
Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից
Արման․
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) ից ստացել եմ հաշիվ՝ հանձնակատարի ծառայության, սա կապ ունի՞ կոմիսիայի, լոգիստիկայի հետ։

Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:

Հացի արտադրություն մարզում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատում է միկրո համակարգում, գործունեության տեսակը՝ հացի արտադրություն մարզում, ապրանքը՝ հացը առաքում է խանութներին։ Կասե՞ք խնդրեմ՝ կարո՞ղ է հաշիվ վավերագիր դուրս գրել խանութներին, կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը
Հասմիկ․
Բարև ձեզ, մեզ ապրանք մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագիրը սխալ լրացնելու համար չեղարկել է, հիմա ես պետք է չեղարկված հ/ապրանքագիրը հաստատե՞մ, թե՞ ոչ, եթե այո՝ խնդրում եմ ասեք ինչպես:

Հաշիվը սխալմամբ չեղարկվել է
Սարգիս․
Բարև Ձեզ։ ԱՁ-ը ծառայությունների մատուցման հաշիվը սխալմամբ չեղարկել է, բայց մյուս կողմը գումարը փոխանցել է։ Դրանից հետո հաշիվ դուրս գրողը ԱՁ փակել է։ Հիմա մյուս կողմը ուզում է, որ հաշիվը գրվի, կամ ի՞նչ լուծում կա։ Շնորհակալություն։

Հաշվի դուրսգրում օտարերկրյա կազմակերպությանը
Աննա․
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարելի է հաշիվ դուրս գրել օտարերկրյա կազմակերպությանը։

Ուսման վարձի հաշիվներ
Աննա․
Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատելու եմ մասնավոր դպրոցում։ Կասե՞ք խնդրեմ՝ ուսման վարձի հաշիվները պետք է դուրս գրել մեկ հաշվով ամբողջ տարվա ուսման վարձի չափո՞վ, թե՞ ամիս ամիս հաշվեգրման սկզբունքին համապատասխան (կնքելու ենք պայմանագիր դպրոցի և ծնողի միջև, և հաշիվները դուրս ենք գրելու ծնողների անունով)։ Եթե կարող եք նաև ինձ տալ օրենքի համապատասխան հղումներ, անչափ շնորհակալ կլինեմ։

Առևտուր Wildberries հարթակում
Արման․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնել Չինաստանից և տեղափոխել Ռուսաստանի պահեստ։ Եթե Հայաստանում չէ ապրանքը, ինչու՞ պետք է Հայաստանի Wildberries-ին հաշիվ գրեն, բանիմաց հաշվապահները խորհուրդ տվեցին այս պահին խճճվել ենք , դետալիզացիայի հաշվետվությունները բավական հիմք չե՞ն արդյոք շրջհարկի համար, և ո՞ր դասակարգիչն է ճիշտ օգտագործել՝ G47.91 , H 53.20.0։

Հաշիվը չի հաստատվել գնորդի կողմից
Դանա․
Բարև ձեզ։ Եթե էլեկտրոնային համակարգում մեր կողմից դուրս գրված հաշիվը հակառակ կողմը չի հաստատել 1 -2 ամիս, դա խնդի՞ր է մեր կազմակերպության համար։

Հաշվի դուրսգրում օտարերկրացու անունով
Լիլիթ․
Բարի օր, նախագծային ընկերությունը աշխատում է շրջհարկով, հաշիվ պետք է դուրս գրվի ԱՄՆ քաղաքացու անունով, ով լիազորի լիջոցով պատվիրել է ՀՀ-ում նախագիծ։ Կասե՞ք՝ որևէ կարևոր բան կա կապված օտարերկյա քաղաքացի լինելու փաստի հետ (լրացուցիչ հարկեր կամ այլ․․․), թե՞ սովորական հաշիվ դուրս գրվի ու նշվի լիազորի տվյալները: Շնորհակալ եմ։

Կանխիկ վճարում
Հակոբ․
Բարև Ձեզ։ Հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվել, գնորդը կարո՞ղ է վճարել կանխիկ։ Եթե այո՝ ի՞նչ անել դուրս գրված հաշվի հետ։

Գործարքը գերազանցում է ԱԱՀ շեմը
Ելենա․
Բարև Ձեզ։ Մեր ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով։ Իրեն պատկանող անշարժ գույքը ուզում է վաճառել այլ կազմակերպությանը, որը աշխատում է ԱԱՀ-ով։ Այսպիսի հարց։ Մեր կողմից պետք դուրս գրվի հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ։ Մեր կազմակերպության համար ԱԱՀ-ն կառաջանա 115 մլն․-ը գերազանցող գումարից։ Եթե դուրս գրեմ հարկային հաշիվ շենքի վաճառքի գնով (200 մլն․), ապա կառաջանա ԱԱՀ այդ գումարի 20%, որը ավել է օրենքով սահմանված ԱԱՀ-ից ((200 մլն-115 մլն․) գումարից)։ Խնդրում եմ Ձեր խորհուրդը այս հարցի լուծման համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվի դուրսգրում Wildberries – ին
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես առաջին անգամ պետք է վարեմ Wildberries – ի հաշվապահություն: ԱՁ-ն գրանցված է որպես վաճառող, Չինաստանից գնում է ապրանքներ և հանձնում Wildberries – ի լոգիստիկ կենտրոն, այնուհետև` ստացման կենտրոններ, որտեղից էլ վաճառք է իրականացվում: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք Wildberries – ին հաշիվ դուրս գրել: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Շնորհակալություն:

Տուրիստական կազմակերպության գործունեություն
Արթուր․
Հարգելի գործընկերներ, եթե խմբում կան տուրիստական կազմակերպության հաշվապահներ` խնդրում եմ արձագանքեք: Ոլորտն ինձ համար անծանոթ է, ես արտադրության հաշվապահ եմ, ունեմ որոշ հարցեր:
Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ը զբաղվում է տուրիստական փաթեթների վաճառքով: 2 դեպք դիտարկենք․
1. Վաճառում է այլ կազմակերպություներից գնված փաթեթ: Համաձայն կողմերի միջև կնքված միջնորդավճարի պայմանագրի իր հարկվող շրջանառությունը միջնորդավճարն է, որի համար դուրս է գրվում հաշվարկային փ.թ e-Invoicing ծրագրով: Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով նույնպե՞ս դուրս է գրվում հ/ֆ
2. Եթե փաթեթը հենց ինքն է կազմում ` անմիջապես արտասահմանյան հյուրանոցների հետ պայմանագիր կնքելով Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով դու՞րս է գրվում հ/ֆ Բ) Հարկվող շրջանառությունը այս դեպքում ինչպե՞ս հաշվել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրել։

Գործունեություն Wildberries հարթակում
Անի․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնում է Չինաստանից և վաճառում Ռուսաստանում․
- Ի՞նչ հաշիվներ պիտի գրվեն Wildberries - ին,
- Ի՞նչ ամսաթվով, եթե վաճառքի մասին նախապես չենք կարող իմանալ
- Ո՞ր արժեքով` վաճառքի, թե՞ Wildberries - ի փոխանցած գումարի
- Ի՞նչ հաճախականությամբ

Գումարի տեղափոխում հաջորդ հաշվետու ժամանակաշրջան
Հասմիկ․
Եթե հաշվարկային փաստաթուղթը ստացել եմ տվյալ ամսվա մեջ, բայց հաշվետվության մեջ չեմ ներառել ու հաշիվը չեմ հաստատել, կարո՞ղ եմ հաջորդ ամսվա հաշվետվության մեջ ներառել ու հաստատել։

Անհատույց ապրանքի ստացում
Հայկ․
Բարև Ձեզ։ Անհատույց ապրանք է ստացել ԱԱՀ վճարող կազմակերպությունը։ Մատակարարը հաշիվ է գրել ընդհանուր 500 000 ՀՀ դրամ արժեքով, սակայն լրացուցիչ տվյալներում գրել է, որ անհատույց է։
Հարց 1 - Արդյո՞ք մատակարարը ճիշտ է գրել հաշիվը, թե՞ պետք էր գրել զրոյական հաշիվ։
Հարց 2 - Կասե՞ք՝ որպես գնորդ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ։ Որպես գնորդ այդ 500 000 դրամի չափով պե՞տք է եկամուտ ճանաչեմ։
Հարց 3 - Եթե անհատույց եմ ստացել, բայց հաշիվը 500 000 ՀՀ դրամ արժեքով է, ինչպե՞ս պետք է կրեդիտորական պարտքը զրոյացնել։

Հաշվի չեղարկում
Նանե․
Բարի օր։ Հաշիվ վավերագիրը, որը դուրս է գրվել 2 ամիս առաջ, երկրորդ կողմը ստորագրել է, սակայն կարիք կա չեղյալ համարելու: Հնարավո՞ր է, թե՞ խնդիր կառաջանա։

Հաշվի ստորագրում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն մեքենա է վաճառել ֆիզ․ անձին, դուրս է գրել հաշիվ վավերագիր, ինչպե՞ս պիտի ուղարկվի, և ինչպե՞ս պետք է ֆիզ․ անձը ստորագրի։

Հաշվարկային փաստաթղթերը չի հաջողվում ստորագրել
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ինձ կօգնե՞ք մի հարցով։ ՊԵԿ հաշվետվությունները TIME-ի MIDով ստորագրում ուղարկում եմ, բայց հաշվարկային փաստաթղթերը չի ստորագրում՝ բերելով հաղորդագրություն "Սխալ հեռախոսահամար (գոյություն չունեցող կամ MobileID ծառայությունը չակտիվացրած հեռախոսահամար)"։
Վերջին մեկնաբանություններ