Tag: դեկրետ

ԱՁ-ն չի վճարել նպաստ աշխատողին

Մերի. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց. ես աշխատում եմ ԱՁ-ի մոտ որպես պատճենահանող: Աշխատավարձս կազմել է 35 000 դրամ, հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, ստանում եմ ինձ հասանելիք ամենամսյա 18 000 գումարները, սակայն մինչ այժմ չեմ ստացել դեկրետի գումարը՝ նախածննդյան և հետծննդյան օրերի հաշվարկը վերջացել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, իսկ թերթիկս ներկայացրել եմ դեռ օգոստոս ամսին, սակայն վճարումը ձգձգում են՝ պատճառաբանելով, որ հարկայինի հետ խնդիրներ ունեն, բայց կլինի, սակայն այդպես էլ չի լինում: Խնդրում եմ, ինձ օգնեք՝ իմանամ՝ ում դիմեմ և ինչպես այս հարցին լուծում տամ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք հասնում է հերթական արձակուրդ

Ֆիրա. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ որպես ուսուցչուհի դպրոցում 2006 թվականից: 19.11.2012 գնացել եմ ֆիզ արձակուրդ, որն ավարտվում է 08.04.2013: Տնօրենն ինձ համոզում է, որ ինձ չի հասնում իմ հերթական 2012-2013 ուս. տարվա արձակուրդը: Ես ուզում եմ իմանալ` հասնու՞մ է արդյոք ինձ իմ հերթական արձակուրդը, եթե այո, ապա քանի՞ օր, եթե ոչ, ապա կպահպանվի՞ այն արդյոք աշխատանքի դուրս գալուց հետո: Դպրոցի հիմնական աշխատողն եմ: Կանխավ շնորհակալություն:

Սոցապ. անհատական հաշվետվություն

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Եթե աշխատողը 05.06-22.10.2012թ.-ը գտնվում էր հղիության և ծննդաբերության արձակուրդում, և 06.06.2012թ.-ին ստացել է նպաստի չափը կազմակերպության կողմից, ապա տարեկան անհատական հաշվետվության մեջ ինչպե՞ս է նշվում` 1. հունիս ամսվա դիմաց նշվում է ամբո՞ղջ նպաստի չափը 2. Թե՞ հունիս-հոկտեմբեր յուրաքանչյուր ամսվա դիմաց համապատասխան գումարի չափերը Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կհաշվարկվի և կվճարվի նպաստ

Լիանա. Բարև ձեզ, մի հարց ունեմ: Ես աշխատել եմ, մեկ տարի հետո գնացել եմ դեկրետ, հիմա նորից հղի եմ, բայց աշխատանքի չեմ վերադարձել: Դեկրետից դեկրետ գնալիս նպաստ ստանու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 2011թ սեպտեմբերից գրանցված աշխատող եմ, 2013թ փետրվարի 1-ին պառկել եմ հիվանդանոց վաղաժամ ծննդաբերության համար, ամսի 19-ին փակվել է իմ անաշխատունակության թերթիկը: Որպես ամբուլատոր հիվանդ մեր պոլիկլինիկայում շարունակվել է` բժիշկների ցուցումով, փակվելու է մարտի 19-ին, 20-ից անցնելու եմ դեկրետի: Ինձ մոտ բարդ հղիություն է, խնդրում եմ ձեզ հնարավորին շուտ ասել` որքա՞ն գումար պետք է ստանամ բյոլետենի և դեկրետի համար: Աշխատում եմ 5 օր, իսկ աշխատավարձս` 40000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք նպաստի գումարը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի ժամանակ

helen. Հարգելիներս, հարցս հետևյալն է, խնդրում եմ արագ արձագանքել. ֆիզ արձակուրդի գումարը շահութահարկում ծախս չեմ կարող չէ՞ համարել և նվազեցնել:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ

Զարա. Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ: 2008թ. օգոստոսից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Աղջիկս արդեն 4 ամսական է, բայց ես մինչև հիմա չեմ ստացել նպաստի գումարը: Խնդրում եմ, ասացեք` որքա՞ն ժամանակում պետք է վճարում կատարվի:

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը

Արեն. Բարև Ձեզ: Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Անի. Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:

Նպաստի հաշվարկ փոփոխություններից հետո

Սոնա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ բացատրել, թե այժմ (2013թ.-ից սկսած) ինչպես է հաշվարկվում դեկրետային գումարը, ինչպիսի՞ պահումներ կան, քանի՞ տոկոսով: Նախօրոք շնորհակալություն, շատ է անհրաժեշտ:

Երեխայի խնամքի նպաստ

Աննա. Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար:

Աշխատակցի փոխարինում

Աննա. Բարև Ձեզ: Աշխատում եմ մի կազմակերպությունում անժամկետ պայմանագրով, իսկ այժմ տեղափոխվելու եմ մեկ այլ բաժին (նույն կազմակերպությունում), որտեղ փոխարինելու եմ դեկրետում գտվող աշխատակցի մոտ 8-9 ամիս: Պայմանագիրս փոփոխվել է անժամկետից ժամանակավոր աշխատակցի պայմանագրով: Հարցս հետևալն է` ունե՞մ արդյոք հնարավորություն այս ընթացքում գնալ դեկրետ, և արդյո՞ք կպահպանվի իմ աշխատատեղը:

Ինչպե՞ս է հաշվարկվում միջին աշխատավարձը

Arevik. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք` եթե հղին աշխատել է 2 ամիս և աշխատավարձը 50000 դրամ է կազմել, ապա ի՞նչ գումարով է հաշվարկվում դեկրետային գումարը, նորից 32500 դրամով:

Ե՞րբ է վճարվում նպաստը

Լիլիթ. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` դեկրետայինի գումարը երբ է տրվում, ամբողջությա՞մբ, թե՞ 2 կեսով, և արդյո՞ք մաքուր աշխատավարձից է հաշվարկվում, թե՞ կեղտոտ: Մաքուր աշխատավարձս, որ ստանում եմ, ամեն ամիս կազմում է 126.000 դր:

ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Մարինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի: 1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում: 2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:

Արդյո՞ք հաշվարկվում է նպաստ

Աննա. Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը

Ա. Խնդրում եմ, օգնեք, քանի որ ես մասնագետ չեմ: Ես աշխատում եմ կազմակերպությունում 1,5 տարի՝ 70 000 դրամ աշխատավարձով: Հղիության 2-րդ ամսից /մարտի 1-ից/ աշխատավարձը բարձրացրեցին 120 000 դրամ: Խնդրում եմ ասեք` հղիության ո՞ր ամսում են անցնում դեկրետ, և ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ: