Tag: ՀԴՄ

Անհրաժե՞շտ է արդյոք հսկիչ դրամարկղային մեքենա

Vahag. Հարգելի գործընկերներ, նորոբաց ԱՁ-ն զբաղվում է շինանյութի արտադրությամբ և վաճառքով: Անհրաժե՞շտ է արդյոք հսկիչ դրամարկղային մեքենա: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն

Կարինե. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն` վուլկանացում, շարժիչի վերանորոգում, բալանսիրովկա: Բնականաբար կա ՀԴՄ, հասույթը գրանցվում է ըստ ՀԴՄ-ի տվյալների: ՍՊԸ-ն պե՞տք է ունենա ծառայությունների ցանկ և դրանց գինը նախապես սահմանված ձևով (օրինակ հրամանով): Շարժիչի վերանորոգման դեպքում կատարվող աշխատանքների ցանկը շատ է, և գներն էլ շատ տարբեր` և մեքենայի տեսակից, և կատարված աշխատանքի քանակից կախված: Խնդրում եմ օգնեք, համոզված եմ, որ այդ հարցը շատերի մոտ կա: Կանխավ շնորհակալություն:

Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

Կամո. Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է "դրամական հաշվարկները" բառակապակցությունը "ՀԴՄ-րի մասին" օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:

Ծախսի ձևակերպում

Ռուբեն. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ - ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:

Ի՞նչ կարգով է հարկվում գործունեության իրականացումը

Արթուր. Բարև բոլորին: Կարո՞ղ եք ասել, եթե խմորեղենի արտադրամասում, որը պատկանում է որևէ ՍՊԸ-ի, վաճառք չի իրականացվում, այլ դա իրականացվում է մեկ այլ ՍՊԸ-ի պատկանող կոնկրետ խանութում. 1. արդյո՞ք պետք է ՀԴՄ 2. ի՞նչ կարգով է հարկվում գործունեության իրականացումը 3. արդյո՞ք տվյալ գործունեության մասով հարկային դաշտ են մտնում և´ արտադրամասը, և´ խանութը, և ո՞րն է հարցի ամենաճիշտ լուծումը:

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:

Ծախսի հիմնավորում

Anushik. Կատարված գնումների համար ՀԴՄ կտրոնները, որոնք չեն գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք ծախս համարվող փաստափուղթ կարող են հանդասանալ, եթե կտրոնի հակառակ կողմում գնորդը գրի իր ՀՎՀՀ-ն, հասցեն և անվանումը, և ուրիշ ոչինչ չկցե՞լ:

Հացի արտադրամաս

Մարի. Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց. 1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում 2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով 3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:

Եկամտահարկի վերաբերյալ

Anushik. Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը. հանրագումարը իր մեջ ներառում է միայն իրացվա՞ծ արտադրանքի դիմաց ստացված դրամական միջոցները, այսինքն Z հաշվետվության գումարը, և ներկայացնելու եմ ամսակա՞ն կտրվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Gohar. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

Ռուզաննա. Գնում կատարելու ժամանակ տրամադրվել է ՀԴՄ կտրոն, որի ժամանակ ՀԴՄ-ի թուղթը վերջացել է: Կտրոնի վրա կա ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, գումարը, սակայն հակառակ կողմում չկա շահող կտրոնի թվերը: Տուգանք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո` ի՞նչ չափով:

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Լիանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Նորաբաց ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ` այսինքն սկզբից հավաքագրել է իր բազայում աշխատանք փնտրող անձանց, իսկ հետո գտնում է գործատուներին, մատուցում է նաև բնակարանների մաքրման ծառայություններ: Օրինակ` քաղաքացին դիմել է ՍՊԸ-ին, որ պատրաստ է տնային աշխատանքներ կատարել, մեկ այլ քաղաքացի էլ դիմել է այն մասին, որ իրեն հարկավոր բնակարանի մաքրման աշխատանքներ իրականացնող: Ինչպե՞ս ձևակերպել այս գործարքը, ՍՊԸ-ն սոց. վճարելու՞ է, թե՞ ոչ: ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպիսի՞ գրքեր պետք է վարի ՍՊԸ-ի հաշվապահը և կադրերի տեսուչը: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնի տրամադրում

Արման. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, ինչպես նաև ինտերնետ ծառայություն է մատուցում, ունի հսկիչ-դրամարկղային մեքենա: Հարցս` ԱՊՊԱ-ի ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Ծախսի հիմնավորում

Ամալյա. Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Խանութից ապրանք ձեռք բերելու դեպքում ՀԴՄ կտրոնը բավակա՞ն է ծախս ցույց տալու համար, թե՞ պետք է հաշիվ-ապրանքագիր լինի: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի հաշվապահներ: