Tag: դրոշմանիշ

Մնացորդային ապրանքների դրոշմանիշներ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն ժամանակավոր դադարեցնում է գործունեությունը: Զբաղվում է միգային օղիների վաճառքով: Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվել չօգտագործված և փակցված մնացորդային ապրանքների դրոշմանիշերի հետ` ստացվել է 2023թ-ի մայիս ամսին: Խնդրում եմ մանրամասնել հետագա անելիքը:

ԱՁ դրոշմանիշային վճար

Հայկ․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը 2023թ. աշխատել է միայն մեկ ամիս և դադարեցրել է գործունեությունը, աշխատող չունի: Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե դրոշմանիշային 18 000-ը չվճարի: Օրենքով կա՞ սահմանված պատասխանատվություն: Շնորհակալություն։

Նվազեցումներ շրջանառության հարկից

Արամ. Բարև ձեզ: Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով: Հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Ունի 3 գրանցված աշխատող, որոնց աշխատավարձերը կազմում են 100 000-ական դրամ, ներառյալ՝ հարկերը: Հարց 1. արդյո՞ք ծախսերի մեջ կարող է ներառվել ամբողջ 300 000 դրամ աշխատավարձը, որի մեջ ներառված է նաև դրոշմանիշային վճարը: Հարց 2. Ա/Ձ շահութահարկը և սոցի 5 000 դրամները կարո՞ղ է ներառվել, թե՞ ոչ։ Խնդրում եմ հստակ պատասխանել հարցին, հոդվածը copy paste չանել)) Կանխավ շնորհակալ եմ)))

Աշխատավարձի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ։ Կասեք՝ 1 դրույքաչափի դեպքում, եթե կեղտոտ աշխատավարձը 107 000 դրամ է, իսկ մաքուրը` 81 000, ապա կես դրույքը ինչպե՞ս հաշվել, ինչքա՞ն կլինի, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվու՞մ է, թե՞ ոչ։ Մանրամասնեք և եթե օրենքի հղում կա։

Դրոշմանիշային վճար

Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։ Արձակուրդային՝ 250000/21=11904.7 10 x 11904.7= 119047 119047-11905-5357-3000=98785 Աշխատավարձ 2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։ 250000/23=10869.5 13 x 10869.5= 141304 141304-14130-6359-3000=117815 Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։ Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։

Դրոշմանիշային վճար

Սոֆյա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակցին /ով սկսել է աշխատել 17.05.22թ-ից/ մայիս ամսվա համար հաշվարկվել է 52 381դրամ կեղտոտ աշխատավարձ: Ասացեք խնդրեմ՝ դրոշմանիշային վճարը աշխատավարձից է պահվելու, թե՞ ոչ:

Դրոշմանիշային վճար

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ: Շնորհակալ եմ։

Տալ դրոշմանիշային վճարի կանխավճարի ձևակերպումները

Մելինե. Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Կասեք խնդրեմ՝ ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձից պահվող դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմել է 6 000, սակայն փոխանցվել է 8000: Ստացվում է 2 000 դրամ կանխավճար է, ո՞ր հաշվով ձևակերպել: Եվ աշխատավարձից պահվող սոց. վճարի հաշիվը 5251-ն է՞։ Շնորհակալություն։

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հայարփի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։ 2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։ Կանխավ շնորհակալ եմ։

Դրոշմանիշային վճար

Աննա. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Կարո՞ղ եք ասել, եթե աշխատողի մեկ դրույքը 95 000 դրամ է (մինիմում դրույքից բարձր), բայց աաշխատում է կես դրույքով (47 500), այս դեպքում՝ դրոշմանիշի գումարը պետք է պահվի աշխատողից, թե՞ վճարելու է գործատուն: