Tag: բանկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել: Հարցս հետևյալն է. 1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել: 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք սկսնակ հաշվապահին: Հարցս հետևյալն է. սխալ փոխանցման պատճառով գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին: Բանկային գումարների շարժը ցույց տալու ժամանակ ի՞նչ թղթակցող հաշվով ցույց տալ վերադարձած գումարը մուտքում: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է ավանդ ներդնել բանկում

Լյուդմիլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար

Lili. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին

Արտաշ. Բարև ձեզ: Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշիվ օտարերկրյա պետությունում

Կարեն. Բարև ձեզ: Հայաստանում գրանցված ՍՊԸ-ն կարո՞ղ է հաշիվ բացել արտասահմանյան բանկում (օր.` ԱՄՆ-ի կամ ԱՊՀ երկրների): Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկի գլխավոր հաշվապահի որակավորում

Եսթեր. Խնդրում եմ ինձ օգնեք` որտեղի՞ց կարող եմ գտնել ԿԲ-ում բանկի գլխավոր հաշվապահի լիցենզիա հանելու համար տրվող քննության հարցաշարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում

Նարե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ու՞մ անունով տալ հրամանը

Ն.Ա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից: