Tag: շրջանառության հարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել. Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝ 1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը: 2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն

Հայարփի. Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով (բացի շրջանառության հարկից): ԱՁ-ի տնօրենը մեծ է 1974թ-ից, սոցիալական վճար վճարելու՞ է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ հաճախականությամբ պետք է վճարվեն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ

Anna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոց. վճարների ուշացման հետ կապված

Artur. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը, որը ծնվել է 01.01.1974թ.-ից հետո, ամեն ամիս իր համար վճարում է սոց. վճար 5.000 դրամի չափով: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացվում է շրջանառության հարկի մասին հաշվետվություն: Հարցս հետևյալն է. սոց. վճարների 5.000 դրամները պետք է վճարել 3 ամիսը մեկ՝ 15.000 դրամի տեսքով, թե՞ անկախ շրջանառության հարկի հաշվետվությունից սոց. վճարի 5.000-ը պետք է ամեն ամիս ներկայացնել: Եթե ամեն դեպքում այդ 5.000-ները ամեն ամիս է պետք վճարել, ապա ուշացնելու դեպքում որքա՞ն է կազմում տուգանքը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկների ճշգրտում

Inna. Բարև ձեզ, ես համարվում եմ շրջանառության հարկ վճարող, կարո՞ղ եմ արդյոք ավելացնել 2015 թ-ի եկամուտների գումարը, եթե արդեն հանձնել եմ 4 եռամսյակների շրջանառության հարկի հաշվետվությունները:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արամ. Եթե հարկային մարմնի կողմից "Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության" ներկայացման ծանուցումը ինձ է ներկայացրել փետրվարի 20-ից հետո` փետրվարի 23-ին, ինչպե՞ս կարող եմ հայտարարագիր ներկայացնել շրջանառության հարկ վճարող դառնալու համար: Կա՞ այդպիսի հնարավորություն, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է աշխատել շրջանառության հարկով

Արամ. Բարև ձեզ, ես ԵՏՄ-ից ներկրում եմ ապրանք (սնունդ), ԱՁ-ն իմ անունով է, և իմ սեփական խանութից իրացնում եմ: Շրջանառությունս մոտ 10 000 000 է ամսական, առայժմ աշխատում եմ շրջանառության հարկով, ՀԴՄ-ն 100 տոկոսով մաքրում եմ ամսական: Ինչպե՞ս կարելի է մնալ շրջհարկով աշխատող, հնարավո՞ր է հետագայում ուրիշ ԱՁ բացել և նոր ՀԴՄ: Խնդրում եմ հուշել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անձը ծառայության համար և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ-ապրանքագիր

Nune. Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն հարկվում է շրջանառության հարկով: Ֆիզ. անձը ծառայության համար ինձանից և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ ապրանքագիր: Արդյո՞ք ես դրա համար կրկնակի շրջանառություն չեմ տալու: Խնդրում եմ պատասխանեք հնարավորիս շուտ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը

lida123. Բարև ձեզ: Իմ կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, 2016թ-ից հաշիվ ապրանքագրերը ուղարկում եմ էլեկտրոնային ձևով: Հաշիվ-ապրանքագիր եմ տալիս նաև Արցախին, խնդրում եմ օգնել` ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը: Այն գրանցված չէ էլեկտրոնային համակարգում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս

201 Sasun. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սեդա. Բարև ձեզ: Եթե ընկերությունը գրանցվելուց հետո ունի միայն հիմնադիր անձ, կա շրջանառության հարկով հարկման դիմում և վերջին եռամսյակում մեկ պայմանագիր, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի ՊԵԿ: Ընկերությունը ՍՊԸ է և մատուցում է առցանց ծառայություններ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկային մեծությունը շրջանառության հարկի մեջ

vardanlalazaryan. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում "Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունը կազմում է 40 տոկոս":
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

233 Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հանձնել շրջանառության հարկի հաշվետվություն

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մինչև 01.08.15թ աշխատել է շրջանառության հարկով, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Օգոստոս ամսին ստացել է հովանավորչական օգնություն: Արդյո՞ք պետք է հանձնի երրորդ եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվետվություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վաճառել է ավտոմեքենա

Մանե. Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի նվազեցումների վերաբերյալ

Արման. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է "Շրջանառության հարկի" մասին օրենքի փոփոխություններին: Կազմակերպությունը ունի ապրանքի մնացորդ, որը ձեռք է բերել 2015թ. առաջին եռամսյակում, իսկ իրացրել է 2015թ. երրորդ եռամսյակի ընթացքում: Կարո՞ղ է արդյոք դրա 4 տոկոսը նվազեցնել: Հարցը առաջանում է, որովհետև "Շրջանառության հարկի" մասին օրենքում նշվում է."...շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի 4 տոկոսը կազմող գումարի չափով":
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն վաճառում է անշարժ գույք

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչպե՞ս պետք է հարկվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում: Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր դաշտը պետք է լրացնել շրջանառության հարկի հաշվարկի մեջ

Zara. Հարգելի հաշվապահներ, առաջացել է հետևյալ հարցը. Ներկայումս շրջանառության հարկի հաշվարկն ուղարկելիս լրացնում եմ 1%-ով դաշտը, թե՞ 5%-ով դաշտը: Նախապես շնորհակալություն օգնության համար: