Tag: հաշվետվություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն

Մարիա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` 1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար: 2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան): Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկերի մասին ՀՀ օրենքի 16.1 հոդված

Anna. Հարգելի հաշվապահներ, համաձայն "Հարկերի մասին ՀՀ օրենքի" 16.1 հոդվածի հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, տեղեկություններում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների համար որպես չափման միավոր է ընդունվում դրամը առանց լումաների: Հարց. 2010 թվականին վերաբերող գործարքների մասով հաշվետվությունները, որոնք ներկայացվել են ս.թ, նույնպե՞ս պետք է ներկայացվեր դրամներով, թե՞ միայն 2011 թվականի հաշվետվություններին է վերաբերում: Եվ շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացվի դրամներո՞վ, թե՞ հազար դրամներով: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Գոհար. ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է "Հայփոստ"-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը "Հայփոստ"-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի

Աննա Հարոյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան հաշվետվությունների վերաբերյալ

Հրանտ. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել այսպիսի հարցում: Նախկինում հիմնադրամը հարկային էր ներկայացնում ձև 1 և 2 առանց շահութահարկի: Այժմ, երբ ձև 1 և 2-ը պետք չէ ներկայացնել, հիմնադրամը շահութահարկի ձևը 0-ական պե՞տք է ներկայացնի, թե՞ դա էլ պետք չէ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի

ՎԱՐԴ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, իմ հարցին։ Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի, նա չի՞ կարող ներկայացնել հաշվետվություններ հարկային տեսչություն։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Melanya. Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փաստաբանական գրասենյակ

N... Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ աջակցել: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունում, նոր է սկսել իր գործունեությունը այդ ընկերությունը, խնդրում եմ ինձ ասեք, թե ես ինչ հաշվետվություններ պետք է հանձնեմ, ինչպես պետք է աշխատեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը

Մարիա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչ ամսական, եռամսակային և տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը (ԱԱՀ վճարող, մինչև 50 աշխատակից ունեցող և տարեկան մինչև 100մլն. եկամուտով) և դրանց հանձման ժամկետները: Նախապես շատ, շատ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Sveta. Կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հաշվետվությունը օրենքով ճիշտ է ներկայացնել ՏՀՏ էլեկտրոնայի՞ն եղանակով, թե՞ հաշվետվության բլանկով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում փոստով

Արփինե. Ինձ անհրաժեշտ է իմանալ Քանաքեռ-Զեյթունի սոցապ վարչության հասցեն՝ անհատական հաշվետվությունները փոստով ուղարկելու համար: Ինձ հետաքրքրում է` վերը նշված հաշվետվությունը փոստով ուղարկելու համար անհրաժեշտ է արդյոք կցել պարունակության նկարագրությամբ թերթիկ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն բացել է դեղատնային կրպակ

Anna. Խնդրում եմ օգնեք, ՍՊԸ-ն բացել է դեղատնային կրպակ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ գրքեր կամ այլ փաստաթղթեր պետք է լրացվի: Ունի ՀԴՄ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

ELEN. Ողջույն, ես արդեն մոտ 7 ամիս վարում եմ մի ՍՊԸ ի հաշվապահություն: Բոլոր հաշվետվությունները պարտադիր ներկարկայացրել եմ ճիշտ ժամանակին, միայն մինչ օրս վիճակագրություն չեմ ներկայացրել: Նշեմ նաև, որ ՍՊԸ-ում աշխատում եմ հենց նրա բացման օրից: Խնդրում եմ ասեք` ինչ անեմ, հնարավո՞ր է, որ տուգանքներ են եկել, որոնց մասին չգիտեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միջնորդային ծառայություն

Անի. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ կազմակերպության համար, որի գործունեության հիմնական տեսակը միջնորդական ծառայությունն է, և աշխատում է պարզեցված հարկով տարվա (2010թ.) վերջում ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի: