
POS տերմինալի ակտիվացում
Անի․
Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը բանկ է դիմել POS տերմինալ ակտիվացնելու համար, բանկում չեն կարողանում հայտ ուղարկել՝ պարզաբանելով, որ ԱՄԵՐԻԱ բանկով կարող է բացվել պոսը: 274 հաշվետվության ձևով նույպես Ամերիաբանկով է թողնում ակտիվացնել պոսը: Որևէ տարբերակով հնարավո՞ր է բանկը փոփոխել: Նշեմ նաև, որ երբևէ POS - ի ակտիվացման դիմում որևէ բանկով չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար
Մարիամ․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ POS terminal ունենալու համար պարտադի՞ր է 274 ձևը լրացնելը, թե՞ միայն բանկում դիմում գրել ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար։ Եվ ո՞ր բանկից խորհուրդ կտաք օգտվել POS-ի համար։ Նոր սերնդի ՀԴՄ է։

Տերմինալով հաշվի համալրում
Հարգելի հաշվապահներ, տերմինալով հաշվի համալրումը արդյո՞ք անկանխիկ է համարվում: ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, կարո՞ղ է օրվա վերջում դրամարկղում հավաքված գումարը, որն առաջացել է մանրածախ առևտրից, տերմինալի միջոոցով փոխանցի ԱՁ-ի բանկային հաշվին և հաշվից էլ փոխանցի մատակարարների հաշվին:

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն
Հայկ.
Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունն ունի վարկ մեզ սպասարկող բանկում: Ընթացիկ բանկային հաշվի վրա գումարի մուտք է եղել բանկի կողմից, նպատակ դաշտում նշված է՝ տրամադրման վճարների հետվճար/բիզնես վարկ: Բանկի հետ ճշտեցի, ասացին, որ դա մեր գումարն է, որը կարող ենք տնօրինել: Ձևակերպել եմ 631 հաշվի վրա՝ որպես եկամուտ: Հարցս հետևյալն է. շահութահարկով հարկման ենթակա՞ է այդ եկամուտը: Նշեմ, որ ԱԱՀ-ի հաշվարկում չեմ ներառել: Շնորհակալություն։

Արտարժույթի փոխանցում ԱՁ անձնական հաշվին
Գագիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։
- դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
- իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է
Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։
- ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
- Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի
Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։

ԱՁ գումարի տնօրինում
Արամ․
Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, գործունեություն եմ ծավալում լուսանկարչության ոլորտում, չունեմ աշխատողներ: Ծառայություն եմ մատուցել այլ ՍՊԸ-ի ու գումարը ստացել եմ իմ բիզնես հաշվին: Կարո՞ղ եմ գումարն այդ հաշվից փոխանցել իմ կամ մեկ ուրիշի ֆիզիկական հաշվին:

Աշխատավարձի փոխանցում բիզնես քարտին
Սուսաննա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Գումարի կորուստ
Կարեն․
Հարգելիներ, ընկերության քարտային հաշվից հակերները գումար են գողացել, որը հնարավոր չեղավ հետ բերել։ Խնդրում եմ հուշել հաշվապահական ձևակերպումը։

Հաշվետվություն կանխիկացվող գումարների մասին
Հովհաննես․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց ունեմ՝ արդյո՞ք ճիշտ է, որ ՍՊԸ բանկային հաշիվներից ելքագրվող գումարների համար պետք է ներկայացնել հաշվետվություն, թե դրանք ինչի համարեն ծախսվում, և եթե այո ապա, ո՞ր հաշվետվության ձևի մասին է խոսքը և ի՞նչ պարբերականությամբ պետք է իրականացվի։

Անձնական փոխանցումներ
Վազգեն․
Ողջույն, հարգելի հաշվապահներ և օրենքի գիտակներ։ ՊԵԿ -ից չկարողացան կամ չցանկացան պատասխանել իմ հարցին՝ ուղղորդելով ՀՀ հարկային օրենսգրքի 147 հոդվածին։
Ես եկամուտներ եմ ստանում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Հարկերը վճարում եմ։ Տան ծախսերը հոգում է կինս, դրա համար ամսական (3 000 ԱՄՆ դոլար կամ 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող) գումարներ եմ փոխանցում իմ անձնական հաշվից կնոջս անձնական հաշվեհամարին։ Ես նաև օգնում եմ թոշակառու ծնողներիս՝ էլի ամսական գումար փոխանցելով իրենց հաշվեհամարին։
Հիմա հարց․ արդյո՞ք այդ փոխանցումները (ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով) կարող ե՞ն համարվել եկամուտ ու հետագայում խնդրո առարկա դառնալ։ Փոխանցումները կատարում եմ ՀՀ բանկերի միջև միայն ֆիզիկական հաշվեհամարից դեպի ֆիզիկական հաշվեհամար։ Շնորհակալություն։

ԱՁ փոխանցում անձնական հաշվին
Վազգեն․
Բարև Ձեզ։ ԱՁ զբաղվում է ՏՏ ծառայությունների մատուցմամբ, աշխատող չունի։ Ծառայությունների համար վճարվում է ԱՄՆ դոլարով։ Փոխանցումը ստանալուց և հարկերը վճարելուց հետո կարո՞ղ եմ ԱՁ հաշվին մնացած «մաքուր» գումարը փոխանցել իմ անձնական հաշվին հետագա ծախսելու համար։ Եվ հարց համար երկու՝ կարո՞ղ եմ փոխանցել կնոջս անձնական հաշվին։ Շնորհակալություն։

Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․
- Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։
- ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։
- Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։
- Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։

Ապառիկի ձևակերպում
Արթուր․
Բարև Ձե։ Եթե ԱՁ-Ն աշխատում է շրջհարկով և պետք է իրականացնի ապառիկ վաճառք, խնդրում եմ ասել 1. Արդյո՞ք պետք է գրվի հաշիվ Բանկի անունով, թե՞ գնորդի անունով պետք գրվի միայն, իսկ եթե գնորդի, ապա բանկի հետ ինչ որ թղթաբանության հարց առաջանու՞մ է։
Նշեմ նաև, որ առք վաճառք է իրականացնում, ինչպես նաև մատուցում տեղադրման ծառայություն, այս դեպքում տեղադրումը կհարկվի այլ-ով չէ՞, ճի՞շտ եմ հասկանում։

Լիզինգի վճարումներ
Քրիստինե․
Բարև բոլորին։ Լիզինգի մարման գրաֆիկի մեջ կա այսպիսի տող՝ Նախավարձ-Սուբսիդավորման ենթակա նախավարձ-Վճարման ենթակա նախավարձ։ Այդ գումարը չի մտնում ոչ կանխավճարի մեջ, ոչ տոկոսների մեջ, ոչ մայր գումարի մեջ, բայց վճարած գումարով առաջինը այդ գումարն է մարել, որպես տոկոսի մարում։ Հարց․ դա որտե՞ղ ներառեմ, ինչպիսի՞ ծախս ճանաչեմ՝ որպես տոկո՞ս։

Ա/Ձ ցանկանում է կատարել մաքրման աշխատանքներ
Սյուզան․
Բարև Ձեզ։ Ա/Ձ ցանկանում է կատարել մաքրման աշխատանքներ, ո՞րն է ճիշտ․
1․ Միկրոձեռնարկատիրությա՞ն, թե՞ շրջ․ հարկի հայտը ներկայացնի։ Այս պահին կազմակերպության հետ պետք է աշխատի, հետագայում տան մաքրման ծառայություններ պետք է կատարի։
2․Բանկային հաշիվ բացելուց հետո կարո՞ղ են փոխանցումները հաշվին կատարվել, թե՞ ՀԴՄ է հարկավոր։

Փոխանցում ԱՁ հաշվեհամարին
Տիգրան.
Աշխատանքի առաջարկ եմ ստացել ՌԴ-ից։ Ցանկանում եմ ԱՁ բացել, բայց փոխանցումը ՌԴ-ից իմ ԱՁ հաշվեհամարին խնդիր է։ Գործը ՏՏ ոլորտում է։ Ո՞վ փորձ ունի, կարո՞ղ եմ արդյոք քարտիս (անհատական) փոխանցված գումարը ներկայացնել հաշվետության մեջ։ Շնորհակալություն։

Փոխանցումներ հաշիվների միջև
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն գործունեություն չի ծավալել: Բանկն ԱՁ-ի հաշվին շարժ չլինելու պարագայում կես տարին մեկ կլորիկ գումար է գանձելու: Բանկին պարտք չմնալու համար ուզում եմ գումարն իմ անձնական հաշվից փոխանցել ԱՁ-ի հաշվին ու հետո հետ անձնականին, այդ կերպ ապահովել շարժն: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ-ի հաշվին անձնական հաշվից փոխանցված գումարն փաստաթղթավել ու ձևակերպել:

Ծառայության արտահանում
Անի․
Հարգելի հաշվապահներ, նորաստեղծ ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է: Տարվա մեջ առաջին գործունեությունն իրականացրել է անցած ամիս, ծառայություն արտահանել է: Արտասահմանյան գործընկերոջ անունով գրվել է հաշիվ վավերագիր ծառայության մատուցման օրվա փոխարժեքով:
Քանի որ շարժ չէր եղել հաշվին, բանկն այդ գումարից բավականին մեծ ծառայության գումար է գանձել: Բացի այդ, միջացգային փոխանցման ընթացքում էլ պահումներ են եղել:
Ինչպե՞ս կարելի է բանկի ծառայության վճարն ու SWIFT պահումներն որպես ծախս ձևակերպել-փաստաթղթավորել: SWIFT պահումներն և՞ս պետք է ծառայության մատուցման օրվա փոխարժեքով հաշվել Եթե այո, այն որ գումարն նստել է դրամային հաշվին (սական երևում է որ արտարժույթ է) խնդիր չի՞ առաջացնի:

Վճարումներ տերմինալով
Վահագն․
Բարև Ձեզ։ Տերմինալով բանկային հաշվի վրա փոխանցումները համարվու՞մ են անկանխիկ վճարում։
Վերջին մեկնաբանություններ