Tag: շրջանառության հարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն իր տարածքը հանձնել է վարձակալությամբ

Հենրիկ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն չի աշխատում, բայց իր տարածքը հանձնել է վարձակալությամբ օգտագործելու, այս դեպքում ՍՊԸ-ն պարտավո՞ր է այդ վարձավճարից վճարել 2018 թվականից մտած 5 % հարկը (որը երևի կոչվում է «5 % հարկ շահաբաժնից»): Տեղեկացնում եմ նաև, որ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկի կանխավճարը

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով

Արփինե. Հարգելի հաշվապահներ, մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։ Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է բեռնափոխադրումներով

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:
Accountant.am
Նորություններ

Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե. Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը

Տաթևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. իմ շրջանառությունը, օրինակ, 70 մլն. է, այսինքն՝ գերազանցել եմ 58.3 մլն շեմը, ես կարո՞ղ եմ 2019թ. հունվարի 1-ից լինեմ շրջհարկով հարկվող:
Accountant.am
Նորություններ

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։ Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ամեն տարի աշխատել եմ շրջ. հարկով, այս տարի ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Խնդրում եմ հուշել՝ ո՞ր հաշվետվությունները պետք է ներկայացնել: ԱԱՀ հաշվետվություններում կա 203 ձևը, արդյո՞ք միայն դա է, թե՞ կա նաև 60 ձևը: Սոց. վճարող չեմ ու ունեմ մեկ աշխատող:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով

Արթուր. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ շրջ. հարկ հարկատեսակով կարելի՞ է արդյոք զբաղվել անշարժ գույքի վաճառքով՝ ստանալ եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքով։
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր. Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն

Մարիամ. Սիրելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպես կարող եմ գրանցվել taxservice.am-ում և առցանց հաշվետվություն ներկայացնել շրջանառության հարկի մասին: Ա/Ձ ունեմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան. Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը

Վարդան. Բարև ձեզ։ Ընկերությունը վճարում է 3.5% շրջանառության հարկ արտադրության դեպքում և 5%՝ առևտրի։ Եթե նույն ապրանքը և՛ արտադրի, և՛ ուղղակի ներմուծի ու վաճառի, ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմելու ժամկետներ

Հայաս. Բարև ձեզ: Խնդրում եմ նշել ժամկետները նորաբաց ԱՁ / կազմակերպության համար` մինչև ե՞րբ կարելի է դիմել ՀՏ շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:
Accountant.am
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել. Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ - 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

N 60 ձևի վերաբերյալ

Աննա. Բարև ձեզ: Նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջ. հարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։