Tag: շրջանառության հարկ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կոմիսիայի պայմանագրի վերաբերյալ

Varduhi. Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն կարող է առք ու վաճառքով զբաղվել կոմիսիայի պայմանագրով` ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի հետ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն ստացել է անշարժ գույք անհատույց օգտագործման իրավունքով

Դավիթ Նավասարդյան. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որն աշխատել է ԱԱՀ-ով, 2017 թվականի նոյեմբերին ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ստացել է անշարժ գույք (նպատակային նշանակությունը` բնակավայր, հողատեսքը` հասարակական կառուցապատման) և գրասենյակային պարագաներ: 2018 թվականից աշխատելու է շրջանառության հարկով: 1. Արդյո՞ք պետք է և ինչպե՞ս պետք է հարկվի: 2. Խնդրում եմ նշել համապատասխան օրենքները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ. ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

Պաշ. Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում

Անժելա. Հարգելի մասնագետներ, ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում: Սննդի առաքմամբ չի զբաղվում: Իրացումը կազմակերպվում է տեղում (ինքնասպասարկում): Միաժամանակ ջուր, սառը ըմպելիք արտադրող ընկերություններից ստացված ջրեղենի և սոկեղենի վաճառքը (որն ըստ էության նույնպես տեղում է իրացվում) դիտարկվում է որպես մանրածախ առևտուր և հարկվում է շրջանառության հարկով: Հարց 1. Արդյո՞ք ճիշտ է ջրեղենի վաճառքը համարել շրջ. հարկով հարկվող գործարք (կարծիք կա, որ դա նույնպես պետք է դիտարկվեր որպես արտոնագրային վճարով գործունեություն): Հարց 2. Շուկայից ձեռք բերումները, որոնք հիմանվորված չեն փաստաթղթերով, այս դեպքում պե՞տք է 11% եկամտային հարկով հարկվեն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետ

Ռոբերտ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների արտահանման ժամանակ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանել. Ապրանքների արտահանման ժամանակ շրջանառության հարկով աշխատող կազմակերպության կողմից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր ծրագրով լրացվու՞մ է "Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ": Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու

Աղունիկ. Ա/Ձ-ն էվակուատորով ծառայություն է մատուցելու: Հաստատագրված վճարո՞վ, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ

Արթուր. Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % - ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին. 1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո 2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել 3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք: Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»: Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ: Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մսի վաճառքով

Մխիթար. Բարև ջեզ, ես Ա/Ձ եմ ներկայացնում, որը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը մսի վաճառք է: Ես կխնդրեի ինձ ասեք` ո՞ր տոկոսադրույքով կհարկվեմ, եթե անասունները ես եմ բուծում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Իննա. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարություն

Karen. Բարև ձեզ: Սովորական առևտրային կազմակերպության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հայտ ԱԱՀ վճարողի կամ շրջանառության հարկ վճարող հանդիսանալու համար: Կարո՞ղ եք ասել` Համատիրության դեպքում նման հայտ պե՞տք է ներկայացվի, և եթե հնարավոր է` օրենքի հղումն էլ տալ, թե ինչպես է կարգավորվում: