
Նպաստ ստանալու համար
Բարև ձեզ, կասե՞ք՝ կինը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որպեսզի կարողանա ստանալ ֆիզ. արձակուրդի գումարը:

Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության նպաստը
Սրբուհի.
Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության թերթիկը:

Մայրության նպաստի հաշվարկ
Լուսինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Նպաստի հաշվարկի վերաբերյալ
Հասմիկ.
Բարև ձեզ:
Կցանկանայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ամենամյա վճարովի արձակուրդի գումարը հաշվարկի մեջ ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ աշխատում եմ բանկում:

Նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ
Արմին.
Բարև ձեզ: Եթե աշխատողը համատեղում է նույն գործատուի մոտ, ապա տվյալ գործատուն ինչպե՞ս է վճարում մայրության նպաստը:

Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում
Նարինե.
Հարգելի հաշվապահներ,
Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ
Ռոման.
Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք խորհրդով: Եթե ֆիզ.-ից ֆիզ. եմ գնում, իսկ կազմակերպությունը լուծարման և սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ է, կստանա՞մ նպաստը:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը
Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Նաիրա.
Խնդրում եմ, օգնեք` համատեղության կարգով աշխատողի բյուլետենի հաշվարկն ո՞վ ու ինչպե՞ս է կատարում:

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է:
Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից:
Կանխավ շնորհակալություն:

Նպաստի ստացում որպես խնամակալ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում
Արմեն.
Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ բյուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափի մասին:

Մայրության նպաստի վերաբերյալ
Ամալյա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ` ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում երբ են փաստաթղթերը ուղարկում, և ինչքա՞ն ժամանակ հետո է գումարը փոխանցվում հաշվեհամարին:

Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր
Անյուտա.
Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք:
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք
Թեհմինա.
Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:

Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ անգամ
Իննա.
Բարև ձեզ: Եթե հիմա ֆիզ. արձակուրդում եմ և նորից գնամ ֆիզ. արձակուրդ, արդյո՞ք կստանամ մայրության նպաստի նույն գումարը, ինչքան առաջինի ժամանակ:

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Մերի.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը
Անի.
Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:
Վերջին մեկնաբանություններ