Tag: անհատ ձեռներեց

ԱՁ գործելու է ՏՏ ոլորտում

Գուրգեն․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:

Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:

Մի քանի հարց ունեմ.

1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին

Արդյո՞ք ԱՁ-ները ներկայացնելու են Իրական շահառուների հայտարարագիր

Նարե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել արդյոք բոլո՞ր ա/ձ-ներն են ներկայացնելու իրական շահառուի հայտարարագիր անկախ՝ գործունեության ոլորտի, վարձու աշխատող ունենալ-չունենալու փաստի, շրջանառության գումարի, հարկման դաշտի։ 2022թ-ից դադարեցման մեջ գտնվող ա/ձ-ները արդյոք ներկայացնելու՞ են հայտարարագիր։ Բոլոր հարկատուները՝ անկախ իրավական տեսակի "ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ" նու՞յն ձևն եններկայացնելու (Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի Հավելված N 1)։

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ

Հեղինե․

Բարև ձեզ: ՌԴ քաղաքացին ՀՀ-ում գրանցել է ԱՁ և ձեռք բերել Հայաստանում կացության կարգավիճակ: Սոց․ վճարի մասով ի՞նչ պարտավորություն է առաջանում ԱՁ-ի մոտ, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ հաշվի քարտով գնումների կատարում

Անի․

Ողջույն։ Արդյո՞ք ԱՁ-ի հաշվի քարտով գնումներ կատարելիս, հետագայում որպես ծախս ձևակերպելու հնարավորություն ունենալու համար, պարտադիր է նշել, որ ԱՁ-ի համար է կամ օնլայն քարտի անունն լրացնելիս նշել ԱՁ:

Իմ հասկանալով՝ պարտադիր չէ: ԱՁ-ն համարվում է Ֆիզ. անձ և իր գույքով է պատասխանատու: Բացի այդ, բիզնես հաշիվ ունենալն օրենքով պարտադիր չէ, զուտ ցանկալի է հարկային գործերն հեշտացնելու համար: Այս տրամաբանությամբ, ստացվում է՝ նույնիսկ անձնական հաշվից բիզնեսի ծախս անելն ընդունելի պետք է լինի: Իսկ բիզնես հաշվից ծախսն, նույնիսկ առանց ԱՁ նշելու, ինքնին ենթադրում է բիզնեսի ծախս:

Ավտոպահեստամասերի առք ու վաճառք

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։

Ֆրիլանս աշխատանք

Մարիամ․

Բարև ձեզ, օտարերկրա կազմակերպությունը իրեն ֆրիլանս ծառայություն մատուցելու համար պարտադրում է ԱՁ բացել և հարկ վճարել։ Կասե՞ք՝ մոտավոր ի՞նչ հարկեր եմ վճարելու։ Ամսական եկամուտը ֆրիլանս ծառայություններից 200 000 դրամ կստացվի մոտավոր։ Նաև այլ վայրում գրանցված աշխատող եմ։

Փոխանցումներ հաշիվների միջև

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գործունեություն չի ծավալել: Բանկն ԱՁ-ի հաշվին շարժ չլինելու պարագայում կես տարին մեկ կլորիկ գումար է գանձելու: Բանկին պարտք չմնալու համար ուզում եմ գումարն իմ անձնական հաշվից փոխանցել ԱՁ-ի հաշվին ու հետո հետ անձնականին, այդ կերպ ապահովել շարժն: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ-ի հաշվին անձնական հաշվից փոխանցված գումարն փաստաթղթավել ու ձևակերպել:

Դրոշմանիշային վճար

Աննա․

Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն, որի շրջանառությունը կազմել է 6-12 մլն, դրոշմանիշային վճար որքա՞ն պետք է վճարի՝ 102.000 դրա՞մ (խնդրում եմ ուղարկել օրենքից հղում), բայց արդեն մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը՞։ Ինչպես նաև՝ եթե ունի գրանցված աշխատակից 104.000 դրամ աշխատավարձով ( պահումները չհանված), ապա ամսական 3000 դրամ և՞ս պետք է վճարել աշխատողի համար որպես դրոշմանիշային վճար։

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ

Գայանե․

Ողջույն: Ասացեք խնդրեմ․

1․ Առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, տարբեր հասցեներում կարո՞ղ է գործունեություն անել և ունենալ առնձին ՀԴՄ։

2․ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն, եթե աշխատում է գիշերային ժամերին, հարկվում է նույն 5 տոկոսով, թե՞ հարկը փոխվում է։

ԱՁ-ն կարո՞ղ է շրջանառության հարկով աշխատել

Կարեն․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձն ընկերությունում ունի 100 տոկոս բաժնեմաս, բայց այս պահին դադարի մեջ է։ Ֆիզ․ անձը ունի նաև ԱՁ։ ԱՁ-ն արդյո՞ք կարող է շրջանառության հարկով աշխատել, թե՞ ոչ։

ԱՁ գործունեություն չի իրականացրել

Սեդա․

Բարև Ձեզ։ Օգոստոսին Ա/Ձ ենք բացել, բայց ոչ մի գործունեություն չենք ծավալել, 04.10.2023թ․ ուղարկել եմ դադարեցման դիմում և 3-րդ եռ․ շրջ հարկի հաշվետվություն: Հիմա ես էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ վճարումներ կատարեմ: Կանխավ շնորհակալություն։

ԱՁ դադարեցում

Մարիամ․

Բարև ձեզ։ Եթե ուցում եմ ԱՁ-ն ժամանակավորապես դադարեցնել (ոչ մի գործունեություն չի ծավալել 3 ամիս), շահութահարկն ու սոցիալական վճարը մինչև դադարեցնելը պետք է վճարեմ, թե՞ կարող եմ հետո, և շրջանառության 0 - ական ուղարկեմ: Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճար առաջանու՞մ է այս դեպքում, թե՞ ոչ: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Ներմուծում երրորդ երկրից

Վաչե․

Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը "Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ" ապրանքի համար։

Դրոշմանիշային վճարի գերավճար

Վազգեն․

Բարև Ձեզ։ Բավականին մեծ գերավճար ունեմ ԱՁ-իս դրոշմանիշային վճարի համար (տեսնում եմ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում)։ Կցանկանայի իմանալ՝ գանձումը ե՞րբ է կատարվում, որպեսզի իրական գերավճարի չափը հասկանում։ Վճարը կուտակվել է գրանցված երկու աշխատողների և ԱՁ-ի դրոշմանիշային վճարումների համար։

Ավտոմեքենայի ներմուծում ԵԱՏՄ-ից

Նելլի․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից մեքենա է ներմուծել մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ, ինչ որ հաշվետվություն պե՞տք է ներկայացնի ԱԱՀ-ն վճարելու համար, նշեմ նաև, որ ֆիզ անձը նայև անհատ ձեռնարկատեր է։