Tag: հաշվապահական հաշվառում

Ստացված կրթաթոշակներ

Գրիգոր. Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Ե՞րբ է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Մանուկ. Կառուցվող շենքի վաճառքի ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը ե՞րբ է առաջանում՝ երբ գնելու իրավունքի պայմանագի՞ր է կնքվում ու կանխավճար ստացվում հատուկ հաշվում, թե՞ ավարտական ակտից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման պահին: Ինչպե՞ս են հաշվարկվում յուրաքանչյուր վաճառվող բնակարանների իրացվող ինքնարժեքները՝ դտ711 կտ 215: Կանխավ շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Բարև ձեզ։ Կօգնե՞ք՝ ձևակերպում տալ. 1. Տնօրենը դրամարկղից գումար է վերցրել (անձնական ծախսերի համար)։ 2. Դրամարկղից գումար է վերցվել ադմինիստրացիայի համար նախատեսված սուրճի գնման համար։

Հաշվապահական հաշվառում

Մելինե. Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ շրջհարկի դաշտում աշխատող ՍՊԸ֊ն, որն ունի միՆչև 24 մլն շրջանառություն, պարտադիր չի, որ վարի հաշվապահություն, միայն հարկային հաշվետվություններն ու կադրային փ/թ֊երը բավական են։

ՀԾ հաշվապահ

Աննա. Հարգելի հաշվապահներ, արտադրության կազմակերպումը ՀԾ հաշվապահ համակարգում կատարում են հիմնականում կոմպլեկտավորումով, բայց կա նաև այլ մեթոդ, որ նյութերի շարժը պահում են Excel-ի ֆայլերով և ամսվա վերջում հումքի մուտքը և պատրաստի արտադրանքի ելքն են ցույց տալիս, կարծեմ, պահեստի մուտքի փաստաթղթով պատրաստի արտադրանքի մուտքն են ցույց տալիս, որի հիման վրա հավելյալ ծախսերով հումքի ծախսը ավելի ճշգրիտ։ Եթե գիտեք, շատ եմ խնդրում արձագանքել։

Սկսնակ հաշվապահ

Արմեն․ Բարև ձեզ, սկսնակ հաշվապահ եմ, նորաստեղծ ՍՊԸ֊ի հաշվապահությունը ցանկանում եմ ինքս վարեմ (կանոնադրական կապիտալից սկսել եմ, հիմա ներստեղծվող հիմնական միջոց և այլն)։ Հարցս այլ է․ հիմա, մի փոքրիկ հուշում եմ խնդրում, ՀԾ չունենք, ուրեմն գրանցամատյանները, T-աձև հաշիվմերը, շրջանառության տեղեկագիրը ես ինքս պետք է ստեղծե՞մ այո էկզելով, մնացած փաստաթղթերը պարզ է։ Շնորհակալ եմ նախապես։

Հաշվապահական խորհրդատվություն

Երվանդ. ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։

Անհուսալի դեբիտորական պարտք

Արա. Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև․ Կառուցապատողի կողմից կիսակառույց շենքի բնակարանների համար կնքվել են գնորդների հետ գնման իրավունքի պայմանագրեր։ Խնդրում եմ՝ տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էդգար. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։