Tag: Ա/Ձ

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով

Tatev. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է: Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:

ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդված

ANNA. Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը: Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Եկամտահարկի հաշվարկ և վճարում բյուջե

Արթուր. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. Եթե Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է օգոստոս ամսին, աշխատող ձևակերպված չէ, և աշխատում է վարձակալած տարածքում, որի վարձավճարը համաձայն պայմանագրի կազմում է 300.000դր և վճարումը կատարվում է հետևյալ կերպ. Մանրամասն

Արդյոք պե՞տք է ներկայացնել հաշվետվություն

Hasmik. Ա/Ձ ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 14 – ին , աշխատող ընդունել է 2010թ. հոկտեմբերի մեկից: Խնդրում եմ պատասխանեք, արդյոք ա/ձ – ն երրորդ եռամսյակի համար որևէ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկային տեսչություն:

Իրավունք ունե՞ր ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում

Հրանտ. Բարև ձեզ: Հարգելիներս, մի շատ կարևոր հարց ունեմ, և, իմ կարծիքով, շատերին է դա հետաքրքրում: 2007թ.-ի մարտ ամսին Ա/Ձ-ն, դադարեցնելով իր գործունեությունը, հարկային տեսչությանը ի պահ է տվել Ա/Ձ-ի վկայականը, որը աշխատել է պարզեցված հարկային դաշտում: Եվ նույն ամսին նույն անձը, հանդիսանալով նոր բացված ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, աշխատել է նույնպես պարզեցված հարկային դաշտում: Արդյոք իրավունք ունե՞ր այդ ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում:

Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճաոքով

Ալբերտ. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճառքով։ Երևան քաղաքում ունի երկու՝ իրարից տարբեր հասցեներով գտնվող վաճառակետեր, որոնց յուրաքանչյուրի մակերեսը 1 քառ. մետր է։ Համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 2-րդ գլխի 25.1, 25.2, 25.3, 25.4 հոդվածների՝ առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ. 6 600 x ՄԱԿԵՐԵՍ x ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑ = = 6 600 x 1 x 2,75 = 18 150 դրամ։ Մանրամասն

Անձը ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Լևոն. Բարև Ձեզ, Կխնդրեի պատասխանել այսպիսի հարցի. անձը ցանկանում է զբաղվել որևէ ձեռնարկատրիական գործունեությամբ, որտեղի՞ց կարելի է կարդալ, թե ինչ է դրա համար անհրաժեշտ, ինչ փաստաթղթեր, որպես Ա/Ձ, թե` ՍՊԸ գրանցվել և այլն, կամ որտե՞ղ դիմել խորհրդատվության համար: Կանխավ շնորհակալ եմ...

Ինչո՞վ է տարբերվում Ա/Ձ-ն ՍՊԸ-ից և ԲԲԸ-ից

Սպարտակ. Ողջունում եմ բոլորին և խնդրում պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում Ա/Ձ-ն ՍՊԸ-ից և ԲԲԸ-ից: Եթե հնարավոր է, նշեք նաև փաստաթղթային տարբերությունները: Նախապես շնորհակալություն:

Մթերային խանութի հետ կապված

Բելլա. Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Դավիթ. Բարև Ձեզ, Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք. Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ: Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը: Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru Կանխավ Շնորհակալ եմ.......

Արդյո՞ք պետք է մուծվի տուգանք

Սմբատ. Խնդրում եմ օգնեք ինձ. Ա/Ձ - ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ - ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ - ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ - ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ. Բարև ձեզ: Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս: Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Ա/Ձ – ն չի կատարել սոցիալական ապահովության վճարումներ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում: Կանխավ շնորհակալություն:

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Sona. Հարգելի ընկերներ, Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։ Կանխավ շատ շնորհակալություն։

Անհատույց վարձակալություն

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Ա/Ձ սոց. վճարներ

Սաթենիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պե՞տք է վճարի ամսական վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II՞, թե՞ III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:

Ապրանքի մնացորդի ստուգում

ACC. Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն: