Tag: հիմնադիր

Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան. Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ??? Շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն

Արմեն. Հնարավոր է արդյոք ընկերությունը հիմնադիրներին տրամադրի անտոկոս փոխառություն, և դա ոչ մի ազդեցություն չունենա շահութահարկի վրա...նախապես շնորհակալություն: Եթե հնարավոր է, նշեք իրավական հիմքը...

Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցին: Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը, ապա ինչպիսի տեսք պետք է ունենան տնօրենի նշանակման հրամանը և նրա աշխատանքային պայմանագիրը: Որ կողմերի միջև պետք է կնքի պայմանագիրը (տնօրեն - ֆիզ անձ, թե հիմնադիր ֆիզ. անձ): Շնորհակալություն:

Փոխառության տրամադրում

Emil. Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:

ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ. Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:

Անհատույց վարձակալություն

Արմեն. Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք այս հարցիս:Եթե կազմակերպության հիմանդիրը անհատույց սկզբունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տրամադրում է ընկերությանը և ըստ դրա կնքվում է նոտարական վավերացումով համապատասխան պայմանագիր, արդյոք հարկային մարմինները թույլ են տալիս դրա օգտագործման ընթացքում տրանս. միջ. վերաբերող կառարվելիք ծախսերը վերագրել կազմակերությանը և արդյոք որպես անհատույց այլ հարկային պարտավորություններ չի առաջացնում.....նախապես շաաաաաաատ շնորհակալ եմ.....

Հիմնական միջոցներ գնելու վերաբերյալ

Սիրարփի. ՓԲԸ-ն կանխիկ գնում է հիմնական միջոցներ, բայց տվյալ պահին դրամարկղում գումար չկա: Որոշում են հիմնադիրներից վերցնել փոխառություն: Խնդրում եմ պարզաբանել ինչ պաստաթղթեր են հարկավոր փոխառություն ձևակերպելու համար