
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Անի.
Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:

Նպաստի հաշվարկ համաձայն նոր փոփոխությունների
Նաիրա.
Հղիության և ծննդաբերության նպաստը 2013թ.-ի փոփոխություններով ինչպե՞ս եք հաշվարկում, որպեսզի հղին չտուժի: Շնորհակալություն:

Նպաստի հաշվարկման ֆայլ
Նաիրա.
Ո՞վ կարող է ինձ տրամադրել հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ֆայլ:

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս
Լիաննա.
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:

Նպաստի հաշվարկ փոփոխություններից հետո
Սոնա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ բացատրել, թե այժմ (2013թ.-ից սկսած) ինչպես է հաշվարկվում դեկրետային գումարը, ինչպիսի՞ պահումներ կան, քանի՞ տոկոսով:
Նախօրոք շնորհակալություն, շատ է անհրաժեշտ:

Ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն
Լիաննա.
Հարգելի կոլեգաներ,
դպրոցի ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը (արձակուրդը վճարվել է ամբողջը): Նրա արձակուրդը այդքան օրերով ավելացել է մինչև սեպտեմբերի վերջը: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նորից ներկայացրել է բուլետեն և վճարվել է: 2013թ հունվարը աշխատանքի է գալու և նոր ազատվի աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ միայն հունվա՞րի համար, թե՞ բյուլետենի ամիսները նույնպես մտնում են հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Նպաստի հաշվարկ
Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկի լրացում
Մհեր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 14 հուլիսի 2011 թվականի N1024-Ն որոշման մեջ հստակ տրվում է, թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ինչ ձևի պետք է լինի` հավելված 4: Սակայն մինչ օրս այդ թերթիկները չեն փոխվել, և հին թերթիկներն են տալիս բուժհիմնարկությունները: Նույնիսկ սոց. բաժնի աշխատողը ասում է, որ այդ հին թերթիկը վավերական է: Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես ես լրացնեմ հին բյուլետենը, եթե այն չի համապատասխանում նոր օրենքի պահանջներին:

Որքա՞ն է հիվանդության նպաստը
Liana.
Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքիր է, թե հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում (հիվանդության թերթիկի առկայությամբ) որքա՞ն գումար են ինձ վճարելու: Իմ միջին աշխատավարձի չափո՞վ, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Աննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ուսուցիչը դպրոցում աշխատել է ընդամենը 2 ամիս և հղիացել, նա իրավունք ունի՞ օգտվելու ֆիզարձակուրդից: Նա մինչև դպրոց մտնելը աշխատել է ինչ-որ այլ կազմակերպությունում: Որքա՞ն է ֆիզից օգտվելու անհրաժեշտ ստաժը տվյալ հիմնարկում: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ պահումներ են կատարվում նպաստից
Հայկուհի.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` աշխատողին անաշխատունակության նպաստ վճարելիս գործատուի կողմից վճարվող գումարից կամ պետության կողմից վճարվող գումարից սոց. վճար, եկամտահարկ պահվու՞մ է:

Հղիության և ծննդաբերության նպաստ
Մարի.
Ես 5 տարի է աշխատանքային պայմանագրով աշխատել եմ բանկային համակարգում: Այժմ դիմել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ստանալու համար: Արձակուրդիս հրամանը կազմվել է, 2 շաբաթ է` ես արձակուրդի մեջ եմ, սակայն արձակուրդիս վճարը դեռ չեն փոխանցել: Պատճառաբանվում է, որ ես ժամկետային աշխատող եմ, և ինձ պետք է վճարեն 40 օրվա համար, այսինքն` մինչև աշխատանքային պայմանագրի լրանալը: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք գործատուն գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում, և որոնք են իմ իրավունքները:

Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը
Մարի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալու օրենքի "տառը": 3 ամսից լրանալու է իմ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Եթե ես ներկայացնեմ հղիության մասին տեղեկանք, արդյո՞ք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրս կխզվի, և ես նպաստ չեմ ստանա, քանի որ անաշխատունակությունս կծագի պայմանագրի ավարտից հետո: Թե՞ պայմանագիրս կերկարացվի մինչև անաշխատունակության ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն:

Հիվանդության նպաստի հաշվարկ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչքան գումար պետք է ստանա աշխատողը հոկտեմբեր ամսին, եթե նա աշխատանքի է ընդունվել 01.06.12-ին, հիվանդության թերթիկ է բերել 02.10-ից մինչև 05.10-ը, աշխատավարձը կազմում է 190000 դրամ, իսկ նախորդ գործատուի մոտ աշխատավարձը կազմել է 150000 դրամ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք և նշեք, թե ինչպես է պահվում եկամտահարկը: Նախապես շնորհակալ եմ:

Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը
Աստղիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Դուք շատ հարցերում եք ինձ օգնել, խնդրում եմ օգնել նաև այս հարցիս պատասխանը գտնել: Ես գտնվում եմ նպատակային արձակուրդում (մինչև 3 տարեկան երեխայի խնամք) և աշխատանքի եմ 2014 թվականի հունվարի 27-ին` այսինքն երեխայիս 3 տարին լրանալու հաջորդ օրը: Նորից եմ բալիկի սպասում, սակայն գործատուն հրաժարվում է վճարել իմ 140 օր հղիության և ծննդաբերության նպաստը, ինչպե՞ս վարվեմ ես և հետո 140 օրից հետո արդյո՞ք ինձ կհասնի նպատակային արձակուրդ մինչև 2-րդ երեխայիս 3 տարեկան դառնալը, այսինքն այդ երեք տարին կհաշվվի 2014թ-ից հետո, թե՞ 2013թ.-ից հետո (2-րդ երեխայիս ծնվելուց հետո): Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

Ե՞րբ է վճարվում նպաստը
Լիլիթ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` դեկրետայինի գումարը երբ է տրվում, ամբողջությա՞մբ, թե՞ 2 կեսով, և արդյո՞ք մաքուր աշխատավարձից է հաշվարկվում, թե՞ կեղտոտ: Մաքուր աշխատավարձս, որ ստանում եմ, ամեն ամիս կազմում է 126.000 դր:

ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
Մարինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի:
1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում:
2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:

Անաշխատունակության թերթիկի՝ ՀՏ ներկայացման վերաբերյալ
Մերի.
Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:

Արդյո՞ք հասնում է նպաստ
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:

Արդյո՞ք հաշվարկվում է նպաստ
Աննա.
Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ