Tag: նվազագույն աշխատավարձ

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հավապահներ։ Խնդրում եմ օգնեք։ Եթե գործատուն ունի ոչ լիրվ աշխատաժամանակով գրանցված աշխատակից, նրա աշխատավարձը սահմանված է ամսական կտրվածքով (ժամավճարով չի) և նվազագույն աշխատավարձից ցածր է, բայց նվազագույն ժամայինից բարձր է ստացվում։ Այդ աշխատակցին արձակուրդ ուղարկելիս միջին աշխատավարձի հաշվարկում պետք է հաշվի առնել նվազագույն աշխատավարձը, թե՞ կարելի է վերցնել իր ամսական ստացվողը։

Гербовый сбор

Екатерина.

Добрый день! Подскажите, пожалуйста, правильно ли я понимаю, что если у сотрудника зарплата к начислению 102 000 драма, то гербовый сбор за него платит организация - работодатель в размере 3 000 драм? Так как 102 000 - 20 400 (НДФЛ)-5 100 (соцвзнос) - 3 000 (предполагаемый гербовый)=73 500, что меньше минимальной зарплаты в 75 000 драм?

Մայրության նպաստի հաշվարկ

Marta.

Հարգելի հաշվապահներ, իմ աշխատավարձը շատ զգալի բարձր է նավազագույն աշխատավարձի 15 պատիկից (մոտ 21 պատիկն է), այդպես է եղել վերջին 15 ամիսների ընթացքում, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե արդյո՞ք որքան գումար եմ ստանալու 155 օր մայության նպաստի համար 2023 թվականին (155 օր, քանի որ արդեն գիտեմ, որ կեսարյան հատում է լինելու): Խնդրում եմ կօգնե՞ք հաշվել, թե որքան եմ ստանալու՝ հաշվի առնելով նաև եկամտային հարկի նվազումը:

Նվազագույնից ցածր աշխատավարձ

Էմմա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք այս հարցում օգնել․ ո՞ր դեպքում կարելի է աշխատանքային պայմանագրում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Կանխավ շնորհակալություն։

Նվազագույն ժամավարձ

Դիանա․

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։

Նվազագույն աշխատավարձ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։

Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։

Դրոշմանիշային վճարը ո՞վ է վճարում

Շուշան․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։

Նպաստի հաշվարկ

Ալլա․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107

Նվազագույն աշխատավարձ

Նարե. Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հայարփի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։ 2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։ Կանխավ շնորհակալ եմ։

Մթերային խանութ բացելու համար

Ան. Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։

Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը

Շուշանիկ․ Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։

Միջին ամսական աշխատավարձ

Մարիամ. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 0.5 դրույքի դեպքում էլ է՞ կիրառվում սա, թե՞ վերցնելու ենք 0.5 համամասնությամբ, այսինքն՝ կեսի կեսը: