Tag: եկամտային հարկ

Դեղորայքի նվիրատվություն

Հակոբ. Հարգելի հաշվապահներ, խնդրւմ եմ ինձ օգնեք, մինչև օրս ոչ-ոք չի կարողացել հստակ ու ճիշտ պատասխանել իմ հարցին. Դեղագործական ընկերությունը, երբ դեղ է նվիրաբերռւմ, ինչու՞ է եկամտային հարկ վճարում: Հնարավո՞ր է, երբ բժշկին դեղ նվիրեն` փորձարկելու նպատակով, ինչ-որ միջոցով ազատվեն հարկի վճարումից, արդյո՞ք կա մի հոդված, որով կարող եմ դա հիմնավորել: Հուսամ` որևէ մեկը ինձ ճիշտ ուղղու վրա կդնի ու կասի միջոց, որը հնարավոր կլինի գործի դնել: Կանխավ շնորհակալ եմ:

5 % կենսաթոշակային վճարի հաշվարկման հետ կապված

Լուսինե. Հարցս հետևյալն է. 2014 թվականի հունվարից հետո աշխատավարձի հաշվարկի մեջ արդյո՞ք համախառն աշխատավարձից է հաշվարկվում 5% կենսաթոշակային ֆոնդի գումարը, թե՞ եկամտային հարկի գումարը նվազեցնելուց հետո: Ես հրահանգի մեջ կարդացել եմ, որ 5 տոկոսը հաշվարկվում է մինչև եկամտային հարկի նվազեցումը, սակայն կցանկանայի ստույգ իմանալ` այս հարցի վերաբերյալ որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

ԱՁ հունվարին դադարեցնելու է գործունեությունը

Սիրանուշ. Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է արտոնագրային վճարով, հունվար ամսին այն գործունեություն չի ծավալելու, ի՞նչ կարող եմ անել, որ հունվար ամսվա արտոնագրային վճարն ու եկամտային հարկը չհաշվարկեմ:

Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ. Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին: Կանխավ շնորհակալություն:

Եկամտային հարկի տարեկան հաշվետվություն

astxik. Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել. շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռներեցի համար տարեկան եկամտային հարկի հաշվետվություն տալու՞ ենք: Եթե ուշադրություն եք դարձրել` իրավաբանական անձանց մասով շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ի մասով` միայն ԱԱՀ-ին:

Ե՞րբ պետք է վճարել եկամտային հարկը

Hayk. Հարգելի հաշվապահներ, օրինակ, եթե ՍՊԸ-ն ֆիզ. անձի հետ ունի վարձակալության պայմանագիր և սեպտեմբեր ամսվա համար վճարում է հոկտեմբերին, ապա սրա 10 % եկամտային հարկը մինչև ե՞րբ պետք է բյուջե վճարել և ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ցույց տալ:

Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաշվարկել եկամտային հարկը

Մերի. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` եկամտային հարկը ինչպե՞ս պետք է հաշվեմ` ըստ "Եկամտային հարկի մասին" օրենքի հոդված 10-ի 8-րդ կետի (5 հազար դրամ), թե՞ 1-ին կետի համաձայն: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք առաջանում է 11 % եկամտային հարկի պարտավորություն

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ դրույքաչափով կհաշվարկվի եկամտային հարկը

Արմինե. Հարգելի հաշվապահներ, եթե ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում նա եկամտային հարկ քանի՞ տոկոս է վճարում տվյալ ֆիզիկական անձի փոխարեն` 11%, թե 24.4%, եթե պատասխանը կարող եք օրենսդրորեն հիմնավորել, շնորհակալ կլինեմ:

Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա

Anna. Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձի հետ կապված

Իզաբելա. Հարցս վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուց հետո հաշվարկվող աշխատավարձին: Եթե անձի աշխատավարձը կազմում է 60 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 42 360 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից, արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 45 000 դրամից պակաս չստացվի:

Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Զեփյուռ. Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:

Ֆիզիկական անձը մեկ կազմակերպության հետ կնքել է 2 քաղաքացիաիրավական պայմանագիր

Արթուր. Հարգելի գործընկերներ, ենթադրենք ֆիզիկական անձը մեկ կազմակերպության հետ կնքել է 2 քաղաքացիաիրավական պայմանագիր` յուրաքանչյուրը 1 200 000 դրամի: 2 պայմանագրերի հանրագումարը վճարվում է միանվագ: Այս դեպքում 2 400 000 -ից (2 * 1 200 000) ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը. ա) 518 080 + (400 000 * 36 %) բ) (29 280 + (1 080 000 * 26 %)) + (29 280 + (1 080 000 * 26 %))

Եկամտային հարկի հաշվեհամարների վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:

Աշխատողների համար հավելավճար չի հաշվարկվել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ. 1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ 2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում 3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար: