Tag: եկամտահարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Առևտրի խանութի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ը պայմանագրերով մատուցել է ծառայություններ

Ալբերտ. Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում: Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը: Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի վերաբերյալ…

Լուսինե. Բարև Ձեզ, եթե կարելի է պատասխանել հիմնավորելով...... իրավաբանական անձը ֆիզիկական անձից պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ակտիվ.օրինակ 400000 դրամով.....10 տոկոս եկամտահարկը պահվում է ֆիզ անձից թե հաշվարկվում է 400000դրամի նկատմամբ... արդյունքում մենք մատակարարին վճարում ենք 360000 թե 400000....շնորհակալություն պատասխանելու համար
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ կնքում է 2 պայմանագիր…

Մհեր. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ 1 ամիս ինտերվալով կնքում է 2 ծառայության մատուցման պայմանագիր, յուրաքանչյուրի տևողությունը 10 օր, ինչպես պետք է հաշվարկել երկրորդ պայմանագրի եկամտահարկը` աճողական կարգով, թե ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվություն

Գրիգոր. Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ: