Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել աշխատողի վերջնահաշվարկը

Սասուն. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի արձակուրդ չի գնացել և ազատվել է աշխատանքից դիմումի հիման վրա, նա աշխատել է համայնքի ղեկավար: Ինձ իրավաբանը ասեց` պետք է հաշվարկը անեմ 2005 թվականից սկսած, քանի որ նոր աշխատանքային օրենսդրությունը ուժի մեջ է մտել 2005 թվականի հոկտեմբերի 22-ին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա. Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկը քիչ է հաշվարկվել

Անի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, օգնեք, շտապ է պետք: Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001թ. ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան

Քնարիկ. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Վերգի. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող են աշխատողին ազատել աշխատանքից

Satenik. Բարև ձեզ: Մեկ հարց. կարո՞ղ են ֆիզ. արձակուրդի կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատողին ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ

Արմեն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2015 թ-ի մայիսի 6-ին և ազատվել է աշխատանքից 2016 թ-ի հոկտեմբերի 10-ին: 2016թ-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-թ-ի սեպտեմբերի 1-ը գտնվել է արձակուրդում 24 աշխատանքային օր, քանի որ աշխատողը համայնքային ծառայող է: 2016թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմել է 150 000 դրամ, իսկ 2005թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը` 130 000 դրամ: Աշխատողն ազատվել է աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ: Ասացեք խնդրեմ` հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և վերջնահաշվարկ, և եթե հասնում է` գրեք խնդրում եմ արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը

Անի. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ: Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Նաիրա. Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել

Լիլիթ. Բարև ձեզ: Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար: Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատողին ազատել աշխատանքից

Սիրանուշ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Անի. Խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ., ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ., աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ

Հերմինե. Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը ունի չօգտագործված արձակուրդի օրեր

Լիանա. Խնդրում եմ պարզաբանել: Ես 2013թ. սեպտեմբերի 2-ից աշխատում եմ դպրոցում ուսուցչուհի, 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Տարվա համար հասնում է 35 օր: Ազատվում եմ աշխատանքից 19.08.2016թ: Օգտագործել եմ այդ տարիների արձակուրդը 2013-2014թթ. ուս. տարվա համար՝ 35 օր, 2014-2015թթ.՝ 35 օր և 2015-2016թթ.՝ 35օր: Արդյո՞ք ունեմ արձակուրդի օրեր: