Tag: նպաստ

Կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը

Անի. Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:

Ո՞վ է հաշվարկելու և վճարելու մայրության նպաստը

Սիլվ Ղ. Բարև ձեզ, մի հարց ունեմ. Ես արդեն 5 տարի է աշխատում եմ համայնքապետարանում և 2019թ.-ի փետրվարին գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է հաշվարկի և վճարի մայրության նպաստի գումարը: Համայնքապետարանը, թե՞ ՍԱՊԾ-ն: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Լաուրա. Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Շող. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Վերջնահաշվարկի հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը

Ալվարդ. Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ

Էդգար Ծ. Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:

Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը

Աննա. Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:

Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

Լալա Հ. Բարև ձեզ: Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում: Շնորհակալ եմ շատ նախապես:

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը

Արուսյակ. Ես ունեմ հետևյալ հարցը: Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ մայրության նպաստ

Աննա Բ. Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա. Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Ու՞մ է հասնում արձակման նպաստ

Արփինե. Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Վարդ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում: