Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Տաթև. Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի մասին

Արմինե. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով: Ինձ կարո՞ղ եք ասել հղիության և ծննդաբերության նպաստի մասին նոր օրենքը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Շողիկ. Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այն ավարտվում է 2011թ. ապրիլ ամսին: Այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ, թե՞ պարտադիր պետք է որոշակի ժամանակ աշխատել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Բավական. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ, նա իրավունք ունի՞ արդյոք երկրորդ աշխատավայրից ևս ստանալու նախածննդյան և հետծննդյան արձակուրդայինը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վերաբերյալ

Մանուշակ. Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Մանուշ. Բարև ձեզ, ես ՍՊԸ-ում ունեմ գրանցված աշխատող, որը ներկայացրել է 70 օր նախածննդյան անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս պետք է կատարել դրա վճարումը, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնեմ, որպեսզի վճարեմ այդ աշխատողի բյուլետենի վճարումը, եթե տվյալ ամսվա սոցի հաշվարկի գումարը փոքր է բյուլետենի գումարից: Կնախավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Թեհմինա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. 1. Եթե աշխատողը ներկայացնում է օգոստոս, սեպտեմբեր ամսվա հիվանդության թերթիկը հոկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ կազմակերպությունը սոցի և եկամտահարկի հաշվետվությունը հանձնվել է, ինչպե՞ս կատարեմ հաշվարկ: 2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստից առաջացած եկամտից հարկվող եկամտահարկը ներկայացնում են վճարման ամսում, թե հաշվարկման: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ

Նարինե. Բարև ձեզ, Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Անի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Լունա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ: Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը: Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Տաթև. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկին: Եթե աշխատողը ընդունվել է 10.06.2010թ., անաշխատունակության թերթիկը ստացել է 30.09.2010թ. - 19.02.2011թ. (140 օր) համար, քանի որ հունիսին ընդունվել է ամսի 10-ից, հետևաբար միջին ամսականը հաշվարկում եմ օրերով, այսինքն՝ կլինի (20+31+31) 82 օր, այդ ամիսների հաշվարկված աշխատավարձը համապատասխանաբար կազմում է (75000+75000+75000)=225000, հաշվում եմ միջին օրականը՝ 225000/82=2743.9, այնուհետև՝ 2743,9*140=384146, որից ոչ մի հարկ չեմ պահում: Խնդրում եմ, գրեք, արդյո՞ք ճիշտ եմ հաշվել: Նախապես շատ շնորհակալություն: Կարող եք գրել նաև tatushik01111983 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության նպաստ

Նարինե. Բարև Ձեզ, Խնդրում եմ, կարող եք օգնել այս հարցում. Ինչպե՞ս հաշվեմ բուլետենը, Եթե հունիսից հուլիս ամիսներում ունեցել է բուլետեն 25 օր, օգոստոս ամիսը աշխատել է իսկ ամբողջ սեպտեմբերը ունի բացակա հիվանդության պատճարով: Եվ հոկտեմբերին եթե նա ներկայացնի բուլետեն, ինչպե՞ս ես հաշվեմ: Կանխավ շնորակալ եմ: