
Արտագնա տուրիզմը հարկվու՞մ է ԱԱՀ-ով
Ինեսա․
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ արտագնա տուրիզմը հարկվու՞մ է արդյոք ԱԱՀ-ով։
Ինեսա․
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ արտագնա տուրիզմը հարկվու՞մ է արդյոք ԱԱՀ-ով։
Սերգեյ․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի համայնքապետարանին վճարում է պետական տուրք գովազդային վահանակի համար: Հաշվապահական ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ:
Արամ․
Փետրվարի 27-ին գրանցել եմ ԱՁ, երեկ լրացրել եմ 201 հաշվետվությունը շրջհարկով աշխատելու մասին, ԱՁ-ն գործելու է ՏՏ ոլորտում, աշխատող չունեմ, գիտեմ որ պետք է վճարեմ շրջհարկ, սոց․ վճար և ֆիքսված հարկ։ Ուզում էի իմանալ՝ ամսական և եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալ եմ։
Վարդան․
Բարև ձեզ։ Եթե ապրանքներ ենք գնել պատվիրել և օնլայն և տեղի խանութներից, որ գործունեություն իրականացվի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, բայց տարածքի հետ կապված խնդրով չի ստացվում այն իրականացնել, և այդ ապրանքները չմնալու համար օնլայն սեփական կայքում գովազդելով վաճառվի, այդ դեպքում ինչ-որ խնդիր կառաջանա՞ հարկային պարտավորության հետ կապված։ Շնորհակալություն։
Արամ․
Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ, հիմա պետք է հայտարարություն տամ շրջհարկով աշխատելու համար։ Որտե՞ղ պետք է այդ հայտարարությունը տամ, շնորհակալ եմ։
Մարի․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ ես աշխատելու եմ մենակ՝ որպես վարսահարդար և հնարավոր է նաև դիմահարդար։ Ինչի՞ց եմ սկսելու։ Եվ արդյո՞ք միկրոբիզնես է համարվում։ Ամսական մոտավոր որքա՞ն են կազմելու հարկերը։
Սոնա․
Ողջույն, հարգելի՛ հաշվապահներ։ Կասե՞ք՝ որպես ֆրիլանսեր աշխատելու դեպքում, եթե եկամուտը քիչ է, ոչ ստաբիլ (ամսական 300 դրամից քիչ), ո՞րն է հարկային պարտավորությունները կատարելու ամենահարմար տարբերակը, որպեսզի շատ չտուժեմ։ Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար։
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն իրականացնում է գեղեցկության սրահի գործունեություն, ծառայությունների մատուցման համար ձեռք է բերում ներկեր և գունաբացող նյութեր, տվյալ նյութերը, որպես ծառայությունների մատուցման հետ կապված նյութածախս կարո՞ղ է ներառել շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությանում։ Կամ արդյո՞ք ճիշտ է, որ առանձին վաճառք լինի, ուղղակի նյութերի մի մասը ստանում է մեծ տարաներով և օգտագործում է մաս- մաս, այս դեպքում դրոշմավորման խնդիր առաջանու՞մ է։ Եթե ունեք այս որորտում փորձ, խնդրում եմ արձագանքեք։
Նունե․
Հարգելի կոլեգաներ, ճի՞շտ եմ հասկանում, որ 2024թ-ին այլ գործունեությամբ զբաղվող ԱՁ-ն (միկրո), եթե 2025թ-ին ՏՏ ոլորտում ցանկանա աշխատել, 1 տոկոս արտոնությունից չի օգտվի այս հիմքով.
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա կիրառելու դեպքում պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն առնվազն 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:
2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:
2024թ. այլ գործունեությամբ եմ աշխատել, այժմ ցանկանում եմ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալել, կարո՞ղ եմ 2025թ-ին օգտվել 1 տոկոս արտոնությունից։
Անահիտ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոմեքենաների սպասարկումով և բացի այդ ցանկանում է սուրճի սարք տեղադրել մետաղադրամով:
1. Կասե՞ք խնդրում եմ՝ պետ տուրքը ինչքա՞ն է կազմում
2. Ի՞նչ հաշվետվություն կա լրացուցիչ
3. ՀԴՄ պե՞տք է ունենա, թե ոչ
Եվ եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել։
Շնորհակալ եմ նախապես:
Լիանա․
Խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք առևտրային գործունեություն ծավալող (հագուստի առք ու վաճառք) ԱՁ - ն շրջ. հարկի հաշվետվություն ներկայացնելիս կոմունալ ծախսերը կարող է նվազեցնել։
Վալիկո․
Amazon-ից ամսագրեր ձեռք բերելու պարագայում արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ:
Ինեսսա․
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ԱՁ -ն ԱԱՀ վճարող է, կարո՞ղ է օգտվել 2025 թվականին ընդունված ՏՏ ոլորտի արտոնությունից, և արդյո՞ք հարկավոր է դիմել այդ արտոնությունից օգտվելու համար, և ո՞ր կայքում կարելի է գտնել հրապարակումը կոդերի։
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։
Հայկ․
Բարև Ձեզ։ Հայաստանում գրանցված բեռնափոխադրող ընկերությունը իր մեքենաների համար ավտոպահեստամասեր է գնում, ինչպես նաև կատարում է վերանարոգում ՀՀ-ից դուրս։ Կասե՞ք՝ ոչ ռեզիդենտի շահութահարկ պե՞տք է վճարել թե՞ ոչ։
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս այսպիսին է․ եթե ֆիզ․ անձը կազմակերպությանը տոկոսով փոխառություն է տալիս, տոկոսների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, և ո՞վ պետք է վճարի՝ ֆիզ․ անձը, թե՞ կազմակերպությունը որպես հարկային գործակալ։
Արա․
էլեկտրոնային խաղերից ստացված շահումը հարկվու՞մ է, և մինչև ո՞ր գումարն է համարվում հարկվող։ Եթե հարկվում է, ապա քանի՞ տոկոս։
Մարիա․
Բարև Զեզ։ Ա/Ձ -ն զբաղվում է հյուրատնային բիզնեսով (Booking և Airbnb կայքերով օրավարձով բնակարան է տալիս), 24 մլն շեմը չի անցնում (1 բնակարան), միկրոձեռնարկատիրության տակ կարո՞ղ է աշխատել և հարկ չվճարել: Իսկ շրջհարկի դաշտ մտնելու դեպքում կոմունալ ծախսերը և մյուս սպասարկման ծախսերը կարո՞ղ է ներառել:
Ալլա․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տվյալ պայմանական օրինակի հիման վրա լրացնել հետևյալ աղյուսակը։ Անհատ ձեռնարկատերը զբղվում է տարբեր տեսակի գործունեությամբ։ Առաջին եռամսյակում 2 հսկիչ ՀԴՄ-ով իրացրել է 5մլն շրջանառություն։ Այդ ընթացքում դուրս է գրել հաշիվ վավերագրեր 2 մլն 800 հզր դրամի։ Ձեռք է բերել ապրանք ՀՀ տարածքում 2 մլն դրամի։ Ներմուծել է 3 մլն դրամի ապրանք։ Սահմանին վճարել է մաքսային վճարներ 800 հզր դրամի։ Հյուսիսային պողոտայում ունի հանրային սննդի կետ (սրճարան), որի շրջանառությունը ՀԴՄ-ով կազմել է 6 մլն դրամ։ Ձեռք է բերել 3 մլն 500 հզր դրամի ապրանք, եռամսյակային վարձակալության վճարը կազմել է 500 հզր դրամ, ծախսել է 100 հզր դրամի հոսանք։ Ունեցել է օֆիսի համար 2 ավտոմեքենա, որից մեկը վաճառել է 4 մլն դրամով (նախկինում ձեռք է բերել 3 մլն դրամով)։ ԱՁ-ն փոխառություն է տվել ֆիզիկական անձի և ստացել է 200 հզր դրամի եկամուտ։ Որոշել առաջին եռամսյակում որքա՞ն շրջանառության հարկ պետք է վճարի պետությանը։
ՄանրամասնՄիլենա․
Բարև Ձեզ։
Արդյո՞ք այն անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի 50%-ի բաժնետեր, կարող է հետագայում բացել ԱՁ իր անունով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Ա/Ձ ԱԱՀ ՀԴՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն գործկա դադարեցում դեկրետ եկամտային հարկ էլեկտրոնային թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն կանխիկ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր ձեռքբերում ձևակերպում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
Վերջին մեկնաբանություններ