Խնդրում եմ նաև հաշվել, թե որքան է հղիության նպաստը, և արդյո՞ք պետության կողմից դեկրետում գտնվելու ընթացքում որևէ հավելյալ նպաստ հասնում է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալու

Սեդա. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, կխնդրեի՝ պատասխանեք: Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալ և հղիության նպաստ ստանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Աննա Մարգարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ հաշվապահական խորհրդատվություն: Ես աշխատել եմ 5 ամիս, մինչ այդ 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում: Հղիության արձակուրդ գնալու դեպքում որքա՞ն կլինի իմ մայրության նպաստը: Աշխատանքի եմ վերադարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ից՝ ստանալով 50 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ ստացել եմ 18 000 դրամ նպաստը: Արձակուրդ եմ գնում 2015 թվականի մայիսի 4-ից: Այդ ընթացքում որևէ այլ եկամուտ, արձակուրդային, հիվանդության կամ այլ նպաստ չեմ ստացել: Կանխավ շնորհակալություն: Եթե այս տարբերակով խորհրդատվություն չի տրամադրվում, խնդրում եմ օգնել՝ նշելով խորհրդատվություն ստանալու այլ եղանակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կա տարբերություն նպաստի հաշվարկի մեջ

Նունե. Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ումի՞ց պահանջել նպաստը կազմակերպության լուծարման դեպքում

Armine. Բարև ձեզ: Ես 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այդ ընթացքում ունեցել եմ երեխա: Այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էի, լուծարվել է: Ես ումի՞ց պահամջեմ իմ նպաստը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում նպաստը

Ռուզաննա. Բարև ձեզ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. ես աշխատում եմ ՍՊԸ-ում, ֆիզարձակուրդ մեկնելիս ո՞վ է վճարելու ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը: Եվ ևս մեկ հարց` արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազաատելու, որպեսզի չվճարի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք դադարում են սոց. փաթեթի վճարումները

Մանե. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդ, սոց. փաթեթը նրա համար դադարու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Samvel. Խնդրում եմ ասեք` եթե աշխատողի ամսական դրույքը 130 000 է, 2015 հունվարից հետո ինչպե՞ս պետք է հաշվարկել մայրության նպաստը, եթե մայրն աշխատել է 6 ամիս: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկարում է արձակուրդը

Jemma. Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում 9 օր բյուլետեն եմ ներկայացրել: Երկարու՞մ է արդյոք իմ արձակուրդը և քանի՞ օրով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կհաշվարկվի՞ արդյոք նպաստ նաև այլ գործատուի մոտ

Լիլիթ. Հարգելի մասնագետներ, կխնդրեի՝ օգնեք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու հարցում: Նախ ասեմ, որ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում՝ 10-րդ շաբաթում, և աշխատում եմ այս տարվանից նոր ստատուս ստացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում: 1. Ցանկանում եմ համատեղության կարգով ընդունվել աշխատանքի ԱՁ-ի մոտ: Կհաշվարկվի՞ արդյոք ֆիզ. արձակուրդային գումար նաև այդ աշխատատեղից, և եթե այո, ապա ինչպե՞ս: 2. Մեր համալսարանի՝ հիմնադրամ դառնալու փաստը ի՞նչ փոփոխություններ է առաջացնում հղիության հետ կապված գործառույթներում: Շնորհակալ եմ :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հունվար ամսվա նպաստը

Inna. Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողը 2014թ նոյեմբերի 1-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում: 2015թ հունվար ամսվա նպաստը ինչպե՞ս հաշվարկել: Աշխատավարձը` 50 000 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հասմիկ. Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Նունե. Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը, եթե միջին ամսական աշխատավարձի չափը 50 843 դրամ է: Քանի՞ օր պետք է հաշվեմ հնգորյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Ջուլիետտա. Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի սկիզբ և ավարտ

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, հղիության ու ծննդաբերության անաշխատունակության թերթիկն ավարտվել է 19.12.2014թ., երեխան ծնվել է 05.10.2014թ.: Մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդի հրամանում 20.12.2014թ. - 20.12.16թ. գրե՞մ, թե՞ 20.12.2014թ. - 05.10.2016թ.: Թիվ 79 գրանցման հայտում, ավելացնել չվճարվող արձակուրդ բաժնում, սկիզբը գրանցել եմ 20.12.2014թ., ավարտը՝ 05.10.2016թ.: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Ani. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ ... Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք է առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին

Անյուտա. Բարեւ ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: ՄԻնչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում` պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր և դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետև արտահաստիքային թղթակիցներ ևս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր և ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է, որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու ևս երկու լրագրողի միջև: Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարո՞ղ եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը և դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: Ի՞նչ է նախատեսվում օրենքով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը ԼՂՀ-ում

Ալինա. Հարգելի կոլեգա, Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը ԼՂՀ-ում: Աշխատակիցը ՀՀ քաղաքացի է և աշխատում է ԼՂՀ-ում գրանցված կազմակեպությունում որպես տնօրեն, և նրա աշխատավաձը կազմում է 150.000 ՀՀ դրամ: Որքա՞ն կկազմի նրա ֆիզ. արձակուրդի միանվագ գումարը, եթե նա գնա արձակուրդ 01.07.2015թ: Խնդրում եմ ինձ օգնել իմանալու նաև ֆիզ. արձակուրդի հաշվարկի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը բյուլետենի փոխարեն տեղեկանք է ներկայացրել

Ժաննա. Բարև ձեզ: Անձը մոտավորապես 40 օր գտնվել է բուժման մեջ, սակայն բյուլետենի փոխարեն Էրեբունի հիվանդանոցը տվել է տեղեկանք բուժման մասի՝ համապատասխան կլոր կնիքով: Աշխատանքի վայրում տվյալ տեղեկանքը չեն ընդունում, ասում են, որ բյուլետենի համապատասխան թիվն է անհրաժեշտ: Կարո՞ղ եք հուշել, տվյալ դեպքում գուցե հիվանդանոցը պետք է տեղեկանքի հիման վրա տրամադրի բյուլետենը կամ աշխատավայրում պետք է ընդունեն նաև բժշկական թերթիկի նման ձևը ևս: Նախապես շնորհակալություն: