
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Լիլիթ Գալստյան.
Խնդրում եմ ձեզ պարզաբանել անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը օրենքի նոր փոփոխությամբ:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:
Նախապես շնորհակալ եմ:

Հղիության և ծննդաբերության նպաստի մասին
Արմինե.
Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով: Ինձ կարո՞ղ եք ասել հղիության և ծննդաբերության նպաստի մասին նոր օրենքը: Նախապես շնորհակալություն:

Նպաստի հաշվարկ
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, ֆիզ. բյուլետենը հաշվեմ 140 օրացուցայինով, թե՞ 100 աշխատանքայինով: Նախապես շնորհակալություն:

Նախածննդյան արձակուրդ
Ռաֆիկ.
Ինչպե՞ս է հաշվարկվում նախածննդյան արձակուրդը, եթե անձնավորությունը ստանում է բացի աշխատավարձից նաև հավելավճարներ, պարգևատրումներ:

Երեխայի խնամքի արձակուրդ
Շողիկ.
Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այն ավարտվում է 2011թ. ապրիլ ամսին: Այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ, թե՞ պարտադիր պետք է որոշակի ժամանակ աշխատել:
Կանխավ շնորհակալություն:

Եկամտահարկի վերաբերյալ
Մուշեղ.
Անաշխատունակության նպաստից գանձվու՞մ է եկամտահարկ:

Աշխատանք համատեղությամբ
Բավական.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ, նա իրավունք ունի՞ արդյոք երկրորդ աշխատավայրից ևս ստանալու նախածննդյան և հետծննդյան արձակուրդայինը: Շնորհակալություն:

Արձակուրդի վերաբերյալ
Մանուշակ.
Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:

Ի՞նչ պահումներ են կատարվում
Շուշան.
Ի՞նչ պահումներ են կատարվում անաշխատունակության թերթիկից (բյուլետեն):

Անաշխատունակության թերթիկ
Հայկ.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ անաշխատունակության նպաստը, ունեմ 3 տարվա ստաժ:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Գևորգ.
Աշխատողը ներկայացրել է բյուլետեն 6 օր բացակայելու համար: Ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ գրեք նոր փոփոխությունները բյուլետենը հաշվարկելու համար, որը գործելու է 2010թ. դեկտեմբերի 1-ից:

Անաշխատունակության թերթիկ
Մանուշ.
Բարև ձեզ, ես ՍՊԸ-ում ունեմ գրանցված աշխատող, որը ներկայացրել է 70 օր նախածննդյան անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս պետք է կատարել դրա վճարումը, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնեմ, որպեսզի վճարեմ այդ աշխատողի բյուլետենի վճարումը, եթե տվյալ ամսվա սոցի հաշվարկի գումարը փոքր է բյուլետենի գումարից:
Կնախավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկ
Թեհմինա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
1. Եթե աշխատողը ներկայացնում է օգոստոս, սեպտեմբեր ամսվա հիվանդության թերթիկը հոկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ կազմակերպությունը սոցի և եկամտահարկի հաշվետվությունը հանձնվել է, ինչպե՞ս կատարեմ հաշվարկ:
2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստից առաջացած եկամտից հարկվող եկամտահարկը ներկայացնում են վճարման ամսում, թե հաշվարկման: Կանխավ շնորհակալություն:

Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ
Նարինե.
Բարև ձեզ,
Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել:
Կանխավ շնորակալ եմ:

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Անի.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:

Հղիության և ծննդաբերության նպաստ
Լունա.
Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ:
Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը:
Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկին: Եթե աշխատողը ընդունվել է 10.06.2010թ., անաշխատունակության թերթիկը ստացել է 30.09.2010թ. - 19.02.2011թ. (140 օր) համար, քանի որ հունիսին ընդունվել է ամսի 10-ից, հետևաբար միջին ամսականը հաշվարկում եմ օրերով, այսինքն՝ կլինի (20+31+31) 82 օր, այդ ամիսների հաշվարկված աշխատավարձը համապատասխանաբար կազմում է (75000+75000+75000)=225000, հաշվում եմ միջին օրականը՝ 225000/82=2743.9, այնուհետև՝ 2743,9*140=384146, որից ոչ մի հարկ չեմ պահում:
Խնդրում եմ, գրեք, արդյո՞ք ճիշտ եմ հաշվել:
Նախապես շատ շնորհակալություն: Կարող եք գրել նաև tatushik01111983 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության նպաստ
Նարինե.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ, կարող եք օգնել այս հարցում.
Ինչպե՞ս հաշվեմ բուլետենը,
Եթե հունիսից հուլիս ամիսներում ունեցել է բուլետեն 25 օր, օգոստոս ամիսը աշխատել է իսկ ամբողջ սեպտեմբերը ունի բացակա հիվանդության պատճարով: Եվ հոկտեմբերին եթե նա ներկայացնի բուլետեն, ինչպե՞ս ես հաշվեմ:
Կանխավ շնորակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ