Tag: համարակալում

Հրամանների համարակալման վերաբերյալ

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության կարգը

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պարտադիր է, որ կազմակերպության փաստաթղթաշրջանառության (պայմանագրեր, հրամաններ, համաձայնագրեր) համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվի 1-ից, թե՞ կարելի է հաջորդ տարի շարունակել նախորդ տարվա համարակալմամբ: Այդ կարգը որտեղի՞ց է հնարավոր գտնել:

Աշխատանքային պայմանագրերի համարակալման վերաբերյալ

Ողջույն, հարգելի գործընկերներ: Կարելի՞ է արդյոք աշխատանքային պայմանագրերը համարակելել յուրաքանչյուր տարի 01 համարից, օրինակ՝ 01/2020 կամ 01/2021: Աշխատանքային պայմանագրերի համարակալումը ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:

Փաստաթղթերի համարակալում

Կարեն. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տուգանք է հասնում դրամարկղային փաստաթղթերի համարակալման ժամանակ հաջորդականության խախտման համար, այսինքն, օրինակ, ելքի օրդեր N 10-ից հետո 12 համարակալելու դեպքում: