Tag: միկրոձեռնարկատիրություն

Մարզում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառք

Սյուզի․

Բարև Ձեզ: Մարզում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել: Եվ բացի տարեկան շրջանառության վերաբերյալ հաշվետվությունից ի՞նչ հաշվետվության ձևեր պետք է լրացնի աշխատողի բացակայության դեպքում։

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ

Արթուր․

Բարև Ձեզ։ Հուլիսից սկսած, որպես միկրոյի հաշվետվություն, արդյո՞ք շարունակում ենք միայն 189 ձևը տալ, թե՞ այլ փոփոխություններ էլ կան: Կանխավ շնորհակալ եմ մասնագետներին՝ ինձ լուսավորելու համար:

Հաշվի դուրսգրում

Վահագն․

Բարև Ձեզ։ Միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն ավտոտեխսպասարկման կետում ծառայություն է մատուցում և ապրանք է վաճառում։ Հասցեն Երևանից դուրս է: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ցանկանում եմ շարունակել աշխատել միկրոյի դաշտում, ես կարող եմ հաշիվ վավերագիր դուրս գրել միայն ծառայությունների մատուցման համար, իսկ ապրանքի վաճառքի համար վավերագիր չեմ կարող դուրս գրել։

ԱՁ անալիտիկ հաշվառում

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Զբաղվում է մանրածախ առևտրով: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը կհամարվի հիմնավորող փաստաթուղթ։

Եվ խնդրում եմ հուշել անալիտիկ հաշվառման հետ կապված, այն պարտադի՞ր է բոլոր ԱՁ-ների համար անկախ հարկման տեսակից։ Խնդրում եմ անալիտիկ հաշվառման օրենքին հղում տալ:

Շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձ

Լուսինե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատել է որպես միկրոձեռնարկատիրություն, հունիսի 1 ից անցել Է շրջհարկի, գրանցված աշխատակցի աշխատավարձը էղել է 90 000 դրամ ներառյալ հարկերը, կասե՞ք խնդրում եմ՝ հունիս ամսվա աշխատավարձը արդեն հաշվենք մինիմալ 104 000 -ո՞վ։

ԱՁ հարկեր

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հուլիսի 1-ից միկրոյի դաշտում գրանցված աշխատողների հարկերը 20% եկամտային հարկն է դարձել, 5% կուտակայինը։ Ճի՞շտ եմ հասկացել, որ ԱՁ-ի համար էլ է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց վճարվում, ինչպես օրինակ շրջանառության հարկի դեպքում է։ Կանխավ շնորհակալություն։

Ֆիզ. անձը որպես միկրոձեռնարկատեր

Գարիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցված ֆիզ․ անձը ի՞նչ վճարներ պետք է կատարի ու ինչպե՞ս։ Ասեմ, որ ՊԵԿ զանգահարել եմ, և ինձ ասել են, որ ոչ մի հարկ չեմ վճարելու։

Բեռնափոխադրումների գործունեություն

Նառա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն բեռնափոխադրում է իրականացնում, միկրոյից դառնալու է շրջհարկ վճարող։

1․ Ե՞րբ պետք է ներկայացնի հայտարարությունը շրջհարկ վճարողի

2․ Ծառայությունը կազմել է մայիս ամսվա համար 275 000 դրամ, ի՞նչ վճարումներ կան տվյալ գումարից

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Մանե․

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով: Վարձակալել է տարածք ֆիզ. անձից: Եկամտայինի հաշվետվության մեջ համակարգը թույլ չի տալիս որպես այլ եկամուտ լրացնեմ: Արդյո՞ք տեխնիկական խնդիր է, թե՞ միկրոն իրավունք չունի այլ եկամուտ ցույց տալու։

Վաճառք Wildberries կայքում

Անի․

Բարև ձեզ։ Օրինակ, ես իմ տանը ինքնուրույն պատրաստում եմ մազակալներ, չունեմ աշխատողներ, և որոշել եմ դա սկսել վաճառել Wildberries կայքում, ունեմ բացվաձ ԱՁ, տարեկան շրջանառությունս չի անցնելու 24 մլն դրամը։ Ես կարո՞ղ եմ այդ ամենը կատարել միկրոձեռնարկատիրության համակարգով, թե՞ պետք է կատարեմ շրջհարկով։

Ստեղծագործական գործունեությունը որպես միկրո

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ երաժշտական, ստեղծագործական գործունեություն (Music studio) գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Կիմա․

Բարև ձեզ։

-Մատնահարդարում
-ՏՏ ոլորտ, ավելի կոնկրետ Մոբայլ հավելվածների ստեղծում
-Վիդեո, ֆոտո նկարահանում

Կարո՞ղ եք ասել՝ այս երեք ոլորտներում գործունեություն ծավալող մարդիկ կարո՞ղ են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինել, եթե տարեկան շրջանառությունը չի անցնում 24 միլիոնը։ Կարդում եմ Հոդված 266-ը, չհամարվողների մեջ կարծես թե չկան, պարզապես ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել։ "Չեն կարող համարվել"-ի մեջ գրված է՝ տեղեկատվության մշակման (այդ թվում` տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), սա մի քիչ կասկած առաջացրեց, որ գուցե ծրագրավորումը ու ՏՏ ոլորտը ի նկատի ունեն։

Շնորհակալություն ժամանակի համար։

Կանաչապատման ծառայությունները որպես միկրոձեռնարկատիրություն

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է աշխատել միկրոյի դաշտում, եթե կատարում է կանաչապատման ծառայություններ:

Արդյո՞ք ՍՊԸ-ները փոխկապակցված են

Տաթև․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն նեղ մասնագիտական դասընթաց է իրականացնում, աշխատում է միկրոյի դաշտում : Այս ՍՊԸ-ի տնօրենը, որը հանդիսանում է 19% բաժնետեր, բացել է մեկ այլ ՍՊԸ, որտեղ ևս հանդիսանում է տնօրեն (Նորաբաց ՍՊԸ -ն ներմուծում է անելու Չինաստանից և վաճառք Հայաստանում):

Հարց 1. Նորաբաց ՍՊԸ-ն կարո՞ղ է աշխատել շրջհարկի համակարգում (չգերազանցելով 115մլն.)

Հարց 2․ Այս դեպքում միկրոյով աշխատող ՍՊԸ-ի հետ փոխկապակցված չեն հանդիսանում , ճի՞շտ է:

Հարց 3. Կարո՞ղ է նույն անձը 2 ՍՊԸ-ում էլ հանդիսանալ որպես տնօրեն: