Tag: ճշգրտող հաշիվ

Ծախսերի նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Նյութերի վերադարձի ձևակերպումներ

Հայկ․

Բարև ձեզ: Ծառայություն մատուցող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք բերված նյութերի մի մասը հետ է վերադարձրել, դիմացի կողմը դուրս է գրել ճշգրտող հաշիվ: Վերադարձի ձևակերպումը այսպե՞ս կլինի. դտ 521 - կտ 211, դտ 521 - կտ 226: Նախապես շնորհակալություն։

Ճշգրտող հաշիվ

Արաքսյա․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իրականացնում է ապրանքի, մասնավորապես հողաթափերի մեծածախ վաճառք, ունի 2023թ-ին դուրս գրված հակային հաշիվներ, որոնց մասով պետք է վերադարձ լինի։ Հարցս էսպիսին է՝ արդյո՞ք տնտեսական ապրանքի մասով կարելի է ճշգրտող հաշիվ ուղարկել, եթե չունի ժամկետ:

Ինչպե՞ս տալ ձևակերպումները

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։

Ճշգրտող հաշիվ

Անուշ․

Բարև Ձեզ։

Ինձ մի հարց է հետաքրքիր։ Եթե հարկային հաշվում սխալ է նշվել այն վայրը, որտեղից ապրանքները մատակարարվելու են, արդյո՞ք այդ դեպքում պետք է դուրս գրվի ճշգրտող հաշիվ, թե՞ ոչ։ Եվ եթե պետք է դուրս գրվի ճշգրտող հարկային հաշիվ, ապա ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե դուրս չգրվի ճշգրտող հարկային հաշիվը։

Ի՞նչ անել դրոշմապիտակների հետ

Լիանա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ԱԱՀ վճարող է և զբաղվում է արտադրությամբ։ Արտադրանքը դրոշմապիտակավորվում է։ Կասե՞ք՝ եթե գրում եմ ճշգրտող հաշիվ (ապրանքի ժամկետը անցնելու դեպքում), ապա այդ դրոշմապիտակները ի՞նչ պետք է անեն։

Ճշգրտող հաշիվ

Lilia.

Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն

1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ

2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն

3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը

4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում

Ճշգրտող հաշիվ

Աննա. Հարգելի հաշվապահներ, եթե հունիսի 10-ին ստացել ենք ապրանքներ՝ պահեստի մուտքով, ապա եթե այդ հաշիվը ստորագրվել է մինչև հուլիսի 20-ը, ապա հաշվանցում եմ և հաշվարկի մեջ ցույց եմ տալիս։ Որից հետո, եթե դիմացի կողմը մեզ գրել է ճշգրտող հաշիվ՝ հուլիսի 5-ին, ասենք նվազեցումով, ապա 20-ով նվազեցումը ցույց եմ տալիս հուլիսի 20-ին, թե՞ օգոստոսի 20-ին։ Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Ստացված ծանուցագիր

Անի. Բարև Ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Վճարում եմ շրջանառության հարկ։ Այսօր ստացել եմ հետևյալ նամակը file-online.taxservice.am համակարգով՝ 1. Ձեր կողմից 2021 թ. 02 եռամսյակում դուրս գրված հաշիվ-վավերագրերի, ճշգրտող հաշիվ-վավերագրերի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալ հասույթի հանրագումարը մեծ է շրջանառության հարկի հաշվարկի 22-րդ տողի գումարից: Այս վարքագիծը պարունակում է հաշվարկային փաստաթղթերով գործարքների իրացման շրջանառությունը թերհայտարարագրելու ռիսկ: Վերը նշված ռիսկային գործոնները պահպանվելու դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի դրանց արժանահավատության ճշգրտման ուղղությամբ: Միաժամանակ, հայտնում ենք, որ Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Դուք իրավունք ունեք մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ file-online.taxservice.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ լրացնելով N 156 հաշվետվական ձևը: Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս նամակը վերաբերվում է իմ գործունեության տեսակին։ Ես ՀԴՄ-ով չեմ աշխատում։ Հաշվետվության մեջ լրացնում եմ միայն 16 և 22 կետերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Կանխավ շնորհակալություն:

Ճշգրտող հաշվի արտացոլում հաշվետվության մեջ

Սեդա․ Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:

Ճշգրտող հաշիվ

Ան. Հարգելի՛ հաշվապահներ, հուլիս ամսին ստացել ենք հարկային հաշիվ 142 200 դրամ` ԱԱՀ-ով, 2 տեսակի ապրանք, բայց հետ ենք վերադարձրել գնված ապրանքի 1 տեսակը, մնացել է 1 ապրանք` 7 020 դրամ արժողությամբ` ԱԱՀ-ով: Մեկ օր անց ճշգրտել են հարկային հաշիվը: Հարցս հետևյալն է. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի մեջ ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների ո՞ր տողում ներառել այդ 135 200 դրամը՝ 19 տողու՞մ: Արդյո՞ք այդ 135 200 թիվը ներառվում է 18 տողում, հետո նոր միայն հանվում մյուս տողում: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։

Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ

Ani. Հարգելի Հաշվապահներ, հարցս վերաբերում է ճշգրտող հաշիվներին: Ի՞նչ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանք ստացողի մոտ, երբ ետ է վերադարձնում ապրանքը, և բացի ձևակերպումից այս գումարը ո՞նց է արտահայտվում նրա մոտ և՛ ԱԱՀ-ի հարկման համակարգի դեպքում, և՛ շրջհարկի համակարգի դեպքում:

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Բարև Ձեզ: Ճշգրտվող հաշվով, եթե տեղի է ունենում նվազեցում, այսինքն՝ վերադարձվում են որոշ ապրանքներ՝ այդ դեպքում ճշգրտվող հաշվում պե՞տք է նշվի այն ապրանքները, որոնք վերադարձվել են, թե՞ այն ապրանքները իրենց քանակությամբ, որոնք գնորդի կողմից պահվում են։

Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, բարի օր: Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք: Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ: Հիմա հարցս. Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի: Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը: Կանխավ շնորհակալություն: