
Ի՞նչ դրույքաչափով հաշվարկել շրջանառության հարկը
Անի.
Հարգելի հաշվապահ ընկերներ, հարցս "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի փոփոխության մասին է: Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվարկել առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից շրջանառության հարկը երկրորդ եռամսյակի համար:

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ
Armine.
Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:

Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր
Հովիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ-ի արտոնագրային վճարով:

Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքի փոփոխություններ
Լևոն.
Հարգելի գործընկերներ, ինչ նորություն ունեք "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի փոփոխություններից: Արդյո՞ք արդեն կա համապատասխան իրավական ակտը: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում


Հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում
Արման.
Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ "դրսից" գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ "դրսից" գնորդների համար` շրջանառության հարկ:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում


Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում
Վարդան.
Ա/Ձ գրանցվելուց հետո մոտ 2 ամիս անց մոտեցել եմ հարկային և ներկայացրել դիմում շրջանառության հարկ վճարող համարվելու համար, սակայն դիմումս բանավոր մերժում են` ասելով, իբր ինձ ուղարկվել է պատվիրակած նամակ այն մասին, որ պետք է դիմում ներկայացնեի 9 աշխատանքային օրվա ընթացքում: Նման նամակ ես չեմ ստացել, և փոստում էլ նշում են, որ նման նամակ չի եկել իմ անունով:
Հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին ՀՀ Օրենքում ընդհանրապես ոչ մի բան չգտա նախ դիմում գրելու անհրաժեշտության մասին, այսպես կոչված 9 աշխատանքային օրվա մասին:
Հարցերսս հետևյալներն են. արդյո՞ք իրավունք ունեն բանավոր մերժեն դիմումս և որո՞նք են մերժման հիմքերը: Եթե ես չեմ ստացել նամակ, ինչու՞ պետք է դիմումս մերժվի: Ու՞մ կարող եմ դիմել նման հարցով, ինչպես նաև հետագա շրջանառության հարկի հաշվարկի հետ կապված: Կանխավ շնորհակալ եմ:

Փետրվար ամսին ՀԴՄ-ն փոխվել է, իսկ մարտին ավելացել է ևս մեկ ՀԴՄ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե փետրվար ամսին ՀԴՄ-ն փոխվել է, իսկ մարտին ավելացել է ևս մեկ ՀԴՄ, հիմա շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ ՀԴՄ-եր դաշտում ավտոմատ բերում է միայն նախկին ՀԴՄ-ն, չեմ կարողանում ոչ ավելացնեմ նորը, ոչ էլ երկրորդը: Նոր ՀԴՄ-ները գրանցված են` մեկը 23.01.2015, մյուսը 12.02.2015:

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվարկ ներկայացնել
Narine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` շրջանառության հարկի հաշվարկը ինչպե՞ս ուղարկեմ, եթե եռամսյակի ընթացքում շրջանառություն չի եղել, արդյո՞ք պետք է զրոյական ուղարկել, կանխավ շնորհակալություն:

Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից
Սոնա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև "Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից" վճարող է, թե՞ ոչ:

Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
ԱՁ աշխատում է շրջանառության հարկով: Նախորդ տարի ներկայացրել եմ տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ: Սակայն 2014թ-ի համար նախատեսված հաշվետվաձևում, որը 2-3 օր է ինչ տեղադրվել է կայքում, չկան տողեր, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը: Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ:

Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել


Ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկել շրջանառության հարկը
Tatev.
Բարև ձեզ, հարգելիլի հաշվապահներ:
Ես վարում եմ մանրածախ առևտրով զբաղվող (խոսքը վերաբերում է հագուստին) ԱՁ հաշվապահություն: Կարո՞ղ եք ասել` ես շրջանառության հարկ 1%-ով, թե՞ 5%-ով պետք է հաշվարկեմ:

Արդյո՞ք ընդունվել է “Շրջանառության հարկի” մասին օրենքի փոփոխությունը
Hasmik.
Խնդրում եմ ասացեք` Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունե՞լ է "Շրջանառության հարկի" մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, թե՞ ոչ, և եթե կազմակերպությունը ստանում է փաստաթղթերով հիմնավորված և առանց փաստաթղթի վաճառքի ապրանքներ, ապա ինչպե՞ս պետք է հարկվի՝ ամբողջ վաճառքի 5%-ը, թե՞ պետք է առանձնացվի փաստաթղթովը առանց փաստաթղթովից: Խնդրում եմ մանրամասն գրել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել շահութահարկի հաշվարկ


ԱՁ վարձակալությամբ հեծանիվներ է տրամադրում
Կարեն.
Հարգելի հաշվապահներ,
հետաքրքրում է մի հարց.
Անհատ ձեռնարկատերը, որը հարկվում է շրջանառության հարկով, այլ գործունեություններից զատ զբաղվում է նաև հեծանիվների վարձույթով (առաջարկում է հեծանիվների վարձույթ):
Հարկային առումով ծառայությունը ո՞ր հոդվածի տակ է ներառվելու՝
1.Որպես ծառայություն և հարկվի 5 %
թե՞
2. Որպես վարձակալություն և կհարկվի 10 %

Արդյո՞ք փոխվել է ԱԱՀ շեմը
Սամվել.
Հարգելի հաշվապահներ,
Ընդունվե՞լ է / գործու՞մ է արդյոք "Շրջանառության հարկի" մասին փոփոխված օրենքը, համաձայն որի ԱԱՀ շեմ է համարվում 113.4 մլն դրամը: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ:
Շնորհակալություն:

Միակողմանի գնման ակտի վերաբերյալ
Meri.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է աշխատի ԱԱՀ դաշտում

Վերջին մեկնաբանություններ