Tag: ՀԴՄ

Վառելիքի ծախսի հիմնավորում

Anush. Հարգելի կոլեգաներ, Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր: Շնորհակալ եմ:

ԱԱՀ-ի հաշվարկի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, Կարո՞ղ եք օգնել մի հարցում: ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 16 Ա ի՞նչ գումար է գրվում, նկատի ունեմˋ ՀԴՄ-ով գնված ապրանքներն էլ, թե ոչ (տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների): Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն գրեք: Կանխավ շնորակալ եմ:

Աշխատանք վնասակար պայմաններում

Մարիամ. Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք. 1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում: 2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:

Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել դասընթացների կազմակերպմամբ

Էդգար. Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել դիզայնի դասընթացների կազմակերպմամբ: Կխնդրեի ներկայացնել, ինչպես պետք է իրականացնել ուսանողների հաշվառումը, արդյոք անհրաժեշտ է մատյան վարել նրանց հաշվառման համար, ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում: Ի՞նչ որոշմամբ, ո՞ր օրենքով: Ինչպե՞ս է հարկվում, որպես ծառայությա՞ն մատուցում: Արդյոք տրվում է ՀԴՄ կտրոն (տվյալ հասցեում արդեն կա ՀԴՄ), թե վարձը գանձվում է մուտքի օրդերով: Անհրաժե՞շտ է ուսանողների հետ կնքել պայմանագիր: Կխնդրեի մանրամասն պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Գործունեության փոփոխություն

Արթուր. Բարև, ես հարկայինում ՀԴՄ գրանցելու ժամանակ դիմումի մեջ գրել եմ համակարգչային ծառայություններ, սպասարկում, այնուհետև ես որոշեցի զբաղվել սարքավորումների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ պիտի անեմ ես, եթե ես դիմումի մեջ չեմ նշել վաճառքի մասին, ու ապրանքս գնելու համար հաշիվ ապրանքագիր պարտադի՞ր է:

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի: Կանխավ Շնորհակալություն:

Վաճառվել են սարքավորումներ

Arpin. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք: Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը: Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնների հետ կապված

Մարինե. Բարև բոլորին: Ես նորաբաց փոքրիկ խանութի հաշվապահություն եմ սկել անել: Խնդրում եմ ասացեք, ես ի՞նչ պիտի անեմ օրվա վերջում տպված ՀԴՄ կրոնները: Դա պետք է համարեմ մուտքի օրդեր, թե հիմնվելով դրանց` պետք է լրացնեմ նոր մուտքի օրդեր և այն ամսվա վերջում անցկացնեմ դրամարկղի գիրք: Շնորհակալություն ...

Արդյոք անհրաժե՞շտ է ունենալ երկու ՀԴՄ

Arpine. Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` եթե թեյարանը ունի երկու սրահ, որոնք իրարից բաժանված են մի պատով, սակայն ունենք մեկ ՀԴՄ մեքենա: Արդյոք այս դեպքում հարկավոր է երկու ՀԴՄ մեքենա, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:

ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող գործարքներ

Արմեն. ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դեպքում արդյոք հարկ է տրամադրել ՀԴՄ կտրոն և ըստ որ օրենքի/կառ. որոշման: Նախապես շնորհակալություն:

Արդյոք անհրաժե՞շտ է ՀԴՄ

Ժաննա. Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ փաստաբանական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ին արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալ: Հարկայինում հարցրեցի ասեցին փաստաբաններին պետք չի, իսկ շրջապատում ասում են անհրաժեշտ է:

Հասույթի գրքի վերաբերյալ

Արփինե. Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:

Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն... Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ. ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ. ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը, ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ և վարձակալության վկայական 27.07.2010թ. Մանրամասն

Ամսագրերի վաճառք

Ադրիանա. Բարև ձեզ: Կարող եք օգնել, կազմակերպությունը զբաղվելու է ամսագրերի վաճառքով, ինչպես պետք է լինի հաշվապահական հաշվառումը և պետք է արդյոք առաքման գիրք, թե ՀԴՄ: Լույս է տեսնելու ամիսը 1 անգամ և վաճառվելու է կազմակերպություններին:

Գործուղման վերաբերյալ

Հովհաննես. Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ: Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական: Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:

Ոչ կանխիկ առևտուր

Աննա. Կան նման կարծիքներ,որ առևտրի դեպքում երբ գնումը կատարվում է ոչ կանխիկ, այլ Post Terminali միջոցով,ապա գնորդին նաև պետք է տրամադրել ՀԴՄ: Միթե դա ճիշտ է, և արդյոք չի գրանցվի կրկնակի եկամուտ տվյալ կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն: